Բոլորը պետք է հասկանան, որ սա ոչ թե դասական պայքարի, այլ վճռորոշ փուլ է - Ժիրայր Սեֆիլյան

Բոլորը պետք է հասկանան, որ սա ոչ թե դասական պայքարի, այլ վճռորոշ փուլ է - Ժիրայր Սեֆիլյան
shadow
Շատ կարևոր է, որ քաղաքական բոլոր շրջանակները մի կողմ դնեն տարիների իրենց տարաբնույթ անհասկացություները և շատ հակիրճ՝ 1-2 կետի շուրջ, կոնսենսուսի գան։

Ժիրայր Սեֆիլյանը   › ֆեյսբուքյան իր էջում   › գրել է

Բոլորը պետք է հասկանան, որ սա ոչ թե դասական պայքարի, այլ վճռորոշ փուլ է։

Այսպիսի առիթ, որ ստեղծված է Հայաստանի շուրջ, բաց թողնել չի կարելի, դա հանցագործություն կլինի բոլորիս կողմից։

Շատ կարևոր է, որ քաղաքական բոլոր շրջանակները մի կողմ դնեն տարիների իրենց տարաբնույթ անհասկացություները և շատ հակիրճ՝ 1-2 կետի շուրջ, կոնսենսուսի գան։

Այդ պատճառով է, որ մենք շրջանառության մեջ ենք դրել ընդամենը երկու կետ՝

1.Փաշինյանի հեռացում

2 Հակաճգնաժամային ծրագրով անցումային կառավարության ձևավորում։

Կարծում եմ՝ այս երկու կետը գերիշխում է բոլորի մոտ։

Ավելին, ես հայտարարում եմ, որ գետնի վրա, մեր այս պայքարում, լինելու է միայն եռագույն դրոշ։ Չի լինելու նույնիսկ Բևեռի լոգոն։

Սա, այո, մենք ենք նախաձեռնում, բայց սա միայն մեզ չի պատկանում։ Մենք հասկանում ենք, որ բոլոր շրջանակներում էլ կան նվիրված, հայրենասեր մարդիկ։

Այս աննախադեպ պառակտվածությամբ մենք ոչ մի լավ բանի չենք հասնի։

Այս պառակտվածության պատճառով է, որ մեր թշնամիները կարողանում են ի վնաս մեզ գործել։

Ազգային Ժողովրդավարական Բևեռ

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus