
Հուսալի դաշնակիցներ և ժամանակակից սպառազինություն - ազգի վերածնունդ - Կառլեն Թադևոսյան Ելույթ
Ուրախ ենք կիսվել քույր Մեդիա անդամներից մեկի (Կառլեն Թադևոսյան) ելույթով. Tir.Media Ազգային շարժմանհանդիպման ժամանակ
(Սոցիալիստական-Հայաստան և Ազգային-Հայաստան)
Կառլեն Թադևոսյան Ելույթ
Այսօրվա իշխանությունները ու դրանց նախորդած ռեժիմները բոլորը պետք է մերժվեն ու մաքուր էջից սկսվի մեր ազգի վերածնունդը։
Սրանք բոլորով ընդհանուր վերցրած 31 տարի և այսօրվա իշխանությունները 4 տարի 5 ամիս զարգացման ու կայացման համակարգեր չեն ներդրել մեր պետության հիմքում։
Այս իշխանությունների ու այս համակարգի օրոք հնարավոր չի լինելու տնտեսության էական զարգացում ու ամենակարևորը չենք լինելու պաշտպանված։ Այս իշխանությունների հետ որևէ հույս կապելը վաղուց այլևս անիմաստ է, անհասկանալի է, սրանք իրենց իսկ ընտրած քաղաքացիների խնդիրներով չեն ուզում զբաղվել, էկոնոմիկայի նախարարը խաղողագործներին առաջարկում է գալ քաղաքում աշխատել չզբաղվել գյուղատնտեսությամբ։
Վարչապետ կոչեցյալն ասում է ով նվազագույն աշխատավարձով է աշխատում այսինքն գրադարանավարներ, մանկավարժներ, մշակույթի ոլորտի աշխատակիցներ դուք վատ կրթություն եք ստացել, պիտի առևտրով ու ծառայություններ մատուցելով զբաղվեն մարդիկ իրենց պատկերացրած երկրում։
Արտարժույթով եկամուտ ունեցողները, արտահանմամբ զբաղվողները բոլորը տուժում են սրանց երեսից, տուժում են այն պատճառով որ ԵԱՏՄ ի մեջ են պահում երկիրն ու ռուսական ռեժիմի համար էժան արտարժույթ արտահանում մեր երկրից, և պիտի առաջինը այս ոլորտում եղած մեր հայրենակիցները էստեղ գան, կանգնեն մեզ հետ միասին այս հրապարակում ազգային ուժի հետ, ուզեն ինքնիշխան պետություն ստեղծել, որ իրենց աշխատանքի արդյունքը չթալանի ռուսական գաղութային ադմինիստրացիան։
Ամենակարևոր ինչպես նշեցի անվտանգային պաշտպանական համակարգի հարցերը, որ պետք է օր առաջ լուծվի ու մեր զինվորները մեր բանակը պիտի ժամանակակից սպառազինություն ունենան հանրենիքը պաշտպանելու համար։ Զինվորի ամենալավ պահապանը դա լավ զենքն է։ Զինվորին ամենալավ աջակցելու ձևը դա նորմալ պետություն ստեղծելն է։
Կառլեն Թադևոսյան
Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից