
Լիբանանի ասացուածքը կըսէ - հմուտին սխալը համազոր է հազար սխալի - "ղալդդ ել շադըր պի ալֆ"
Վերջերս ուշադրութեանս հանդիպեցավ բավական հիասթափեցուցիչ զարմանալի գրութուն մը - ուր բավականին յառաջադեմ հանրածանոթ լրագրող մը խնդրահարույց - Controversial Հակասական յայրարաութիւն մը կընէ ուր կարծես կը հաստատէ կամ ավելի ճիշտ կը փորձէ արդարանալ իր արմատական նախկին գաղափարներէ յեղաշրջման դեպի կտրուկ 180 աստիճան հակառակ տեսակետներու, եւ այդ մեկը բացատրել "խոստովանութեամբ" թէ այդ մեկը տեղի ունեցած էր շատ անգամ "Պայմաններու բերմամբ - շատ անգամ ստիպողանաբար ու նույնիսկ ատեններ կեղծ խանդավարութեամբ" - Խոսքը Լիբանանաի Հիզպուլլահի մասին է
Իմ զարմանքս բազմակողմանի է եւ բազմատեսակ
Թէեւ մեր յարգելի լրագրողը ինզի երբեք չէ դադրած զարմացնելը -իր բազմաթիւ իրար հակասող փոփոխական քաղաքական կեցուածքներով եւ տեսակետներով - բայց այս անգամ զարմանքս գագաթնակետին հասածծ է եւ անսահման
Արդարեւ, մեր Սիրելի բարեկամը մի քան̕ի տարի Լիբանանի մեջ քննադադած է Դամասկոսի Քաղաքականութիւնը Լիբաբանի հանդեպ - ապա գրած է - "Սուրիան պիտի վերադառնայ իր խաղաղակերտ առաքելութեան շրջանի մեջ" - նույն մեր ճարպիկ լրագրողը փառաբանած է Կրեմլը տակավին անցած տարի իսկ Այսոր կը ջատագովէ : "ողջունել Արեվմուտքի բարերար ազդեցութիւնը"
Մեր հերոսը դարձեալ ուժեղ քննադատը հանդիսանալէ ետք Հայաստանի Իշխանութուններուն յանկարծ նոր անանկնկալ մը ստեղծեց - թէեւ շատերը կը պնդեն որ ալ ոչ մեկ տրամադրութեան փոփոխութիւն ալ անակնալ չէ - ակնկալի է եւ ոչինչ չի կայ զարմանալու - յանկարծ մեր հերոսը սկսավ կասկածիլ թէ "լաւ ընդիմութիւնը ինչ կառաջարկէ - եւ ընդիմութեան հետեվորդ իր ընկերներէն ոչ մեկը պատկերացում չունի ինչ է լուծումը"
Բայց այս բոլորին ընթացքին պետք է խոստովանիլ որ մեր հերոսը բավականին ճարպիկ ու հմուտ կարողութեան տեր անձ մըն է - որ գիտէ պերճախոս, պատրաստաբան ու լեզուանի - պաշտպաննել քռեթէ ցանկացած թեզն ու հակառակը - բայց թէկուզ առիթ տայ զինք փորձել ապացուցել թէ ինքզինք կը հակասէ - բայց "մեջեն ելլել" ու եկած ̕անկիւնեն դուրս քալ" - գիտէ "մակիաժ" տալ - ճկուն փաստափանի նման է
Բայց այսօրուայ անակնկալը ուրիշ տեսակի էր - այսորուայ կատարուածը չի կրցայ ըմբռնել - վրիպում էր - թէ ուղակի մեր Մայսթրոն անյնպես մը ինքզինքը նեղի եւ անկիւնի եկած զգացած էր որ ստիպոած էր այսպիսի հնարքի դիմել ու պատճառաբանել - փորձել արդարանալ - որ Լիբաբանի մեջ Հիզպուլաին կը գովերքեր որովհետեւ "ստիպուած էր - ատեններ կեղճ էր իր գովերքը - այդքայն խանդավառ գովերքին պետք չեր լռիվ հավատալ- մեկ մասը չափազանցուած կամ/եւ կեղծ էր"
Բնականաբար հարց կը ծագի, արդյո՞ք այսօրուայ գովերքներն ալ մասամբ մը անվստահելի են - կարծես թէ մեր հերոսը կը շարունակէ բարձ̕ր գովերքներ հիւսել - հնարավոր է թէ մի քանի տարի ետք ալ նույնպես պիտի յայտնաբերենք թէ մաս մը "ստիպուած կամ/եւ կեղծ լամ ւ չափազանցուած են"
Այստեղ պարտք կը զգամ յստակացնել - թէ այս յայտարարութունը - ըստ իս - հեռու է ճշգրիտ ըլլալէ - ինծի համար անհեթեթ է - հեռու իրականութենէ - Լիբանանի Լռագրողներուն կեսը եւ քաղաքական միջավայրին հսկայ տոկոս մը միշտ ալ եւ մինչեւ այսօր շատ անկաշկանդ կը քննատադէ Հիզպուլլան, պետքէ ըլլալ արդար եւ առարկայական - օբյեկտիվ - Ես անձնապես շատ հաստատ եւ յստակ Հիզպուլլաին դեմ արտայայտուած եմ եւ տակավին եմ - Լիբաբանի քաղաքական դաշտի իր քաղաքականութեան վերաբերեալ - զինք շատ ալ ուժեղ քննադատած եմ, ես ոչ մեկ անգամ ինծի մեկը չէ ստիպած հակարակը ըննել
Ես կոչ կուղեմ մեր յարգարժան բարեկամին - ըլլալ ավելի զգաստ - կը յորդորեմ ավելի պատասխանատութեամբ մոտենալ հարցերուն - այսպիսի լաւ չհաշուարկուած եւ չի սերտուած արտայայտութիւններ կրնան մղել Հայասանի մեջ սխալ հետեվութիուններու - որոնք կը կարծեմ թէ ճիշդ չեն
Այո ես Հիզպուլլահին քաղաքականութեան համաձայն չեմ Լիբանանի հարցով - եւ այո ես Պարսկաստանը կը տեսնեմ Հայաստանի զինակից - բայց իր քաղաքականութեան համաձայն չեմ Լիբանանի հանդեպ
Սակայն մեկ կետի մեջ հաստատակամ եմ - միշտ մնալ արդար եւ առարկայական - օբյեկտիվ իմ արտայատութուններուս մեջ
Պետրոս Մանուկեան