Իրանը մի ձեռքով դաշնակցի ձեռք մեկնեց Հայաստանին, մյուսով ապտակեց:

Իրանը մի ձեռքով դաշնակցի ձեռք մեկնեց Հայաստանին, մյուսով ապտակեց:
shadow
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, Իսլամական Հանրապետութըյան փաստացի ղեկավար, այաթոլա Ալի Խամենեին գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու կապակցությամբ և ասել. «Իհարկե, եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի, քանի որ այս սահմանը հաղորդակցության ճանապարհ է, որն այստեղ եղել է հազարավոր տարիներ»։

 

Իրանի համար Հայաստանը տարածաշրջանի կարևոր գործընկեր է, քանի որ Հայաստանն Իրանական Հանրապետության համար ելք է դեպի Եվրոպա և դաշնակից է թուրքական հնարավոր վտանգի առջև: Հայ-իրանական սահմանն Իրանի համար այն դարպասն է, որի շնորիվ Իրանը միշտ հնարավորություն կունենա դուրս գալու դեպի քաղաքակիրթ աշխարհ, այդ թվում` հյուսիս-հարավ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առանցքի միջոցով:

 

Իսկ Արցա՞խը: Արցախի հայաստանապատկանությունը կարևոր չէ՞ Իրանի համար:

 

Իրանը վարում է իր արտաքին քաղաքականությունը` ըստ օրվա տարածաշրջանային իրողությունների: Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ Իրանի Հանրապետությունը նույնպես ընդունեց օրվա իրողությունը և 30 տարի զուսպ գոհունակությամբ էր ընդունում ընդլայնված հայ-իրանական սահմանը:

 

Այսօր ստեղծված տարածաշրջանային իրողությունները երեսուն տարի ՀՀ քաղաքական վերնախավի վարած արտաքին քաղաքականության հետևանքն են, մի վերնախավ, որը սպասարկում էր և միչ օրս էլ սպասարկում է տարածաշրջանը ռուս-թուրքական համաձայնությամբ կիսող` 1921 թվականի Մոսկովյան պայմանագիրը:

 

Հայաստանը, Խորհրդային Միության փլուզումից սկսած մինչ օրս Արցախը երբեք չի համարել անկախ Հայաստանի Հանրապետության մաս: Այսպես կոչված երրորդ Հանրապետությունը, որը Մոսկվայի ճնշմամբ համարել է իրեն սովետական օկուպացիոն Հայաստանի իրավահաջորդ` օտարել է իրենից հայկական մարզը, խաղալով «անկախ Արցախի» կեղծ բեմադրությունը և դրանով իսկ փաստացի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել: Արցախը Հայաստանի մաս չճանաչելով, մենք դրանով փասթացի ճանաչեցինք Արցախն Ադրբեջանի մաս: միտքը կրկնվում է:

 

Սա է այն իրողությունը, որի պատճառով է Հայաստանն այս իրավիճակում է հայտնվել:  Այս իրողությունով է թելադրված Իրանի այսօրվա հայտարարությունն Արցախի վերաբերյալ:

 

Կփոխի՞ հայությունը տվյալ իրողությունը` Հայաստանը դարձնելով ազգային-ինքնիշխան պետական սուբեկտ, ժամանակի ընթացքում կփոխվի նաև Իրանի դիրքորոշումն Արցախի նկատմամբ:
 

Իսկ հայ-իրանական սահմանը, այո, շատ կարևոր է:


Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից

 

Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And 
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression (Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)

 

 

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus