
ԵՐԲ ՉԻ ԼԻՆՈւՄ ԵԼՔ Ու ՃԱՐ, ԽԵՆԹԵՐՆ ԵՆ ԳՏՆՈւՄ ՀՆԱՐ - Ժիրայր Սէֆիլյան
Հնարավո´ր է
Այո´, խենթերով հավաքվելու ենք և դիմադրելու ենք, քանի որ միայն դիմադրողներին են օգնություն առաջարկում
› Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
Շատերն ասում են, թե այլևս ելք չկա, թե այլևս հնարավոր չէ այս թափանիվը պտտել կամ կանգնեցնել, » բայց ես այդ կարծիքին չեմ:
Հնարավո´ր է:
Jirayr Sefilian - Ժիրայր Սէֆիլյան
Մենք նույնանման ծանր օրեր մեր պատմության մեջ ունեցել ենք. Հիշենք 1918 թվականը, երբ մինչև մայիս ամիսը, կիլոմետրերով նահանջելով, հասել էինք Էջմիածին:
Բայց մայիսին մենք ականատես եղանք դիմադրող շերտի համախմբմանը: Մարդիկ որոշեցին դիմադրել ոչ միայն հանուն արժանապատվության, այլ հանուն հստակ նպատակի` ստեղծել անկախ պետություն:
Շատերն ասում են ելք չկա, իսկ ես ասում եմ հայտնի մարդու խոսքերը.
«ԵՐԲ ՉԻ ԼԻՆՈւՄ ԵԼՔ Ու ՃԱՐ, ԽԵՆԹԵՐՆ ԵՆ ԳՏՆՈւՄ ՀՆԱՐ»:
Այո´, խենթերով հավաքվելու ենք և դիմադրելու ենք, քանի որ միայն դիմադրողներին են օգնություն առաջարկում:
Ժիրայր Սէֆիլյան
Մենք շաբաթներ առաջ խոսում էինք Սյունիքից, քանի որ բոլորիս համար պարզ է, որ Արցախից հետո հերթը Սյունիքինն է:
Սակայն այսօր կարող եմ ասել, որ հիմա ոչ միայն Սյունիքը, այլ ամբողջ Հայաստանն է վտանգված, քանի որ թշնամու ախորժակը բացվել է:
Նույնիսկ այս տեղեկությունը լսելուց հետո մենք դիմադրելու ենք. դիմադրելու ենք մինչև հաղթանակ:
Դիմադրելու ենք երկու ճակատով` արտաքին թշնամու դեմն առնելով և ներքին թշնամուն վռնդելով: Երկու ճակատով էլ պայքարելու և դիմադրելու ենք:
Ժիրայր Սէֆիլյան
27 հոկտեմբեր, 2023թ
Դիմադրության գաղափարը բոլորիս մտքերում պետք է սևեռված մնա: Պետք է շարունակենք դիմադրության ուժով լցնել մեր հոգիները:
Պետք է շարունակենք մեր սրտերը լցնել հույսով նշանակում է` կյանքով:
Ժիրայր Սէֆիլյան