Անցումային և ճգնաժամային կառավարության ձևավորում - բանակի վերակազմավորում

Անցումային և ճգնաժամային կառավարության ձևավորում - բանակի վերակազմավորում
shadow
Ռուսները նահաջում են դիրքերից, գյուղերից և քաղաքներից, զիջելով դրանք թուրքերին: Խծաբերդ, Հին Թաղեր, Փառուխ, Աղավնո, Բերձոր և արդեն՝ Տեղ: Ջերմուկի սեպտեմբերյան բախումները, երբ ադրբեջանական հարձակումից ժամեր առաջ` ռուսական զորքը հետ քաշվեց դիրքերից:

Հետ են քաշվում` զիջում են թուրքերին... Եւ այսպես ավելի քան երկու տարի:

Երբ մենք 2020 թվականից ասում էինք, որ ռուսները լքում են Հայաստանը՝ իրենց տեղը զիջելով թուրքերին, դուք չէիք հավատում: Դուք 2021 թ.-ին գնացիք ռուսական Փաշինյան և Քոչարյան ընտրեցիք,  2022 թ.-ին և 2023 թ. սկզբներին բազմատեսակ ռուսական Վարդանյանների հետ հույսեր կապեցիք:

Սակայն, մենք չենք նահաջելու և շարունակելու ենք կրկնել` ռուսները դիրք առ դիրք, գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք զիջում են Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին: Այսպես զիջելով հասնելու են Գյումրի, Սևան,  հետո արդեն ՀՀ մայրաքաղաք Երևան:

Մենք չենք նահաջելու և շարունակելու ենք կրկնել` ռուսները ստիպված լքում են տարածաշրջանը, և,  չցանկանալով զիջել այն արևմուտքին` ներս են հրավիրում Թուրքիային:

Ելքը մեկն է` Հայ ժողովրդի ազգային-պետական գիտակցություն ունեցող հատվածի սուբյեկտացում Երևանի փողոցներում, ապիկար և դավաճանական Փաշինյանի իշխանության հեռացում, անցումային և ճգնաժամային կառավարության ձևավորում, Հայաստանը` ռուսական վերպետական կառույցներից դուրս բերում, բանակի վերակազմավորում` «Ազգ-բանակ» կոնցեպտի հիմքերով և Արևմուտքի հետ պաշտոնական հարաբերությունների ձևավորում` հրավիրելով արևմտյան ուժերին Հայաստան՝ ժամանակավոր պաշտպանական մեխանիզմներ ապահովելու նպատակով:

Փառուխ առ Փառուխ Հայաստանի զավթման ծրագիրը կարող է կանգնեցնել միայն ազգային կառավարությունը` իր ազգային - հակաճգնաժամային ծրագրերով:

2023 թվականը վճռական տարի է: Հայության մտածող հատվածը պետք է մի կողմ թողնի իր ներքին բարդույթները և միավորվի վերը նշված ծրագրերի շուրջ:

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus