
Հայաստանի հետ ամեն պահի էլ կարող է պատերազմ սկսել - պատրաստ լինենք նման զարգացումների
Ողջույն պարոն Արմեն Վարդանյան
-Վստահ եմ, որ լսել եք պարոն վարչապետ Փաշինյանի վիճահարույց հայտարարությունը, նրա հայտարարության ամենատարօրինակ հատվածը այն մտքի առնչությամբ, որ հակառակել իշխանությունը հավասարազոր է Աստծուն հակառակվելուն, և որ աստվածային որոշումը ձևավորում է երկրային իշխանություն:
-Ես ինձ աստվածաբան չեմ համարում, նման մտքեր չեմ կարող մեկնաբանել, բայց կարող եմ ասել, որ Փաշինյանի ասածը կապ չունի քաղաքագիտության հետ: Թող այդ միտքը աստվածաբանները մեկնաբանեն:
-Իր հայտարարության մեջ նա նախապես խոստովանել է, որ իր հայտարարությունները բացասական արձագանքների, շոկի և փոթորկի ալիք կբարձրացնեն և զարմանալի կհնչեն, ինչո՞ւ եք կարծում, որ նա այնպիսի արտահայտություններ է արել, որոնք նույնիսկ սիրողականը գիտակցում է, որ վիրավորական են պետության ղեկավարի կերպարի համար, և որն է ձեր արձագանքներ և տպավորություններ այս հայտարարության վերաբերյալ
- Փաշինյանը միշտ է աղմկահարույց հայտարարություններ անում և շատ հաճախ դրանք այնքան իրարամերժ են, որ միմյանց հակասում են 180 աստիճանով: Դրա համար մշտապես այդպիսի սկանդալային արդյունքներ է ստանում: Հավանաբար, դա գալիս է նրանից, որ նախկինում լրագրող է եղել, իսկ լրագրողները միշտ սիրում են սկանդալային վերնագրեր, հոդվածներ ստանալ: Ցավոք, ինքը շատ դեպքերում դեռ չի կարողանում դուրս գալ այդ ամպլուայից:
- Մեկ այլ հայտարարության մեջ նա ասաց, որ զարմանում է, թե ինչու հայերը երբեք չեն կախում Արագածի նկարները տանը, այնքան շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ նա համեմատություն է անում թուրքերի կողմից գրավված Արարատ լեռան և Արագած լեռան միջև:
-Կարծում եմ այդ հայտարարության տողատակն այլ է՝ դրա միտքը հավանաբար Վանո Սիրադեղյանի արդեն դասական դարձած խոսքերն են, որտեղ ասվում էր, որ հայը միշտ պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Արարատ լեռը պատմական հայրենիքի խորհրդանիշն է, Արագածը՝ իրական:
-Մեկ այլ հայտարարության մեջ նա ասաց, որ մենք՝ հայերս, պետք է պատրաստ լինենք ցավալի զիջումների, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը։ Որոնք, կարծես, հիմնվում են մեկ ռազմավարության վրա՝ համոզելու Բաքվին գոհ լինել իր ձեռքբերումներով, իսկ հայերին «ապահովել» մի տեսակ կարգավորում և համաձայնություն։
-Կարծում եմ՝ նա այս փուլում փորձում է չանել այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են գրգռել Ալիևին: Նա փորձում է ժամանակ շահել, մինչև որ շտկենք մեր վիճակը և ավելի ուժեղ դիրքերից հանդես գանք Ադրբեջանի հետ բանակցություններում:
-Հայաստանը ռեկորդ է սահմանել. նա պատրաստվում էր մասնակցել ԱՄՆ-ի կազմակերպած զորավարժություններին, բայց Երևանը ռեկորդային ժամանակում դուրս եկավ, ինչպե՞ս եք գնահատում Պաշտոնական Երևանի անվճռական քաղաքականությունը, նա դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին, չի մասնակցում. արեւմտյան ճամբարի զորավարժություններում
-ԱՄՆ կազմակերպված զորվարժությունների մասով հստակ տեղեկատվություն չունեմ, բայց հուսով եմ այս տարվա ՆԱՏՕ-ի նախաձեռնած երկու զորավարժություններից, որոնք Հայաստանը պետք է մասնակցի, Երևանը չի հրաժարվի: ՀԱՊԿ-ի զորավարժություններին չմասնակցելը քաղաքական պատճառ ունի. Դա հստակ քաղաքական դեմարշ էր, քանի որ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը չեն կատարում Հայաստանի հանդեպ իրեն ցդաշնակցային պարտավորությունները:
-Բաքուն գնալով ավելի է լկտիանում, թշնամանում ու ամբարտավան/ագրեսիվ է տրամադրվում, սպառնալիքներ ու պահանջներ է ներկայացնում, և շատ վերլուծաբաններ անհանգստացած են, որ շուտով պատերազմ կսկսի կամ Հայաստանի, կամ Իրանի հետ, ի՞նչ գնահատական և խորհուրդ կտաք այս իրավիճակում/հավանական սցենարներում:
-Իրանի դեմ Ադրբեջանի պատերազմը բացառում եմ, իսկ Հայաստանի հետ ամեն պահի էլ կարող է այն սկսել և պետք է մշտապես պատրաստ լինենք նման զարգացումների:
Շնորհակալություն