Ազգային - Ժողովրդավարական Բևեռ ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ - Արցախի խնդրով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ - Արցախի խնդրով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ
shadow
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության հռչակագրով հիմք դրվեց Արցախը Հայաստանից բաժանելու հակազգային, ազգադավ ծրագրին:

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ

Արցախի խնդրով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության հռչակագրով հիմք դրվեց Արցախը Հայաստանից բաժանելու հակազգային, ազգադավ ծրագրին:

30 տարի շարունակ, հետևողականորեն Արցախի այսպես կոչված իշխանությունները և Հայաստանի Հանրապետության դրածո կառավարիչները խաղարկեցին անկախ Արցախ, երկրորդ հայկական պետություն ֆարսը, որի դառը պտուղները ողջ ազգով այսօր լիուլի քաղում ենք:

Առավել հեռատեսները մշտապես զգուշացնում էին, որ Կրեմլի կողմից մշակված և հայկական կառավարիչներին պարտադրված այդ հեռահար նպատակ հետապնդող ծրագիրը վերադարձնելու է մեզ ի շրջանս յուր` Լենին-Քեմալ պայմանագրով հաստատված իրավիճակին:

Ռուս-թուրքական տարածաշրջանային 100-ամյա համաձայնությունը դեռ պահպանվում է, ցավոք բազմաթիվ հայեր իրենց գործունեությամբ կամա թե ակամա նպաստել են այդ հակահայկական պայմանավորվածության շարունակականությանը:

Որպեսզի հայությունը հնարավորություն չունենա դուրս գալ ռուս-թուրքական պայմանավորվածության տիրույթից՝ մշտապես նորանոր մեխանիզմներ են կիրառվում, այդ թվում անձեր են ներգրավվում՝ վերջնական նպատակ ունենալով ամբողջապես աբխազացնել Արցախը, իսկ Հայաստանին զրկել ինքնիշխանության վերջին փշրանքներից:

Մենք պարտավոր ենք վճռականորեն մերժել մեզ ներկայացվող օտար բոլոր կեղծ և վտանգներով լի օրակարգերը և դիմադրել մեր դեմ ուղղված հիբրիդային հարձակումներին: Հայության համար կենսական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության ապագաղութացումը, առանց որի մեր առջև կանգնած որևէ հարց հնարավորություն չի լինելու լուծել:

Մինչ այդ կամ զուգահեռաբար Արցախի հարցը, որը հայկական հարցի մի մասն է միայն, պետք է տեղափոխենք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ ձգտելով հակամարտության գոտի հրավիրել միջազգային ուժերից բաղկացած խաղաղապահ ուժերին, իսկ նման նախաձեռնությունը պետք է սկիզբ առնի Արցախի մեր հայրենակիցների պահանջով:

Մենք իրավունք չունենք մնալ թշնամիների կողմից մեզ համար ջանադրաբար պատրաստվող թակարդներում և գերի մնալ կեղծ, միևնույն ժամանակ կործանարար խաղարարար հավաստիացումներին, որն իրականում կրում է օկուպացիոն բնույթ:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

02.09.2022թ, Երևան

Source on facebook

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus