Ֆինլանդիան և Շվեդիան ցանկանում են միանալ ՆԱՏՕ-ին, ինչո՞ւ է Թուրքիան դեմ - Սամվել Ասլիկյան

Ֆինլանդիան և Շվեդիան ցանկանում են միանալ ՆԱՏՕ-ին, ինչո՞ւ է Թուրքիան դեմ - Սամվել Ասլիկյան
shadow
Էրդողանի վարչակազմը, չնայած Արևմուտքի դիմումների` խուսափում է Ռուսաստանի դեմ քայլեր կատարելուց, և չի միացել Պուտինյան ռեժիմի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Ֆինլանդիան և Շվեդիան ցանկանում են միանալ ՆԱՏՕ-ին, ինչո՞ւ է Թուրքիան դեմ: 

Իհարկե կա քրդական հարցը: Անկարան դժգոհ է Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ)-ի անդամների և համախոհների արտահանձնման հարցում Ֆինլանդիայի և Շվեդիայի դիրքորոշումից։ Այս երկրներում կան ներկայացուցչական ՔԱԿ-ի հարակից կառույցների բաժիններ և ՔԱԿ-ի անդամներ, որոնց Թուրքիան պահանջում է արտահանել:

      Հիշեցնեմ, որ բացի ՔԱԿ-ից, Թուրքիան ահաբեկիչներ է համարում նաև այսպես կոչված YPG-ին՝ սիրիական հակամարտությանը մասնակցող քրդական զինված խմբավորումներին։ Արեւմուտքում այդ կառուցին բավականին աջակցում են, 2010-ականների երկրորդ կեսերին նրանք հաջողությամբ կռվեցին այսպես կոչված «Իսլամական պետության» դեմ, և ԱՄՆ-ը նրանց զենք էր մատակարում։ Այս տարվա մայիսի կեսերին Վաշինգտոնը չեղարկեց պատժամիջոցները Սիրիայի հյուսիսային շրջանների նկատմամբ, որոնք վերահսկվում են քուրդ ապստամբների կողմից։ Անկարային սա չի գոհացնում։ Ինչպես նաև այս համատեքստում պետք է հիշել, վերջին մի քանի ամսում ԱՄՆ-ի կողմից Հունաստանի և քրդերի, Հունաստան - Թուրքիա հարաբերությունների լարվածության աճը և վերջին տարիներում ԱՄՆ- Թուրքիա հարաբերություններում ծակած  խնդիրները:

Ուկրաինական պատերազմի սկզբից Թուրքիան արդեն հասցրել է իր «հատուկ ռազմական գործողությունն» իրականացնել Իրաքյան Քրդստանում և մի քանի «դատավճիռ» կայացնել քրդամետ քաղաքական գործիչների գործերով։ Երկու ամիս առաջ թուրքական բանակը ռազմական գործողություններ է անցկացրել Հյուսիսային Իրաքում։ Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինվորականները հարվածներ են հասցրել տարբեր օբյեկտների՝ ճամբարների, պահեստների, բունկերների և ՔԱԿ-ի շտաբների վրա։ Դրանից հետո բախումներ են սկսվել զինյալների և թուրք զինվորների միջև։ Մի քանի շաբաթ առաջ թուրք դատախազները քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության տասնյակ քաղաքական գործիչների ձերբակալության թույլտվությունն էին տվել։ Նրանք մեղադրվում են ՔԱԿ-ին ֆինանսավորելու մեջ։

Քրդական հարցը ֆինլանդական և շվեդական դեպի ՆԱՏՕ ձգման համատեքստում` կարելի է նաև ենթադրել, որ Թուրքիան ծառայեցնում է ճնշման լծակ, Արևմուտքից նոր զիջումներ պոկելու նպատակով: Կարծիքներ կան, որ Անկարան փորձում է հավաքական Արեւմուտքին ցույց տալ, որ Թուրքիան առանձնահատուկ է, որ նրանք հատուկ վերաբերմունք են ուզում։ Քանի որ Թուրքիային չեն ընդունել Եվրոմիություն, նա փորձում է վաճառել իր դերը, որպես անվտանգություն ապահովող երկիր:

Բայց իրական պատճառն իմ կարծիքով` Ուկրաինայում Կրեմլի ռեժիմին  աջակցումն է: Էրդողանը և թուրքական քաղաքական վերնախավը հասկանում են, որ Ռուսաստանի տապալումից հետո, ամենայն հավանականությամբ, Արևմուտքը խնդիրն ունենալու Թուրքիայի հետ, քանի որ թուրքական ֆակտորը, որպես Ռուսաստանի դեմ բուֆեր` անպիտան է լինելու: Եւ ԱՄՆ և հավաքական Արևմուտքն այլևս աչք չի փակելու Թուրքիայի ներսում բռնաճնշումների և հարևաների նկատմամբ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության վրա:

Այդ իսկ պատճառով Էրդողանի վարչակազմը, չնայած Արևմուտքի դիմումների` խուսափում է Ռուսաստանի դեմ քայլեր կատարելուց, և չի միացել Պուտինյան ռեժիմի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Ինչպես նաև` վերջերս Ռուսաստանն ու Թուրքիան նախնական համաձայնության են եկել Սև ծովով ուկրաինական գյուղմթերքի մատակարարումն ապաշրջափակելու վերաբերյալ։ Սակայն Ուկրաինան համաձայն չէ գործարքի պայմաններին։ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով, ուկրաինական սննդամթերքը, հիմնականում հացահատիկը, չի հասնում համաշխարհային շուկաներ։

Թուրքիան այլևս չի կարող խաղալ երկու կողմի վրա, և արդեն ստիպված է ընտրություն կատարել: 
Ընտրելով Արևմուտքին` թուրքերը ստիպված կլինեն խաղալ Արևմուտքի կանոներով, գնալով ժողովրդավարական ճանապարով, որն ի վերջո կբերի Թուրքիայի կայսերական համակարգի կոլապսի, իսկ դա իր հերթին կբերի երկրի ներսից ցնցումների սկզբին: 
Ընտրելով պուտինյան ռեժիմին` Թուրքիան կդառնա Արևմուտքի համար իզգոյի պետություն, և ինչպես նշեցի, Ռուսաստանից հետո կբարձրանա թուրքական գործոնի թուլացման հարցը:

Սամվել Ասլիկյան.

Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից

Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And 
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression (Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)

Related to category Politics

Related to subcategory International

Comment on Facebook

Comment on Disqus