
Հայաստանի հանրապետության ինքնիշխանությունը պետք է վերականգնվի - Ազգային-ժողովրդավարական Բևեռ
Աղբյուր : Jirayr Sefilian › Facebook page
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի հանրապետության ինքնիշխանությունը պետք է վերականգնվի նաև տեղեկատավական տարածքի սահմանների նկատմամբ
Հայաստանի, ինչպես եւ որեւէ անկախ պետության ինքնիշխանության կարևորագույն բնութագրերից մեկը պետք է լինի ոչ միայն սեփական ֆիզիկական սահմանների վերահսկողությունը, այլեւ իր տեղեկատավական տարածքի սահմանների վերահսկողությունը:
Իսկ նրա նկատմամբ սանձազերձված շարունակական ռուս-թուրքական ագրեսիայի պայմաններում այն դառնում է երկրի ապազավթման (դեօկուպացիայի) և տեղեկատվական-հոգեբանական անվտանգության ապահովման անփոխարինելի պայմանը:
Այս թեմային նվիրված Ազգային-ժողովրդավարական Բևեռի բազմակի դիմումները գործող ադմինիստարցիային մնացել են անպատասխան: Դրա փոխարեն մենք երեկ ականատես եղանք Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստատնտին Զատուլինի եւ Ռուսական RT հեռուստաընկերության, «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության և «Սպուտնիկ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին Հայաստանում անցանկալի անձ հայտարարելու մասին որոշումներին, որոնք ողջունելի կլինեին, եթե չլինեին զուտ ձեւական, քանի դեռ նրանք կարող են հեռուստատեսային ճանապարհով ոչ միայն անարգել ներթափանցել ամեն մի հայ ընտանիք, այլեւ օգտվել մեր շարքային քաղաքացիների հարկերերից՝ այդ ներթափանցումն իրականացնելիս:
Սա իրականացվում է «Հանրային մուլտիպլեքսոր» կոչվող հեռուսասփռող համակարգի միջոցով, որն Հայաստանում հեռարձակում է հակահայ քարոզչություն իրականացնող երեք՝ Первый Канал, РТР, РТР Культура ռուսական ալիքներ:
Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը տեղեկատվական տարածքի նկատմամբ նրա քաղաքացիների գիտակցության ապագաղութացման անհրաժեշտ պայմանն է:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
26.10.2022թ, Երևան