«Հայաստան Արցախ հիմնադրամը» վերջին 34 տարում նվիրաբերել է 1 միլիարդ դոլարի օգնություն Հայրենիքին

«Հայաստան Արցախ հիմնադրամը» վերջին 34 տարում նվիրաբերել է 1 միլիարդ դոլարի օգնություն Հայրենիքին
shadow
Գլենդել – «Հայաստան Արցախ հիմնադրամը» հասել է աննախադեպ նվաճման՝ վերջին 34 տարում Հայաստան և Արցախ առաքելով ավելի քան մեկ միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն:

Ներկայումս հիմնադրամը պայմանավորվածություններ է ձեռք բերել շտապ օգնություն ուղարկելու ուղղությամբ, որը հատուկ ուղղված կլինի Հայաստանում գտնվող ավելի քան 100,000 փախստականներին, որոնք բռնի տեղահանվել են Արցախից:

Միայն 2023 թվականի առաջին ինն ամիսներին հիմնադրամը Հայաստան և Արցախ է առաքել 34 միլիոն դոլարի դեղորայք (30 միլիոն դոլար՝ Հայաստան և 4 միլիոն դոլար՝ Արցախ):

Հիմնադրամի բոլոր բժշկական առաքումները պետք է նախապես ստանան Հայաստանի Առողջապահության նախարարության հավանությունը, որն ընտրում է այն դեղերը, որոնք ցանկանում է ստանալ՝ նշելով քանակն ու պիտանիության ժամկետները և տրամադրում է ներմուծման լիցենզիա։

1989 թվականից ի վեր, իր նախորդի՝ Միացյալ հայկական հիմնադրամի հետ միասին, հիմնադրամը Հայաստան և Արցախ է առաքել ավելի քան մեկ միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն, հիմնականում դեղորայք, 158 բեռնատար ինքնաթիռներով և 2566 ծովային բեռնարկղերով:

««Հայաստան Արցախ հիմնադրամին» անվճար առաջարկվում են միլիոնավոր դոլարների կյանք փրկող դեղամիջոցներ և բժշկական պարագաներ։ հիմնադրամին մնում է միայն վճարել առաքման ծախսերը: Մենք ողջունում ենք ձեր առատաձեռն նվիրատվությունները, որպեսզի կարողանանք այս արժեքավոր օգնությունը շարունակել Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններին», - ասաց հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք հիմնադրամի գրասենյակ՝ (818) 241-8900; փոստ՝ [email protected]:

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus