
Մենք իրավունք չունենք այս կարճ ժամանակը վատնելու - Ազգային Ժողովրդավարական Բևեռ - Ժիրայր Սէֆիլյան
Արցախի աղետից հետո շատ բան է փոխվել: Վստահ եմ նաև, որ Սյունիքում շատ մարդկանց մոտ ևս փոփոխություն է տեղի ունեցել, հատկապես, թե ինչպես պետք է վարվել ռուսական զորքի հանդեպ:
› Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
» Մենք իրավունք չունենք այս կարճ ժամանակը վատնելու:
Երևանյան պայքարին զուգահեռ ստիպված ենք հնարավորության սամաններում քայլեր կատարել, որոնք պետք է օգնեն Սյունիքի պաշտպանությանը:
Արցախի աղետից հետո շատ բան է փոխվել: Վստահ եմ նաև, որ Սյունիքում շատ մարդկանց մոտ ևս փոփոխություն է տեղի ունեցել, հատկապես, թե ինչպես պետք է վարվել ռուսական զորքի հանդեպ:
Բոլորս ականատեսն ենք, թե ինչպես ռուսական զորքը թուրքական զորքի հետ համաձայնաբար աղետի ենթարկեց Արցախի մեր հայրենակիցներին:
Առաջնահերթորեն սյունեցիք պետք է հասկանան, որ կարող է աղետը կրկնվել, իսկ մենք իրենց ինչով կարող ենք պետք է օգնենք:
Սփյուռքը պետք է մեզ օգնի, մենք էլ փորձենք մեր հայրենակիցներին օգնենք:
Սյունիքում ռուսական զորքի ձեռքերը պետք է կապել. նրանք պետք է ազատ վիճակում չլինեն` կանխելու համար մեր թիկունքի վրա հերթական հարվածը, որը նրանք հիմա նախապատրաստում են:
Գալու է նաև ժամանակը, որ ժողովրդային ուժով պետք է պարտադրել ռուսական զորքի վռնդումը Սյունիքից: Այս ուղղությամբ ամենօրյա աշխատանք պետք է տարվի:
Սիրելի´ հայրենակիցներ,
Այս պայքարի արդյունավետության համար ռեսուրս է պետք. աշխարհում ոչ մի ինքնապաշտպանություն հնարավոր չէ կազմակերպել առանց լուրջ ռեսուրսի:
Ամենաթանկը՝ մարդկային ռեսուրսը առկա է Հայստանում:
Կամավորները, երիտասարդները պատրաստ են երկար ժամանակով գնալ ապրել Սյունիքում, սակայն այդ մարդիկ ընտանիքներ ունեն, պետք է իմանան, որ իրենց ընտանիքը սոված չէ, խոսքը նվազագույն նյութական ապահովվության մասին է: Առանց նյութական ապահովության պաշտպանություն կազմակերպել չի լինի:
Արցախյան բանակը, որ սկսեց ձևավորվել, երբ մեր վաշտը դարձավ գումարտակ, որը առաջին ութը գումարտակներից մեկն էր, մենք հասկացանք, որ միայն կամավորներով չենք կարող պատերազմ հաղթել:
Մենք ներքին կարգով պրոֆեսիոնալ կորիզ ձևավորեցինք: Այդ ժամանակ Դաշնակցություն կուսակցությունն էր այդ ամեն ինչին հովանավորողը և օգնողը: Մենք Դաշնակցության ղեկավարությանը պարտադրեցինք, որ հարյուրավոր հայ մարտիկների ընտանիքներին ամեն ամիս աշխատավարձ տա, ընդ որում, դա աշխատավարձ չէր, այլ օգնություն, որ այդ մարտիկը իմանա, որ իր ընտանիքը սոված չէ:
Այդ կորիզի շնորհիվ մենք հաջողել ենք պատերազմը հաղթել, եթե այդպիսի մոտեցում չցուցաբերեինք մենք չէինք կարող հաղթել:
Կամավորները միշտ օժանդակողի դերում են, սակայն պրոֆեսիոնալ կորիզը պետք է ձևավորվի:
Այսօր էլ նույնն է, ամեն տեղ նույնն է, նոր գյուտ չենք անում, իմիջայլոց, ինչ ես ասեցի չենք բարձրաձայնել, ներքին կարգով ենք արել:
Ժիրայր Սէֆիլյան
10 հոկտեմբեր, 2023 թ, Երևան