Ազգային-Ժողովրդավարական Բևեռ վճռականորեն գնում է Վարչապետ Փաշինեանի հեռացնելու ճանապարհով - Հերմինե Մկրտչյան

Ազգային-Ժողովրդավարական Բևեռ վճռականորեն գնում է Վարչապետ Փաշինեանի հեռացնելու ճանապարհով - Հերմինե Մկրտչյան
shadow
Հայ ժողովուրդն իսկապես զարմացած է, որ Հայաստանում կա ուժ` հանձինս Բևեռի, որ դուրս է եկել փողոց, վանկարկում է Նիկոլ դավաճան ու վճռականորեն գնում է Նիկոլին հեռացնելու ճանապարհով

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի Լրագրողուհի Հերմինե Մկրտչյան իր ֆայսպուկի եջում գրել է

Հայ ժողովուրդն իսկապես զարմացած է, որ Հայաստանում կա ուժ` հանձինս Բևեռի, որ դուրս է եկել փողոց, վանկարկում է Նիկոլ դավաճան ու վճռականորեն գնում է Նիկոլին հեռացնելու ճանապարհով։

Չեք պատկերացնի ինչ է կատարվում երթերի ժամանակ։ Մարդիկ մայթերի եզրին կանգնած սպասում են, որ երթը մոտենա, ոգևորվում են, երբ լսում են մեր վանկարկումները, նրանց աչքերը փայլում է, հույս է արթնանում մարդկանց մեջ, ժպտում են, արձագանքում, արագ հեռախոսներն են հանում և նկարում։

Ես փորձում եմ հնարավորինս ֆիքսել այդ պահերը, ուղիղ եթերում օպերատորների հետ կռվում եմ, թե չեք տեսնում մարդիկ ինչպես են արձագանքում, նկարեք))

Իհարկե, այդ ամենը նաեւ նրա արդյունք է, որ Բևեռից էներգետիկա է ժառանգում, Բևեռը լույս է սփռում, հույս է տալիս, մարդիկ հեռվից էլ զգում ու տեսնում են երթի մասնակիցների լուսավոր դեմքերը, տաք ժպիտները, սերը` հայրենիքի հանդեպ սերը։

Դա մեզ կապելու է իրար։ Մենք մեկ-մեկու ուժ տալով, թև ու թիկունք լինելով` առաջ ենք գնալու։ Մենք դա անելու ենք, մենք դրան հասնելու ենք։ Մենք չենք հոգնելու։

Մեր ժպիտներն ու լույս ճառագող սրտերը գրավելու են բոլորին։

Մենք համառ են, մենք հոգնող չենք։

Մենք դա կանենք և դուք կտեսնեք!

Եւ աշխարհը կտեսնի!

Ազգային Ժողովրդավարական Բևեռ երթ հանրահաւաք

Ազգային Ժողովրդավարական Բևեռ երթ հանրահաւաք

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus