
Հայաստանը հրաժարվել է համաձայնեցնել Ուկրաինային նվիրված միջոցառման ամփոփիչ հռչակագրի կետին «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին
Հայաստանը մասնակցել է ԱՄՆ-ում կայացած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, սակայն հրաժարվել է համաձայնեցնել Ուկրաինային
նվիրված միջոցառման ամփոփիչ հռչակագրի կետը։
«Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը անհապաղ, ամբողջությամբ և առանց պայմանների դուրս բերի իր բոլոր ուժերը Ուկրաինայի տարածքից՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով և կոչ անել դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի տեքստում։
Հայկական կողմն իր հրաժարման պատճառ է բերել այն, որ ️հռչակագիրը չի արտացոլում համապարփակ և ընդգրկուն բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը, չի վերաբերվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի առանձին հատվածների օկուպացման փաստին։
Պատճառը կեղծ է, քանզի Հայաստանի Հանրապետություն դե-ֆակտո չի հանդիսանում լիարժեք սուբյեկտ, և ինքն իր շահերը չի պաշտպանում՝ փոխարենը պաշտպանում է գաղութատեր պուտինյան Ռուսաստանի շահերը: Հայաստանը միջազգայինն դատարաներում և հարտակներում պաշտոնական մեղադրանք չի առաջադրել Ալիևյան ռեժիմին, ի տարբերություն Ոկրաինիային, որն հասավ նրան, որ Հաագայի միջազգային դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեն տվեց:
Փաշինյանի ռեժիմը շարունակում է սպասարկել Կրեմլի ծրագրերը, և հենց այդ պատճառով են նրանք հրաժարվել է համաձայնեցնել Ուկրաինային նվիրված միջոցառման ամփոփիչ հռչակագրի կետը։
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ