
Ազգային պետութեան սահմանումը -Ազգայինը աղանդ որակելու կլոպալիստներու նոր հնա՞րք
Ուստի Հարգելի բարեկամս- փորձեմ իմ համեստ սահմանումս ներկայացնել թէ ինչ կը նշանակէ Ազգային պետութիւն ու պետականաութիւն
Ինծի համար Ազգային պետութիւնն այն է որ պետութիւնը կը նուիրուի ապահովելու բացառապես իր երկրին ու ազգին ազգային գերագույն շահերը ընկերային - տնտեսական - անվտանգային - ռազմական - քաղաքական - մարտավարական ու իր բոլոր ներքին ՝ արտաքին - դիվանագիտական մարտավարութիւնը այդ մեք կը հետապնդէ ու այդ ընթացքին մեջ երբեք պարտավոր չէ մտածել թէ այս կամ այն մեծ եղբայրը ինչ կարող է մտածել - ազգային պետութիւնը չի արտոներ ընդունիլ ոեվէ հովանավոր կամ վերակացու - այլ միայն զինակիցներ - սա չի նշանակաեր որ ազգային պետութիւնը բարեկամներ ու բարեկամութիւններ չի հետապնդեր այլ անկեղծ բարեկամներ ուր իրենց փոխ յարաբերութիւնները հիմնուած են փոխադարձ շահերու վրայ - ու այս պարագային բացառուած է որ ազգ-պետութիւնը զոհողութիւններու երթայ ի վնաս իր ազգային շահերուն այս բարեկամութիւններու "Սիրույն"
Ազգային պետութիւնը միայն գերիշխան պետութիւն կըլլայ - ու միայն ինքնիշխան գերիշխան ազգային պետութիւնը կարող է երկրին անվտանգութիւնը հետապնդել
Այն երկիրները որ կենթադրեն թէ "իմաստուն խոհեմ իրապաշտ ապահով պրակմադիկ գործնական" քաղակականութիւն կը վարեն զոհելով իրենց ինքնիշխանութիւնը անվտանգութիւն ապահովելու քաղաքական սիրողական անխոհեմ միամիտ ամաթոր ոչ-քաղաքականներ են որ պատմութենէն ոչ մեկ բան չեն սորված - օտարը քեզ երբեք անվտանգութիւն չի շնորհեր այլ քեզ պարզապես կը դարձնէ սակարկութեան ապրանք վաճառելու յարմար առիթին աժան գնով
Ու բոլոր անոնք որ կը կարծեն թէ ազգայինը ազգայնամոլութիւն է - կամ այդպես կը որակեն̕ անոնք հավանաբար ապազգային են կամ ընդհանրապես ազդուած Պոլշեվիկեան-Համայնավարական կամ կլոպալիզմի նեո լիպերալիզմի տեմակոկ մոլորեցնող գարոզչութենէն որ ազգայինի թշնամին է քանի կը միտի ապազգայնացնել ազգերը
Հայ ազգին ազգայինը գիծը չեր որ մեկուսացման առաջնորդեց այլ Ապազգային մոլորեցնող կեղծ գաղափարները
Ազգային պետութիւնը նաեւ տեր կը կանգնի իր ազգային ինքնութեան - ան ոչ միայն կամրապնդէ ազգային ռազմական անվտանգութունը այլ ազգաին մշակույթը - արուեստը - լեզուն - արժեքները - հիմքերը - ազգային ինքնութեան ամրապնդումը կը նպաստէ ազգային համերաշխութեան - գիտակցութեան - նուիրումին - ու հայրենասիրութեան -ազգային գիտակցութեան շնորհիվ է որ կունենանք ոչ ապականած հանրային ու պետական գործիչներ
Ազգային գիտակցութիւնը միայն խանդավառ պահեր չէ - ուր Խնճույքի կամ ուրախ տոնակատարութեան ընթացքին ոգեվորուած բաժակներ կը վերցուին ու կենացներ կը խմուին - ոչ սիրելիներ - այդ մեկը արուեստական արհեստական Ալքոլային պահու ժամանակավոր ազգասիրութիւն է
Ազգային պետութեան մեջ պետականաշինութիւնը տեղի կունենայ ամեն պահ -ամեն ոլորտներուն մեջ մեր առորեայի ընթացքին
Պետրոս Մանուկեան