
Կամավորագրում Ինքնապաշտպանության Պատրաստվելու Նպատակով - Ժիրայր Սեֆիլիան
› Jirayr Sefilian - Ժիրայր Սեֆիլեան
› Ազգային Ժողովրդավարական Բևեռ
» Մենք այսօր կանգնած ենք լուրջ և վտանգավոր մարտահրավերների առաջ: Արցախի զինաթափումը նոր անվտանգային վիճակ է ստեղծել մեզ համար: Միջազգային ճնշման ներքո Էրդողանի և Ալիևի իբր «նահանջի» քայլերը, բոլորիս համար պարզ է, որ ժամանակավոր բնույթ են կրում: Երբ թշնամին խոսում է «խաղաղությունից», մենք գիտենք, թե իրականում ինչ կարող է լինել: Մյուս կողմից էլ թշնամի Ռուսաստանն է ակնհայտ հակահայ քաղաքականություն վարում հայ ժողովրդի նկատմամբ: Արցախում մեր հայրենակիցների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու գործում Ադրբեջանին աջակցելուց հետո Մոսկվայի վերջին օրերի հիստերիայի պատճառը Մեղրու միջանցքը չստանալն է: Ուստի այս փուլում Ռուսաստանը ևս փորձելու է հնարավորինս վնաս պատճառել հայ ժողովրդին:
Երևանի Օպերայի հրապարակում ընթացող պայքարին զուգահեռ հայտարարում եմ կամավորագրում: Պետք է նաև պատրաստվենք ինքնապաշտպանության:
Ուստի դիմում եմ ինքնապաշտպանության գործընթացին մասնակցելու պատրաստակամություն ունեցող, հայրենիքի համար զոհողության պատրաստ անձանց և կոչ եմ անում, անկախ տարիքից, սեռից, գտնվելու վայրից (հայրենիքում, թե սփյուռքում), գրանցվել էլեկտրոնային տարբերակով՝ լրացնելով կից հղման ձևաթուղթը, կամավորագրվել Օպերայի հրապարակում, կամ այցելել Բևեռի կենտրոնական գրասենյակ և այնտեղ ցուցակագրվել (հասցե՝ Ալեք Մանուկյան 5/5)։
ԿԱՄԱՎՈՐԱԳՐՈՒՄ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdEv-yhohQVWnMTYnYH81if8ut-HNTRCCybcol851zaWBhr-g/viewform
Պատրաստվե´նք մեծ Սյունիքի պաշտպանությանը. Ժիրայր Սէֆիլյանը կամավորագրման կոչ արեց