ՀՀ կառավարությունը խոսու՞մ է Արցախի Հանրապետության մնացած ներկայացուցիչների հետ

ՀՀ կառավարությունը խոսու՞մ է Արցախի Հանրապետության մնացած ներկայացուցիչների հետ
shadow
Առհասարակ որեւէ շփում, քննարկում կա՞ ՀՀ կառավարության եւ Արցախի ներկայացուցիչների հետ
Հայաստանի կառավարությունը, առանց հապաղելու, պետք է կապ հաստատի Շահրամանյանի եւ Արցախի կառավարության նախկին նախարարների հետ

› Sarkis Yaralian Սարգիս Եարալեան   › writes on facebook

› Կրկին Արցախի մասին

ՀՀ կառավարությունը խոսու՞մ է Արցախի Հանրապետության մնացած ներկայացուցիչների հետ.

Առհասարակ որեւէ շփում, քննարկում կա՞ ՀՀ կառավարության եւ Արցախի ներկայացուցիչների հետ։ Սոցցանցերում ես տեսնում եմ միայն մեղադրանքներ, հարձակումներ և անամոթ հայհոյանքներ ինչպես Պաքվում բանտարկված Արցախցի ղեկավարներին, այնպես էլ այն պետական մարդկանց, ովքեր կարողացել են փախչել Հայաստան: Facebook-ը լի է Արցախցի ղեկավարների կողմից գողության, թալանի և պետական միջոցների յուրացման աղօտ եւ առանց «հեղինակների» պատմություններով: Փաշինյանի շրջապատի կողմից տարածուող բամբասանքներն ու մեղադրանքները առանց որևէ հետաքննության կամ ապացույցի եւ առանց Արցախի ներկայացուցիչների հետ որևէ շփման հանգեցնում են հայ ազգի տարբեր խմբավորումների միջև ավելի խորացող պառակտումների։

Հայաստանի կառավարությունը, առանց հապաղելու, պետք է կապ հաստատի Շահրամանյանի եւ Արցախի կառավարության նախկին նախարարների հետ և հետաքրքրվի ու պարզաբանումներ պահանջի 2023 թվականի Արցախի բյուջեի ծախսերի կապակցությամբ։Այնուհետև, կարելի է միասնաբար որոշել, թե ինչպես է տնօրինվելու մնացած բյուջեն։ Այս հարցի մասին գրել եմ իմ նախորդ գրառման մեջ։ Կարելի է Արցախի ներկայացման համար կազմել կառավարման և ներկայացուցչական փոքր մարմիններ, 50 հոգուց ոչ ավելի՝ հստակ դերերով և պարտականություններով եւ տարեկան $10 միլիոն տոլար բյուջէով: Ես նաև գրել եմ թէ 2024ի բյուջեն կարելի է հատկացնել արցախցի ընտանիքներին մեկ անձի համար 1000 ԱՄՆ դոլարի չափով:

ՀՀ և Արցախի ղեկավարները պետք է խոսեն միմյանց հետ, իրենց հուզող հարցերը քննարկեն և պայմանավորվեն ՀԱՋՈՐԴ քայլերի մասին։ Անպայման պետք է լինեն հաջորդ քայլեր՝ կարգավորելու և հստակեցնելու Արցախ սուբյեկտի ֆինանսական (բյուջե և աշխատավարձեր), քաղաքական և իրավական ասպեկտները։ Այնուհետև բանաձեւերը պետք է հստակորեն փոխանցվեն հանրությանը։ Պետք է ամեն ինչ արվի փարատելու համար այս թանձր մշուշը։

Նախաձեռնութիւնը պետք է վերցնի ՀՀ կառավարութիւնը։ Բանսարկութիւններով եւ proxy ֆեյսպուքչիների քարոզչությամբ հարցեր չեն լուծվիր։

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus