Ինչո՞ւ է մեր միտքը և մեր բնազդն այդքան աղավաղված և ռուսականացված - Սամվել Ասլիկյան

Ինչո՞ւ է մեր միտքը և մեր բնազդն այդքան աղավաղված և ռուսականացված - Սամվել Ասլիկյան
shadow
Չգիտես` ինչու, երբ Փաշինյանը Սովետական Հայաստանի 29.800 ք/կմ սահմանների մասին ՄԱԿ-ի ամբիոնից խոսեց, շատերը բարկացան
Նույնիսկ նրանք բարկացան, ովքեր 2020 թվականի պատերազմից և Սև լճի դեպքերից հետո, միաձայն, շրջանառության մեջ մտցրեցին "Հայաստանի սուվերեն տարածք" ներխուժման թեզը: "Հայաստանի սուվերեն տարածք" ասելիս` մարդիկ նկատի ունեին և նկատի ունեն 29.800 ք/կմ -ը:

Նույնիսկ նրանք բարկացան, ովքեր 2020 թվականի պատերազմից և Սև լճի դեպքերից հետո, միաձայն, շրջանառության մեջ մտցրեցին "Հայաստանի սուվերեն տարածք" ներխուժման թեզը: "Հայաստանի սուվերեն տարածք" ասելիս` մարդիկ նկատի ունեին և նկատի ունեն 29.800 ք/կմ -ը:

Փաշինյանի մտքից բարկացան նաև նրանք, ովքեր Արցախի անկախություն  պահանջելով` սպիտակ բաժանարար նշաններով` ՀՀ դրոշն ուսերին` քայլում էին Երևանի փողոցներով: Իսկ երբ այդ մարդկանց հարց էինք տալիս, թե, ո՞ր միջազգայնորեն ճանաչված` պետական սուբյեկտից են ուզում, որ Արցախն անկախ լինի` նրանք պատասխան չէին գտնում: Այսինքն` Արցախի անկախությունը պահանջող այդ մարդիկ, նույնպես,  Հայաստանը ճանաչում են 29.800 ք/կմ տարածքով, քանի որ` պահանջելով Արցախի անկախությունը` նրանք փաստում են, որ Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ: Ավելին, պահանջելով «չճանաչված» Արցախի անկախությունը, նրանք փաստում են, որ Արցախն Ադրբեջան է:

Ուրեմն` ինչի՞ց  են բարկացել տվյալ մարդիկ`  Փաշինյանի ելույթից հետո, եթե իրենք, նույնպես, չեն համարում Արցախը ՀՀ-ի մաս, հետևաբար, Հայաստանի տարածքը ճանաչում են, ընդամենը 29.800 ք/կմ տարածքով:

Եկեք մի պահ պատկերացնենք, որ Վուդրո Վիլսոնը 100 տարի առաջ Հայաստանի համար լեգիտիմ 164 000 ք/կմ տարածքով սահմաններ չէր գծել: Պատկերացնենք, որ Միացյալ Նահանգների 28-րդ նախագահն, ուղղակի, սահմանափակվել էր հայ մանուկների փրկությամբ և հայությանը` ֆինանսական օգնությամբ: Պատկերացնենք նաև, որ Ազգերի Լիգան Արցախի վերաբերյալ հայանպաստ առաջարկ-զեկուց չէր ներկայացրել:

Ապա ի՞նչ` մենք պետք է հաշտվեի՞նք Արցախի կորստի և 29.800 ք/կմ «սուվերեն տարածք»-ի հետ: Բա ո՞ւր մնացին մեր պատմական և բնական իրավունքները: Ո՞ւր մնացին քաղաքական և դիվանագիտական հմտությունները: 

Հրեաները մի քարի վրա հազարամյա հրեական արձանագրություններ էին գտնում և դրանով աշխարհին ցույց տալիս այն փաստը, որ տվյալ տարածքն իրենց սուվերեն պետական  հայրերնիքն է:

Իսկ մենք` ունենալով Վիլսոնի իրավարար և լեգիտիմ վճիռ և Ազգերի Լիգայի առաջարկ, որը, հաստատ, սովետական ներքին Կովբյորոյի որոշումից ավելի լեգիտիմ է` կախված ենք ապօրինի Լենին-Քեմալ Մոսկովյան պայմանագրից` և իրենից բխող քաղաքա-իրավական հայակործան հետևանքներից:

Ինչո՞ւ է մեր միտքը և մեր բնազդն այդքան աղավաղված և ռուսականացված, որ բերել է մեզ կեղծ «Անկախ Արցախի» և «սովետական 29.800 քկմ սուվերեն տարածքի «լեգիտիմությանը»:
_
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից

 

Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And 
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression (Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus