Իսկ Snoop Dogg-ի համար բյուջե կա՞ - Սարգիս Եարալեան

Իսկ Snoop Dogg-ի համար բյուջե կա՞ - Սարգիս Եարալեան
shadow
6 միլիոն դոլարը կարելի էր հատկացնել արցախցի 6000 ընտանիքի՝ յուրաքանչյուր ընտանիքի համար 1000 դոլարի չափով։ Այս գումարով կարող էին այդ ընտանիքները իրենց համար գնել անհրաժեշտ կենցաղային իրերը

Sarkis Yaralian Սարգիս Եարալեան writes on facebook

Բոլոր նրանց, ովքեր ասում են, որ Արցախի նախագահի, դատական համակարգի, կառավարության եւ խորհրդարանի անդամների եւ աշխատակիցների կարիք չկա, իսկ ՀՀ-ն չպետք է աշխատավարձ վճարի Արցախի պաշտոնյաներին… և նրանք պետք է փակեն եւ լուծարեն ամեն ինչ…

Իսկ Snoop Dogg-ի համար բյուջե կա՞:

6 միլիոն դոլարը կարելի էր հատկացնել արցախցի 6000 ընտանիքի՝ յուրաքանչյուր ընտանիքի համար 1000 դոլարի չափով։ Այս գումարով կարող էին այդ ընտանիքները իրենց համար գնել անհրաժեշտ կենցաղային իրերը, իրենց վարձակալած կամ փոխառված տներում օգտագործելու համար։

Ավինյանի՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու համար ծախսված 200 հազար դոլարը կարող էր արցախցի ևս 200 ընտանիքի ապրուստային ծախսերը հոգալ։

Երևանի հիմնադրման տարեդարձի կապակցությամբ օդապարիկների և այլ անճաշակ տոնակատարությունների վրա ծախսված գումարը կարելի էր հատկացնել նաև Արցախցի ընտանիքներին։

Այս կարճատես իշխանությանը լիովին աջակցում է և արժանի է նրան նոյնքան անհեռատես ընտրազանգվածը։

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus