խաղաղության օրակարգ կոչված քողն լուծարում է հայկական պետության մնացորդը

խաղաղության օրակարգ կոչված քողն լուծարում է հայկական պետության մնացորդը
shadow
«Ես հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը լիովին ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ ճանաչելով Հայկական ԽՍՀ ողջ տարածքը որպես Հայաստանի Հանրապետություն»,- այսօր հայտարարեց Հայաստանի Հանրապետության թշնամի Նիկոլ Փաշինյանը

Ռուս թուրքական գործակալ, «Լենին-Քեմալ» ապօրինի պակտի կամակատար և Հայաստանի Հանրապետության թշնամի Նիկոլ Փաշինյանը ««խաղաղության» օրակարգ» կոչվածի քողի տակ հանձնում է Արցախը՝ ցեղասպանության վտանգի առջև կանգնեցնելով  Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին և, առհասարակ, ՀՀ ողջ բնակչությանը, ինչպես նաև լուծարում է հայկական պետության մնացորդը:

«Ես հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը լիովին ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ ճանաչելով Հայկական ԽՍՀ ողջ տարածքը որպես Հայաստանի Հանրապետություն»,- այսօր հայտարարեց Հայաստանի Հանրապետության թշնամի Նիկոլ Փաշինյանը:

«Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ բնակության վայր գտնեն»,- պատասխանեց Հայաստանի Հանրապետության արտաքին թշնամի Իլհամ Ալիևը՝  սպառնալով Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին էթնիկ զտումներով և ցեղասպանությամբ:

Քանի դեռ կա Փաշինյանի ««խաղաղության» օրակարգը», քանի դեռ կա, այսպես կոչված, «երրորդ հանրապետության» բոլոր վարչակարգերի  29.800 քառ/կմ կազմող  խորհրդային սահմանների գաղափարը, քանի դեռ Հայաստանում իշխում է կոլաբորանտ  փաշինյանական ռեժիմը,  հայությունը չի ունենա արտաքին աշխարհի կողմից լիարժեք աջակցություն, իսկ  Հայաստանը չի ունենա վստահելի դաշնակիցներ:

Ուկրաինան ձեռք է բերել դաշնակիցներ և օրեցօր աճող ռազմական օգնություն ուկրաինական իշխանությունների քաղաքական կամքի, ազգային-պետական շահերի պաշպանության  և ուկրաինացի ժողովրդի պայքարի շնորհիվ։

Չլինի հայության ընդզվումը` չի լինի  լիարժեք արևմտյան աջակցություն:

Գարնան վերջին ուկրաինական զորքերի հակահարվածը կլինի թեժ  ​​փուլում և Ռուսաստանում կտիրի քաոսային վիճակ, ինչի պատճառով Կրեմլի ուշադրությունը կշեղվի Հայաստանից և հայությունը շանս կունենա ազատվելու թշնամուց և ռուս-թուրքական գործակալ Փաշինյանից:

Հայ ժողովրդի գիտակից հատվածն իրավունք չունի կորցնելու այդ հնարավորությունը։ Ընդվզելով նա պիտի ձևավորի անցումային կառավարություն, որպեսզի Հայաստանը չմնա ռուսական կայսրության փլատակների տակ՝ դառնալով թուրքական նահանգ:

Սամվել Ասլիկյան.

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

 

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus