ՍՅՈՒՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ Ազգային Ժողովրդավարական Բևեռ Ժիրայր Սէֆիլյան

ՍՅՈՒՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ Ազգային Ժողովրդավարական Բևեռ Ժիրայր Սէֆիլյան
shadow
Սյունիքի շուրջ թշնամի թուրքն է, Սյունիքի ներսում թշնամի Ռուսաստանն է իր զորքով, Երևանում ՝ թշնամի Փաշինյանն է և այսօր, առանց լուրջ ռեսուրսի, Բևեռը ինչպե՞ս պետք է պաշտպանի Սյունիքը

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

ՍՅՈՒՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ, ԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս, ԵԹԵ ՉԿԱՆ ԼՈՒՐՋ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

Սյունիքի շուրջ թշնամի թուրքն է, Սյունիքի ներսում թշնամի Ռուսաստանն է իր զորքով, Երևանում ՝ թշնամի Փաշինյանն է և այսօր, առանց լուրջ ռեսուրսի, Բևեռը ինչպե՞ս պետք է պաշտպանի Սյունիքը:

Հայտնի շրջանակներ, մեծ հնարավորությունների տեր անհատներ կան թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում, ովքեր հայրենասերներ են, բայց դեռևս մատը մատին չեն տալիս:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո շատերի հետ եմ խոսել, ովքեր ունեն հնարավորություններ:

Ասել եմ այո՛ Արցախին հարկավոր է առաջնահերթ օգնել, որ հայությունը մնա այնտեղ, քանի որ աշխատանք չկա, ուստի պետք է ամեն գնով օգնել: Զուգահեռաբար պետք է քաղաքական ներդրում արվի Երևանում, եթե ոչ՝ անիմաստ է:

Տեսա՞ք ինչ եղավ արդյունքում, ո՞ւր հասցրեցին Ձեր այդ

ներդրումները:

Այսօր այդ շրջանակները նույն են անում. շարունակում են բարեգործությամբ զբաղվել՝ օգնելով մեր ժողովրդին, ինչը այո՛ պետք է արվի, բայց կրկնում եմ՝ միաժամանակ պետք է քաղաքական ներդրում արվի:

Առանց քաղաքական ներդրման, առանց քաղաքական գլխի ինչպե՞ս կարելի է պաշտպանվել:

Շատերը Նժդեհի օրինակն են հիշում, բայց մոռանում են, որ Նժդեհին Սյունիք գործուղել էր Հայաստանի կառավարությունը։

Այսօր մենք Երևանում չունենք ազգային գլուխ, որ որևէ շրջանակի լիազորի պաշտպանել Սյունիքը:

Հակառակը, ովքեր, որ պետք է փորձեն Սյունիքի պաշտպանությամբ զբաղվել, հենց նրանց են հալածում:

Այդուհանդերձ, ես կարող եմ ասել, որ այս վիճակով էլ Սյունիքը կարելի է պաշտպանել, կա՛ հնարավորություն, եթե իհարկե ներազգային իմաստով աջակցություն լինի:

Ժիրայր Սէֆիլյան

10.10.2023 թվական, Երևան

Սյունիքի հայաթափում չպետք է թույլ տանք. հարկավոր է հնարավոր հարվածը կանխել. Ժիրայր Սէֆիլյան

www.youtube.com/watch?v=FTVSCIxcEcY

Ժիրայր Սէֆիլյան Jirayr Sefilian

Ժիրայր Սէֆիլյան Jirayr Sefilian

Ազգային Ժողովրդավարական Բևեռ Armenian National Democratic Alliance, Armenian National Democratic Axis, NDA, Armenian National Movement

Ազգային Ժողովրդավարական Բևեռ Armenian National Democratic Alliance, Armenian National Democratic Axis, NDA, Armenian National Movement

 

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus