Ի՞նչ են խոսելու «Լենին-Քեմալ» պակտին հավատարիմ ծառայողները` երբ Ռուսաստանը գնա տարածաշրջանից - Սամվել Ասլիկյան

Ի՞նչ են խոսելու «Լենին-Քեմալ» պակտին հավատարիմ ծառայողները` երբ Ռուսաստանը գնա տարածաշրջանից - Սամվել Ասլիկյան
shadow
Որքան ռուսական, այսպես կոչված «խաղաղապահ» զորակազմն իր գործողություններով վտանգում և հանձնում է հայկական կողմի անվտանգությունը և շահերը, այդքան մեծ եռանդով հայկական քաղաքական իսթեբլիշմենթը պաշպանում է այդ զորակազմին:

Վարչապետի աթոռը զբաղեցրած անձնավորությունը առաջին կարծես թե հայացքից կշտամբեց ռուսական «խաղաղապահ»  առաքելությանը, բայց իրականում նա ընդգծել է զորախմբի ժամանման ժամկետների երկարաձգման կարևորությունը: 

«Հնգամյա ժամանակահատվածում, իհարկե, անհրաժեշտ է  տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ստեղծել։ Քանի որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը «ձգձգվում է», ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը կարող է երկարաձգվել` հինգ տարի ժամկետով: Եռակողմ համաձայնագիրը նախատեսում է տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության ավտոմատ երկարաձգման հնարավորություն»,-  ասել է Փաշինյանը։

Հիշեցնեմ, որ անցած տարի այսպես կոչված ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ևս խոսել էր ռուս խաղաղապահների մանդատի անժամկետ դարձնելու մասին.

«Մանդատը սահմանափակված է ժամկետով։ Ինչ է լինելու հետո, ոչ ոք չգիտի։ Եվ դա է ամենամեծ խնդիրը՝ խաղաղապահների ապագա մանդատի անորոշությունը։ Եվ, ընդհանրապես, նրանց ներկայությունը տարածաշրջանում։ 5 տարի է։ Ես կարծում եմ, որ լավ կլիներ, եթե այդ մանդատն անժամկետ լիներ, առանց ժամկետներ սահմանելու։ Քանի որ դա իրապես խնդիրներ է ստեղծելու 4․5 տարի անց», - ասել է Քոչարյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Գաղտնիք չէ նաև այն, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորների քաղաքական փիլիսոփայությունը հիմնված է հենց այդ նույն` ռուսական արտաքին քաղաքականության և ռուսական «խաղաղապահ» զորակազմի անայլընտրանքայնութան վրա:

Օրեր առաջ` ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում տեղ գտաց, ռուսահայ գործարար և հայաստանյան քաղաքական ասպարեզում տեղ գրաված  Ռուբեն Վարդանյանը ևս նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ: Մեջբերում.

«Անվտանգության առանցքային տարրը հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի գտնվելու ժամկետի երկարաձգման և կոնտինգենտի բազմակի մեծացման հարցի լուծումն է՝ Արցախի անվտանգությունն անվերապահորեն ապահովելու հստակ մանդատով։ Այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել անվտանգությունը»:

Հայաստանում գրեթե բոլորը խոսում են ռուսական խաղաղապահների ներկայության երկարաձգման կամ զորակազմը մեծացնելու, ինչպես նաև ռուսական սայլից կապվախծ մնալու կարևորության մասին: Գրեթե ոչ-ոք չի խոսում այլընտրանքային` միջազգային խաղաղապահ զորքերի ներգրավման մասին, որը կունենա ՄԱԿ֊ի մանդատ: 

Մարդիկ չեն գիտակցում, որ Ռուսաստանը գնում է տարածաշջանից և գնալու է Հայաստանից (Արցախը ներառյա)՟: Ռուսական զավթիչ զորախմբի քանակը ոչ թե մեծանալու է, կամ իրենց գտնվելու ժամկետը երկարաձգվելու է, այլ` նրանք լքելու են Արցախը:

Ի՞նչ են անելու և խոսալու այդ դեպքում Փաշինյանները և Քոչարյանները. ի՞նչ են անելու և խոսալու Վարդանյանները և նոյնբերի 9 թղթի կտորին, ինչպես նաև` «Լենին-Քեմալ» պակտին հավատարիմ ծառայող այլ գործիչները:

Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And 
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression

(Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)

 

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus