Ապրիլի 23-ը նոր ցեղասպանության մեկնարկի օր Արցախը պաշարված է - Դավիթ Կարապետյան

Ապրիլի 23-ը նոր ցեղասպանության մեկնարկի օր Արցախը պաշարված է - Դավիթ Կարապետյան
shadow
Մինչ ԱԺ ամբիոնից վարչապետը հայ մեծանուն բանաստեղծներին, դասականներին, պատմաբաններին, առակագիրներին է ցիտում, հիմա էլ ավետարանից սաղմոսներ «շռայլում», Արարատի ու Արագածի իբր գովքն անում, բայց ենթատեքստերով այլ բան հասկացնում,
Ադրբեջանն այսօր Բերձորում հսկիչ-անցագրային կետ է տեղադրում...

Դավիթ Կարապետյան on his facebook page : David Karapetyan Wrote:

Ապրիլի 23-ը նոր ցեղասպանության մեկնարկի օր...

Արցախը պաշարված է...

Մինչ ԱԺ ամբիոնից վարչապետը հայ մեծանուն բանաստեղծներին, դասականներին, պատմաբաններին, առակագիրներին է ցիտում, հիմա էլ ավետարանից սաղմոսներ «շռայլում», Արարատի ու Արագածի իբր գովքն անում, բայց ենթատեքստերով այլ բան հասկացնում,

Ադրբեջանն այսօր Բերձորում հսկիչ-անցագրային կետ է տեղադրում...

Արցախը վերջնականապես ամբողջովին պաշարված է:

Այո՛, եկավ այդ սարսափելի օրը, որի մասին բազմիցս բարձրաձայնվել է...

Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակեց Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցքում» և այնտեղ հենց այս պահին անցագրակետ է տեղադրում:

Սա այն միակ ճանապարհն է, որով հնարավոր էր Հայաստանից գնալ Արցախ։

Շուշի-Քարինտակ հատվածը շրջանցող թե՛ գրունտային, թե՛ լեռնային-արահետային, և թե՛ հիմնական՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհներն ի վերջո գալիս միանում էին այս հատվածին։

Այս քայլով Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարեց թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը, և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր:

Բաքուն այսօր պաշտոնապես հաստատեց, որ վերականգնել է 1988 թվականի ստատուս քվոն ու ռազմական բալանսը:

Որ Ադրբեջանի Սահմանադրությունը վերադառնում է «Խանքենդի», որ այսուհետ հայ ժողովրդի օրացույցում հայտնվեց ևս մեկ ողբալի ամսաթիվ՝ ապրիլի 23-ը, քանի որ Հայաստանը դե ֆակտո վերջնականապես կորցրեց վերահսկողությունը Ղարաբաղի լեռնային հատվածի նկատմամբ...

Այժմ Ադրբեջանը պետք է ավարտի բանակցությունները ղարաբաղյան «անջատողական» առաջնորդների հետ։

Իսկ Հայաստանից կտրված ու նրա աջակցությունից զրկված մի բուռ «ապստամբների» ընտրությունը խիստ սահմանափակ է։

Կա՛մ ենթարկվել սահմանադրական կարգի և օրինական իշխանության պահանջներին, վայր դնել զենքը, վերաինտեգրվել, օգտվել Բաքվի կողմից տրված իրավունքներից, կա՛մ Ադրբեջանի նոր սահմանային անցակետով լքել Ղարաբաղի տարածքը ...

Հակառակ դեպքում, Ադրբեջանը կրկին ստիպված է լինելու դիմել ուժի կիրառման...

Սա է Ադրբեջանի վերջնագիրը...

Այսպիսով՝ տոտալ շրջափակումը վերածվեց տոտալ պատանդության...

Արցախահայության գլխին կախված է բնաջնջման կամ էթնիկ զտման օրհասական վտանգը:

Արցախահայությունը կանգնած է այս երկու տարբերակներից մեկի ընտրության առջև...

Դատելով Ադրբեջանի ԱԳՆ ու Պետական Սահմանային ծառայության հայտարարություններից՝ ռուսական կողմը կանաչ լույս է վառել՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհին անցակետի տեղադրմանը։

Այն, որ սա նախապես համաձայնեցված է եղել՝ կասկած չկա:

Սրանով Ռուսաստանը բացահայտ ցույց է տալիս թե՛ իր կողմնակալ դիրքորոշումը, և թե՛ այն, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ այլևս գոյություն չունի:

Գուցե սա նաև ուղիղ մեսիջ է, որ նրանք իրոք պատրաստվում են լքել Արցախը, իսկ այն, ինչ «կարելի է վաճառել»՝ վաճառված է Ադրբեջանին...

Ռուսաստանն այսօր Արցախն անաղմուկ, հանգիստ հանձնեց Բաքվին:

Այսօրվանից փաստացի ստեղծվեց Հայաստան-Ադրբեջան սահմանը, իսկ «Լաչինի միջանցք»՝ այլևս չկա:

Այն այսուհետ դարձավ ադրբեջանական սովորական ճանապարհ:

Այս ամենը կրկին ապացուցում է այն, որ բոլորը թքած ունեն միջազգային իրավունքի ու ցանկացած փաստաթղթի վրա:

Որ կոնֆլիկտներում բացառապես գործում է ուժի և ուժեղի գործոնը:

Իսկ այն, որ Ադրբեջանն այսքանով չի բավարարվելու՝ փաստ է...

Հաջորդը՝ անկլավներն են, Զանգեզուրը, «Բասարգեչարը», «Գոյչեն» ու «Էրիվանը»...

Իսկ այն, ինչ կա այսօր անգամ Փաշինյանն էր զգուշացնում...

Հետո չմեղադրե՛ք, թե նա նախապես չէր ասել...

Փաշինյանը միաժամանակ առաջարկում է ճանաչել արցախահայերի ցեղասպանություն իրականացնելու կամ Արցախն ի սպառ հայաթափելու՝ Ադրբեջանի իրավունքը...

Ավելին՝ Ադրբեջանն անցակետը դրեց Փաշինյանի ԱԺ ամբիոնից կատարած այն հայտարարությունից հետո, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս:

Փաստացի Փաշինյանը բավարարեց Ալիևի այն պնդումը, որ վերջինս վերաձևակերպի «Արցախը Հայաստան է և վերջ» եզրույթը՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ» եզրույթով...

Եվ հետո.

նման հայտարարությամբ Փաշինյանն ինքն է խախտում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, քանի որ ինչքան էլ այդ փաստաթուղթն ինքնին կապիտուլյացիոն ակտ է, համենայն դեպս այնտեղ Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, ճանաչված չէ։

Իսկ երբ թիվ մեկ ղեկավարի կողմից պաշտոնապես հնչում է նման հայտարարություն, ապա մեղադրել ՌԴ-ին՝ ադրբեջանական անցակետ տեղադրելու ժամանակ անգործության մեջ՝ դառնում է անհիմն...

Ինչևէ...

Ականջդ կանչի, Աննա Հակոբյան.

դու իրավացի էիր...

Կյանքի գնով վերադարձված պատմական հայրենիքի համար տասնամյակներով նահատակված հազարավոր հայորդիների արյունը հանուն ոչինչի էր...

Ու՞ր ես Տեր Աստված, ու՞ր ես հայ ժողովուրդ...

Միթե՞ սա էլ ես հանդուրժելու հա՛յ մարդ...

Այո՛, կհանդուրժես...

Սերունդները սակայն քեզ չեն ներելու...

Գուցե արդյունք չտա, բայց այն, որ հրամայականն է դիմել ՄԱԿ-ին՝ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելուն՝ աներկբա է...

Արագացրե՛ք, քանի դեռ ուշ չէ...

Պինդ կաց, Արցախ ու արցախահայ:

Անկախ բոլոր արհավիրքներից ու պատուհասներից, դուք կանգուն եք մնալու...

Դավիթ Կարապետյան

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus