Թուրքին առավելութեան գաղտնիքը Հայերուս հանդեպ մեկ բառ է՝ թուրքը համառ է իսկ Հայերս ՀԱՄԱՌ

Թուրքին առավելութեան գաղտնիքը Հայերուս հանդեպ մեկ բառ է՝ թուրքը համառ է իսկ Հայերս ՀԱՄԱՌ
shadow
"Մարդն է իր հաղթությունների և պարտությունների պատճառը։
Գարեգին Նժդեհ"
Թուրքին առաւելութիւնը հայուն հանդեպ կը կայանայ մեկ Բառի մեջ
Տարբերութիւնը մեր եւ թուրքին միջեւ եւ Թուրքին առաւելութիւնը կը կայանայ մեկ Բառի մեջ
Թուրքը Համառ է՝ իսկ մենք ... ՀԱՄԱՌ

Թուրքին առաւելութիւնը հայուն հանդեպ կը կայանայ մեկ Բառի մեջ
Տարբերութիւնը մեր եւ թուրքին միջեւ եւ Թուրքին առաւելութիւնը կը կայանայ մեկ Բառի մեջ
Թուրքը Համառ է՝ իսկ մենք ...  ՀԱՄԱՌ 

"Մարդն է իր հաղթությունների և պարտությունների պատճառը։
Գարեգին Նժդեհ"

Թուրքը Համառ է՝ հետեվողական՝ հետամուտ՝ երկար շունչ ունի իր նպատակները հետապնդելու՝ նաեւ յամառ ազգայնական է̕ ազգայնամոլ՝ յամառ իր շահերը պնդելու թշնամիին ու զինակիցին

Համառ իր շահերը առաջնահերթ տեսնելու

Իսկ մենք հայերս Համառ ենք՝ զիրար երբեք չի լսելու՝ Համառ պնդելու թէ իրականութիւնը միայն մեր հատուածին մոտ է՝

Համառ մեր ըսածը ըսելու ու ատկէ յետոյ աղմկելու որպեսի դիմացինին խոսելու լսելիութիւնը խաբանենք

Համառ ենք կարչելու մեր օտարամոլութեան

Համառ ենք երբ ուրիշ մը դիտողութիւն մը ըննէ զայն սատանայ հռչակելու

Համառ այլ կարծիքը դաւաճան ու գործակալ հռչակելու

Համառ իրար վրայ խորամակութիւն կիրարկելու ու այդ մեկը ճարպիկութիւն սեպելու ու ինքնաբաւ հերոս զգալու

Համառ միայն մենք մեզ հայ յայտարարելու

Համառ օտարին վստահելու՝ ապավինելու

Համառ օտարին փառաբանելու

Համառ օտար ձեւանալու՝ խոսելու՝ վարուելու

Համառ ուրիշ հայուն ձախողութիւնը ցանկանալ տեսնելու առաքելութիւնու ընթացքին ի նպաստ հայութեան

Համառ պաշտպանելու մեր հատուածին քայլերը՝ յանկարծ չըլլալու լայնախոհ

Համառ իր շահերը զոհելու պատրաստ զանոնք ոտնակոխ ընող "մեծ եղբայրներու"՝ յանուն միշտ "եղբայրութեան" շահերն ու իրաւունքները զիչելու

Մենք Համառ ենք՝ արհամարհելու ոեւէ դիտողութիւն՝ ուղելու՝ սրբագրելու՝ կը պնդենք փոխարենը դիտմամբ հիշդ ճակառակը ընել ի հեճուկս խրատողին՝ որպեսի ապացուցենք անհատականութիւն

Համառ ենք՝ բանավեճը նկատել յարմար առիթ՝ դիմացինին յաղթելու ու սխալ ցույց տալու՝ ու ոչ մեկ տեսակետ չընդունելու՝ յանկարծ հայերը չի նկատեն որ "հակառակորդ կողմը" տրամաբանական բան մը նշեց

Համառ ենք կարչած մնալ ունայնութեան՝ եսին՝ իկոին՝ փառամոլութեան՝ հեղինակութեան ՝ բրեստիժին

Համառ ենք երբ արդեն կանդրադառնանք որ սխալ էինք՝ յանկարծ այդ "սարսափելի" գաղափարը չի ջնջուի մեր միտքեն

Համառ ենք մտահոգ անկեղծ բարեկամը համարել կասկածելի՝ վատ մտադրութիւն տեսնել

Համառ մերժելու համախմբումի կոչեր՝ եթէ այդ կոչին հեղինակը մենք չենք՝ ու եթէ մի կերպ ստիպուած ենք ներգրավուիլ՝ ձեւականնորեն մասնակցիլ ու սպասել որ տապալուի՝ նախքան ստիպուիլ անձամբ տապալել

Համառ ենք ելի՝ ի վերջու հայ ենք ՝ հարկէ այս գիծերը ամուր պահել ու չի դավաճանել մեր ավանդույթները

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus