
Չի կարելի խոսել խաղաղության մասին, երբ այն պարտադրվում է ռազմական հանցագործություններով
Jirayr Sefilian on his facebook page
Jirayr Sefilian
https://www.facebook.com/photo?fbid=5832513330146050&set=a.2234128799984539
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Չի կարելի խոսել խաղաղության մասին, երբ այն պարտադրվում է ռազմական հանցագործություններով
Օրերս համացանցում հայտնվեցին ադրբեջանցիների կողմից հայ գերիների սահմռկեցուցիչ սպանությունների ու խոշտանգումների մասին տեսանյութեր, որոնք միգուցե աննախադեպ էին միջազգային հանրության, բայց ոչ հայ ժողովրդի համար։
Ադրբեջանի և նրա մեծ եղբայր Թուրքիայի փորձված ու սիրած քաղաքականությունն է՝ դաժանության, անմարդկայնության ու վայրենական, նախնադարյան բարբարոսական մեթոդներով հարցերը լուծել ի շահս յուր, միևնույն ժամանակ աշխարհին համոզել, թե իրենք բանակցում են խաղաղության օրակարգի շուրջ։
Գերու, պատանդի կարգավիճակում և բռնության ու ուժի սպառնալիքի տակ ոչ մի խաղաղության փաստաթուղթ կամ պայմանագիր չի կարող կնքվել, ինչն ամրագրված է միջազգային կոնվենցիաներով, իսկ պատմության մեջ եղած նմանօրինակ ոչ մի փաստաթուղթ երբևէ չի կարող օրինական ճանաչվել։
Ուստի, ՀՀ իշխանությունները պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի այս և նման այլ բռնություններն ու ճնշումները դատապարտվեն և մեղավոր կողմը կրի պատասխանատվություն՝ միջազգային օրենքի ամբողջ խստությամբ, ինչպես նաև ՀՀ իշխանությունների առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի հայ ժողովրդի պատշաճ ինքնապաշտպանության կազմակերպումը և արտաքին անվտանգային երաշխիքների ապահովումը երկրի ու ժողովրդի համար, այլ ոչ թե հերթական զիջումների ու ստրկամիտ կեցվածքի դրսևորումը բանակցային գործընթացներում։
Հերթական այս բարբարոսական ակտը հստակ վկայություն է այն մասին, որ Բաքվի նպատակն է ահաբեկման միջոցով ստիպել հայ ժողովրդին ընդունելու կապիտուլյացիոն պայմանագիրը, որի 5 կետերը նույնպես արտահոսքի տեսքով հայտնվեցին հայաստանյան մամուլում։
Այս և նմանօրինակ բազում փաստերը նաև հստակ ապացուցում են, որ վերընշված «խաղաղության» փաստաթղթի, բայց իրականում կապիտուլյացիոն պայմանագրի կնքմամբ, հայ ժողովուրդը ենթարկվելու է հերթական ու այս անգամ արդեն վերջնական ցեղասպանության և ոչնչացման, ինչն անթաքույց եղել և մնում է թուրք-ադրբեջանական քաղաքականության կիզակետն ու հիմնական նպատակը։
Այսպիսով, Ազգային ժողովրդավարական Բևեռը կոչ է անում նաև միջազգային հանրությանը, բոլոր քաղաքակիրթ ու առաջադեմ երկրներին, խոսքից անցնել գործի՝ ամեն կերպ սատարել հայ ժողովրդին, որպեսզի ագրեսիա իրականացնող կողմը խստագույնս պատժվի, ինչը կբացառի հետագայում նույնպես այսօրինակ ոճրագործությունների և ուժի ու սպառնալիքի լեզվով խոսելու պետությունների քաղաքականությունը, քանի որ զսպման, կոլեկտիվ անվտանգության ապահովման և ուժի ու սպառնալիքի բացառման մասին օրակարգը առաջնային է այսօրվա համաշխարհային աշխարհաքաղաքական ընկալումներում և միջազգային դիվանագիտության և իրավունքի անկյունաքարերից է հանդիսանում։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
04.10.2022 թ, Երևան
https://www.youtube.com/user/preparliament