Անահիտ Արփեն - բանաստեղծութիւն - Հայ ժողովուրդ - Իմ ժողովուրդ - Կառափնարան

Անահիտ Արփեն - բանաստեղծութիւն - Հայ ժողովուրդ - Իմ ժողովուրդ - Կառափնարան
shadow
Հայ ժողովուրդ
Ոտի կոխան ես դարձրել մեզ,
Ղեկավարում-վարում են քեզ,
Որոմ ցանում գլխիդ մեջ խոր
Եվ քեզ գցում հազար գազ հոր։

Ապրիլ 2023

Մի քաջ Նազար Ցռան Վերգո
Բախտն է վճռում համայն ազգի,
Ափըռ-ցփըռ վերցնում-ծախում,
Կոտորում է պետությունն իմ։

Բավ է լռես, ա՛յ ժողովուրդ,
Վաղը արդեն չես լինի դու։

24. 04.2023

--------------------------------------

Իմ ժողովուրդ

Պատմությունից դասեր քաղիր, 
Պատմությանդ տեղյակ եղիր,
Քաղաքացի դարձիր շուտով,
Որ չծախվես մեծ քանակով։

Քաղաքական ազգ թե չեղար,
Մասնագետ է՛լ չես լինի հար,
Ու խորտակվող նավիդ վրա՛
Մի նավաստի՛ չես ունենա։

24.04.2023

------------------------------------

Կառափնարան

Խեղճ ու կրակ եղսիրի պես,
Վզներս ծուռ,
Նայում ենք, թե ոնց են քշում մեզ սպանդանոց, քաշում սրի՛, 
Ազգուտակով, մեծաքանա՜կ հանձնում մորթի՛։

Տեսնում ենք, որ մեզ
տանում են կառափնարան
Եվ լռում ենք։
Լուռ գնում ենք մենք կործանման։

Ինքնասպանի ուղի է սա.
Հասկանում ենք, որ զոհում են պետությունը
Եվ հանձնում են հողերն հայոց՝ առանց պայման։
Մենք ենք կյանքը և երկիրը դարձրել մի մեծ կառափնարան։
24.04.2023

Related to category Cultural

Related to subcategory Poetry

Comment on Facebook

Comment on Disqus