Արևմուտքը և հայկական հարցի Արցախյան ենթահարցը - Սամվել Ասլիկյան

Արևմուտքը և հայկական հարցի Արցախյան ենթահարցը  - Սամվել Ասլիկյան
shadow
Որպեսզի հասկանանք, թե ինչպիսին է արևմուտքի դիրքորոշումն Արցախի կարգավիճակի վերաբերյալ, հարկավոր է հասկանալ տարածաշրջանի ճարտարապետությունը, այդ տարածաշրջանային ճարտարապետության մեջ հայերի դիրքավորումը, և ըստ այդ դիրքավորման պարզ կլինի քաղաքակիրթ աշխարհի վերաբերմունքի պատճառները:

 

Նախ պետք է հասկանանք, որ չկա հայ-թուրքական հարց, Նախիջևանի հարց և Արցախի հարց: Կա մեկ փաթեթով ամփոփված հայկական հարց: Մենք 1990-ականներին բարձրացրինք Արցախի հարցը, անջատեցինք այդ հարցը ընդանուր հայկական հարցից և գնացինք «սովետական Հայաստան» Հայկական պետության գաղափարը մերժող նախագծի օրենքներով, դրանով իսկ փաստացի ճանաչեցինք Ադրբեջանի իշխանությունը Արցախի վրա:
 

Այլ կերպ ասած՝ 1990- ականներին մեր կատարած քայլերով քաղաքականապես լեգիտիմացրինք Մոսկովյան պայմանագիրը և տարածաշրջանային ռուս-թուրքական ճարտարապետությունը: Հրաժարվեցինք աշխարհի կողմից մեզ շնորված իրական պետության անձնագրային փաթեթից, որն ամփոփած էր Վիլսոնյան իրավարար վճռով, և ընդունեցինք Լենին-քեմալյան ապօրինի անձնագիրը, որում ամրագրված է Հայաստանի մասնատման ապօրինի իրողությունը:
 

Արևմուտքի վերաբերմունքը Արցախի հարցի նկատմամբ բխում է վերը նշված իրողություններից: Երբ երեսնամյա ժամանակահատվածում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն Արցախի հարցի վերաբերյալ ռազմավարական առումով չի տարբերվել Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումից, արևմուտքն այլ ընտրություն չի ունեցել և չունի, քան ընդունել ստեղծված իրողությունը:
 

Քանի դեռ պաշտոնական Հայաստանը Արցախի հարցը չի տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հարցի շրջանակներ և չի ամփոփել այդ հարցն աշխարհի կողմից մեզ տրված իրավական փաթեթով, քաղաքակիրթ աշխարհի դիրքորոշումը Հայաստանի պետական իրական շահերին չի համապատասխանելու: Այլ կերպ ասած՝ քանի դեռ պաշտոնական Երևանը, մնալով ռուս-թուրքական տարածաշրջանային ճարտարապետության ներքո, արհամարհում է Հայաստանի Հանրապետության իրական տարածքային ամբողջականությունը և որպես իր «իրավական» տարածք հայտարարում է ապօրինի «սովետական Հայաստանի» 29 800 քառ. Կմ-ը, քաղաքակիրթ աշխարհն իր շահերի շրջանակներում պաշտոնական Երևանի կամքի դեպքում և իր ձեռքում եղած գործիքակազմի առկայությամբ ամեն բան կանի Արցախի հայության անվտանգությունն ապահովելու հարցում, սակայն գործիքակազմ չի ունենա պաշպանելու Արցախի հայաստանապատկանության իրավական իրողությունը:
 

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից

 

Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And 
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression (Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus