Հայաստանը հրաժարվել է համաձայնեցնել Ուկրաինային նվիրված միջոցառման ամփոփիչ հռչակագրի կետին «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին

Հայաստանը հրաժարվել է համաձայնեցնել Ուկրաինային նվիրված միջոցառման ամփոփիչ հռչակագրի կետին «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին
shadow
Հայաստանը հրաժարվել է համաձայնեցնել Ուկրաինային նվիրված միջոցառման ամփոփիչ հռչակագրի կետը ԱՄՆ-ում կայացած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին

Հայաստանը մասնակցել է ԱՄՆ-ում կայացած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, սակայն հրաժարվել է համաձայնեցնել Ուկրաինային 
նվիրված միջոցառման ամփոփիչ հռչակագրի կետը։

«Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը անհապաղ, ամբողջությամբ և առանց պայմանների դուրս բերի իր բոլոր ուժերը Ուկրաինայի տարածքից՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով և կոչ անել դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի տեքստում։

Հայկական կողմն իր հրաժարման պատճառ է բերել այն, որ ️հռչակագիրը չի արտացոլում համապարփակ և ընդգրկուն բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը,  չի վերաբերվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի առանձին հատվածների օկուպացման փաստին։

Պատճառը կեղծ է, քանզի Հայաստանի Հանրապետություն դե-ֆակտո չի հանդիսանում լիարժեք սուբյեկտ, և ինքն իր շահերը չի պաշտպանում՝ փոխարենը պաշտպանում է գաղութատեր պուտինյան Ռուսաստանի շահերը: Հայաստանը  միջազգայինն դատարաներում և հարտակներում պաշտոնական մեղադրանք չի առաջադրել Ալիևյան ռեժիմին, ի տարբերություն Ոկրաինիային, որն հասավ նրան, որ Հաագայի միջազգային դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեն  տվեց:

Փաշինյանի ռեժիմը շարունակում է սպասարկել Կրեմլի ծրագրերը, և հենց այդ պատճառով են նրանք հրաժարվել է համաձայնեցնել Ուկրաինային նվիրված միջոցառման ամփոփիչ հռչակագրի կետը։

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus