
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցութեան Հայաստանի վարչությունն դատապարտում է ադրբեջանական քայլերը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն
https://www.facebook.com/SDHPArmenia
» Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցութեան Հայաստանի վարչությունն դատապարտում է ադրբեջանական քայլերը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցութեան Հայաստանի վարչությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանական իշխանությունների կողմից բացահայտորեն կազմակերպված և ուղղորդված՝ «բնապահպան» ադրբեջանի քաղաքացիների կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի փակումը:
Այդ սադրիչ քայլով և դրան զուգահեռ դեպի Արցախ գազի մատակարարման կասեցումով, Ադրբեջանական իշխանությունները հստակ նպատակ են հետապնդում ահաբեկելու Արցախի հերոսական ժողովրդին և ստիպելու նրան լքել իր հայրենի հողը: Փաստորեն, այսօր 120.000 Արցախցի զրկված է ազատ տեղաշարժվելու իրավունքից, առաջին անհրաժեշտության դեղորայքից, հացահատիկից և այլ միջոցներից:
Խաղաղ բնակչության դեմ սանձազերծված այս անմարդկային արարքը, որ հղի է ծանր և անկանխատեսելի հետևանքներով, պետք է արժանանա միջազգային համարժեք հակազդեցության և անհապաղ կասեցվի: Ուստի, կոչ ենք անում ռուս խաղաղապահներին կատարել իրենց ստանձնած պարտականությունները և վարկյան առաջ բացել ճանապարհը: Միջազգային հանրության՝ ի մասնավորի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ին և Ֆրանսային կոչ ենք անում չբավարարվել միայն քաղաքական գնահատական հնչեցնելով, այլ պատժամիջոցների սպառնալիքի տակ պարտադրել Բաքվի իշխանություններին հետ կանգնել իրավիճակը ապակայունացնող շարունակական գործողություններից:
Այս չափազանց պատասխանատու պահին, անելիք ունենք նաև մենք՝ համայն հայությունը: Այդ առումով, ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է լինել միասնական, մեր ձայնը լսելի դարձնել համայն աշխարհին և զորավիգ լինել Արցախի մեր հայրենակիցներին։
ՍԴՀԿ Հայաստանի վարիչ մարմին