
44 օրյա պատերազմի չքաղած դասերը - Սամվել Ասլիկյան
Հայաստանը (Արցախը ներառյալ) չի պարտվել Ադրբեջանին: Հայաստանը պարտվել է ռուս-թուրքական դավադրությանը և Հայաստանի ներքին ռուսական գաղութային համակարգին:
Հայաստանը պարտվել է` քանզի չուներ ինքնիշխանության այնպիսի ցույցանիշներ, որը թույլ կտար ունենալ այնպիսի աշխարհաքաղաքական դաշնակցային հարաբերություներ, որի շնորիվ կխուսափեր պատերազմից, կամ պատերազմի դեպքում` կհաղթեր այդ պատերազմը: Հայաստանն աշխարհի կողմից մերժված Ռուսաստանի կիսագաղութի կարգավիճակում էր, և մինչև այսօր այդ կարգավիճակում է:
Ադրբեջանը սկսեց 44 օրյա պատերազմը, որպեսզի Թուրքիայի և Ռուսաստանի աջակցությամբ զավթի Արցախը, որից հետո Սյունիքով միջանցքներ բացի դեպի Նախիջևան և Թուրքիա:
Ռուսաստանն, իր ռազմատեխնիկական, Հայաստանում լրտեսական և քաղաքական հնարավորություներով աջակցեց Ադրբեջանին, որպեսզի.
1. Լավրովյան պլանի համաձայն զորք մտցնի Արցախի մնացած տարածքներ։
2. Թուրքիայի հետ համաձայնեցված գործողություններով, Ռուսաստանը հող նախապատրաստեց Ուկրաինայի վրա հարձակման համար, որտեղ Անկարան պետք է ցույցաբերեր (և ցույցաբերեց) չեզոք դիրքորոշում Մոսկվայի նկատմամբ:
3. Ռուսաստանին, ինչպես և Ադրբեջանին և Թուրքիային` հարկավոր էր Սյունիքով միջանցքներ, Թուրքիայի հետ ցամաքային ճանապարներ բացելու համար, առաջիկա պատժամիջոցների ժամանակաընթացքում մի փոքրիկ օդ բացելու նպատակով:
4. Ռուսաստանը` հաշվարկելով Կովկասից իր հեռանալու որոշ հավանական սցենարները, նախատեսեց իր տեղը զիջել Թուրքիային` ներս չթողնելով Արևմուտքին:
Այս ամենը կոչվում է ռուս-թուրքական օկուպացիա, որի զոհ դարձան հազարավոր հայ մարդկանց կյանքեր և տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր, ինչպես նաև ռուսներն ու թուրքերը ևս մեկ անգամ իրար մեջ կիսեցին մեր հայրենիքը:
Սա պետք է հասկանա մեր հանրությունը և այսօր, երբ տարածաշրջանը կանգնած է աշխարհակարգի փոփոխության առջև, և երբ ռուսական կայսրությունը մտել է իր փլուզման վերջնական փուլ` հայ ժողովուրդն ունի աննախադեպ հնարավորություններ շրջել պատմության էջն իր օգտին` վերադարձնելով իր հայրենիքի մի մասը:
Այսքանը պետք է հասկանա մեր հանրությունը և իրեն գաղութացնողի փլուզման, ԱՄՆ - Իրան հարաբերությունների բարելավման ընթացքի հետ զուգահեռ և հույն-թուրքական գալիք պատերազմի նախաշեմին` ինքնամաքրվի գաղութատարի 30 տարյա տեղական խամաճիկներից, և ինքնիշխան ձեռքով սեղմի արևմուտքի մեկնած ձեռքը` Հայաստանը դարձնելով մեծ աշխարհագրական ճանապարային կապերի վրա ինքնիշխան կենտրոն և անվտանգության բաստիոն:
Քայլը ժողովրդինն է: Հայությունն ինքը պետք է որոշի թե նոր աշխարհակարգում հաղթա՞ծ, թե պարտված պետություններին է միանալու:
Սամվել Ասլիկյան.
Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից
Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression (Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)