
Ինչպես է համակարգի քարոզչությունը մոլորեցնում հայ ժողովրդին
Բերեմ բազմաշերտ քարոզչամեքենայի մեխանիզմներից մի քանի օրինակ:
1. Ռուսական մեդիան քարոզում է այն մասին, որ նիկոլը հեռանում է Ռուսաստանից, և իրանց մեղքերը բարդում նիկոլի վրա: Միևնույն ժամանակ` Պուտինը խոստովանում է, որ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի հետ չունի ոչ մի խնդիր:
2. Փաշինյանի մեդիան քարոզում է այն մասին, որ ՀՀ վարչապետը Ռուսաստանի զոհն է և բոլոր ողբերգությունների մեղավորը միայն Ռուսաստանն է: Ինչպես նաև այն մասին, որ Հայաստանում կան ուժեր, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, և որի դեմ «արևամետ» ՔՊ-ն և Փաշինյանը` «Հանուն Հայաստանի կատաղի կռիվ են տալիս»:
Սակայն իրականությունն այլ բան է ասում. Հայաստանում համար 1 ռուսամետ քաղաքական ուժը ՔՊ-ն է` Փաշինյանի գլխավորությամբ, որը պատերազմից 3 տարի անց, Հայաստնին դեռևս պահում է ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի ճիրաններում, և ամեն շաբաթ զանգահարում է Պուտինին:
3. Հայաստանում, այսպես կոչված 5-րդ շարասյունը, որը հիմնականում բաղկացած է նախկին իշխանություններից, ստանձնում է Հայաստանում ռուսամետ ուժերի դերը՝ դրանով իսկ Նիկոլ Փաշինյանին մաքրելով այն իրողությունից, որ ինքը` Փաշինյանն է Հայաստանի ամենահզոր հինգերորդ շարասյունը։ Այսինքն՝ այդ նույն նախկին իշխանությունների առաքելությունը` ռուսամետ Փաշինյանից առասպելական արևմտամետ քաղաքական գործչի կերպար ստեղծելն է։ Սա է սերժա-քոչարյան խունտայի ծառայությունը Կրեմլին:
4. Կա նաև ուղիղ թուրքական քարոզչություն, որը կեղծելով ներկայացնում է նախկին իշխանություններին որպես "Ոչ Մի Թիզականներ", Հայաստանում իր` պռոփաշինյանական գործակալների միջոցով զբաղվում է Նիկոլ Փաշինյանի երեսը լվանալով և ժողովրդի մեջ պարտվողական և զիջողական տրամադրություներ մտցնելով, ինչպես նաև խուճապ և վախ տարածելով:
Այս ամենը կոչվում է մի բառով` ռուս-թուրքական համակարգ, որն իր ներքին գործակալների միջոցով քանդում և մասնատում է Հայաստանը:
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ
Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression (Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)