Նախկին ներկայ խաղը ավարտած է - Քաղաքացիական Պայմանագիրը սպառած

Նախկին ներկայ խաղը ավարտած է - Քաղաքացիական Պայմանագիրը սպառած
shadow
Հայաստանի քաղաքացին միշտ ալ նույն Հպարտն է -եթէ քաղաքացին շարունակ ձեզ առիթ տուաւ՝ սկիզբը վստահեցաւ - ետքը առիթ առիթի ետեվեն շնորհեց ու դուք իրեն յույսերը չիրականացուցիք ու վերջապես ալ իր համբերութեան բաժակը սպառեցաւ - այս բոլորը մեկ բան կը նշանակէ - որ ձեր քաղաքական ուժի ղեկավարութիւնը թերագնահատեց ժողովուրդին գիտակցութիւնը ու կարծեց որ այս ձեւով ալ հարցերը կրնայ "գալեցնել" ինչպես կըսեն Սփիւրքի մեջ - Նախկին ներկայ խաղալով
Բայց խաղը սպառած է ու նաեւ Քաղաքացիական Պայմանագիրը

2018ին Հայաստանի ժողովուրդը իրականացուց չափազանչ քաղաքակիրթ խաղաղ ու ժողովրդավարական Յեղափոխութիւն մը - եւ այդ յեղափոխութեան հիմնական մղից ուժը երիտասարդութիւնն էր

Հանկարծ ասպարեզ հասան լուսարձակներու տիրացող բավական ճարպիկ քաղաքական գործիչներ -ու իրենց շրջապատը զիրենք հռչակեց այս բոլորին ախոյեանը - հռչակուեցան Փրկիչներ - Մեսիաններ - հերոսներ - որոնք "իրականցուցած եին այս բոլորը - ամեն ինչ շնորհիվ իրենց էր" ու սկսան երգեր - "Մերսի քեզ Փաշինեան Նիկոլ"

"Մերսի քեզ Փաշինեան Նիկո՞լ"  ահա հիշդ հոս էր հիմնական սխալը - այս սխալ տրամաբանութիւնը եւ հարցերուն ծայրագույն աստիճան խեղաթիւրումը որ փճացուց ամեն ինչ եւ յեղափոխութիւնը փոխադրեց վերածեց մարդու պաշտամունքի - ու մորացանք որ այս շարժումը յաջողեցաւ շնորհիւ ժողովուրդին եւ ոչ թէ շնորհիւ Պարոն Փաշինեանին որ ստանձնեց Վարչապետութիւնը եւ քաղաքացիական Պայմանգիրը հասաւ իշխանութեան

Իշխանութեան հասած ուժը պարտավոր էր շնորհակալութիւն յայտնել ու երախտապարտ ըլլալ ժողովուրդին որուն շնորհիւ հասաւ իշխանութեան - այլ ոչ թէ ճիշդ հակառակը - մարդոց գիտակցութեան եւ ենթագիտակցութեան մեջ սրսկուէին գաղափարներ որ պետք է շնորհակալ ըլլային անձերու ժողովուրդի շարժումին յաղթանակին համար

Եւ ոնինք սկսան "դրայտմարք" - trademark - ապրանգանիշներ հաստատել ու մենաշնորհել այս շարժումը - անունն ալ իրենք որոշեցին - ոչ Հայկական "Դուխ" բառը ինչքան գիտեմ այդպես հայերեն բառ չի կայ ու "Թավշեայ" ու այս բոլոր խանդավառութեան մեջ երբ բոլորը մեկ նպատակ ունեին - յեղափոխութիւնը արեվանգուեցաւ ու բոլոր անոնք որոնք կը հանդգնեին հարցեր տալ - բավարար են որ հռչակուեին "Նախկիններ" ու այս յեղափոխութիւնը ուր "նախկինները" անվերադարձ պիտի հեռանային - ամեննեն յիշիուած ու օգտագործուած բառը "Նախկիններն" էր

Ու այն ատեն նաեւ մեզ "վկայական շնորհուեցավ - տիտղոս" - "Հայաստանի Հպարտ քաղաքացիներ" բայծ հարկ էր այդ բարի վարքը պահել ու "Ռեվանշական քայլեր չանել - քննադատելով կամ հարցեր տալով Փրկիչ հեղափոխական Նորերուն" ու պահել Դուխը - ու միշտ յիշել թէ նման արարքներով միայն "Նախկիններու վերադարձին կրնայ յանգեցնել"

Սակայն ըստ երեվույթին- ըստ կարգ մը "Հպարտ քաղաքացիներուն" կարգ մը քաղաքացիններ ցուցաբերած են "Ոչ հպարտ վարմունք ու երեկ չեն կատարած իրենց հոգեվոր պարտականնութիւնը քուեարկելու ի նպաստ սպիտալ լույսին ու սեւը եւ խավարը ուժեղացուցած" ես պատճառն ալ այն է եղեր թէ "հայաստանի մեջ շատ շատերը վարժուած են եղեր կաշառքի դիմած մասնակցելու"

Բայց հետաքրկրական է - այդ ինչպես եղավ որ նույն քաղաքացին 2018ին 800 հազար ձայ տուաւ Քաղաքացիական պայմանագիրին ու 680 հազար 2020ին առանց կաշարքի - հենց այդ նույն հպարտ քաղակացին

Ոչ հարգելիներս - չարաչար կը սխալիք - Հայաստանի քաղաքացին միշտ ալ նույն Հպարտն է - ու իրավունք չունիք նման վիրավորանքներու - եթէ քաղաքացին շարունակ ձեզ առիթ տուաւ՝ սկիզբը վստահեցաւ - ետքը առիթ առիթի ետեվեն շնորհեց ու դուք իրեն յույսերը չիրականացուցիք ու վերջապես ալ իր համբերութեան բաժակը սպառեցաւ - այս բոլորը մեկ բան կը նշանակէ - որ ձեր քաղաքական ուժի ղեկավարութիւնը թերագնահատեց ժողովուրդին գիտակցութիւնը ու կարծեց որ այս ձեւով ալ հարցերը կրնայ "գալեցնել" ինչպես կըսեն Սփիւրքի մեջ - Նախկին ներկայ խաղալով

Բայց խաղը սպառած է ու նաեւ Քաղաքացիական Պայմանագիրը

Armenian civil_contract popularity drop

Պետրոս Մանուկեան

 

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus