Հայաստանի մասնակցությունը 3+3 ձևաչափին վատ եմ գնահատում - Արևմուտքը այժմ առավել քան երբևէ Հայաստանի դաշնակիցն է

Հայաստանի մասնակցությունը 3+3 ձևաչափին վատ եմ գնահատում - Արևմուտքը այժմ առավել քան երբևէ Հայաստանի դաշնակիցն է
shadow
Շատ վատ եմ գնահատում այդ ձևաչափին Հայաստանի մասնակցությունը, դա բացարձակապես մեր շահերից չի բխում: Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի նպատակը այս տարածաշրջանից Արևմուտքի դուրս մղումն է, իսկ դա մեզ ձեռնտու չէ: Արևմուտքը այժմ առավել քան երբևէ Հայաստանի դաշնակիցն է, մենք Արևմուտքից ստանում ենք մեծ ֆինանսական օժանդակություն, այժմ նաև սպառազինություն և պետք է զերծ մնանք այդպիսի ձևաչափերով հանդիպումներին մասնակցելուց:
Հենց Ռուսաստանն է մեր երկրի ինքնիշխանությանը սպառնացող հիմնական սպառնալիքը:
Ֆրանսիան աշխարհի ամենաուժեղ ռազմարդյունաբերություն ունեցող երկրներից մեկն է, ֆրանսիական զենքերը լավագույններից են աշխարհում:

Արմեն Վարդանյան

-Շաբաթներ շարունակ իշխող կուսակցությունը և նրա դաշնակիցները քարոզչություն են սկսել՝ հավակնելով լինել անկախության ջատագովներ՝ բայց երբ եկավ վճռորոշ պահը՝ նրանք կարծես ապացուցեցին՝ որ իրենց արտաքին քաղաքականությունը անորոշ է՝ անկայուն՝ անկազմակերպ և՝ հավանաբար՝ անվստահելի է արտաքին պետությունների համար:

Անշուշտ, Հայաստանի գլխին կանգնած է երկրի ինքնիշխանության կորստի կամ Ռուսաստանից ունեցած կախվածության մեծացման վտանգը: Հենց Ռուսաստանն է մեր երկրի ինքնիշխանությանը սպառնացող հիմնական սպառնալիքը: Եվ վերջին մի քանի տարիներին Հայաստանի իշխանությունները այս կամ այն կերպ պայքարել են մեր երկրի ինքնիշխանության համար: Նույնիսկ Սերժ Սարգսյանն էր պայքարում Ռուսաստանի կողմից Հայաստանը կլանելու, մեր երկրի ինիքնիշխանությունը թուլացնելու դեմ, սակայն, ցավոք, մեր իշխանությունները ոչ միշտ են համարժեք ու ադեկվատ գնահատում այդ մարտահրավերները և փաստացիորեն վերջին տարիներին ավելի է մեծացել Ռուսատսանից ունեցած կախվածությունը: 

-Գտնու՞մ եք, որ Երևանի իշխանությունները տարիներ շարունակ շատ դանդաղ են առաջ շարժվել և զգո՞ւմ եք, որ այժմ նրանք սկսել են ավելի իրատես լինել այս ոլորտում։

Ոչ միայն դանդաղ են շարժվել, այլ նաև շատ դեպքերում հետընթաց ենք ունեցել, շատ հաճախ համարժեք չի գնահատվել մեզ սպառնացող վտանգները: Հիմա որոշ հարցերում իշխանությունը սկսել է դիվերսիֆիկացիա իրականացնել: Օրինակ՝ անվտանգային ոլորտը, սպառազինությունների գնման ոլորտը և այլն: 

-Ես տեսել եմ ձեզ սոցիալական ցանցերում, դրականորեն արտահայտվել Ֆրանսիայի նոր քաղաքականության մասին, նպաստել Հայաստանի ՀՕՊ համակարգին, կարո՞ղ եք մանրամասնել և գնահատել:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր բանակի «աքիլեսյան գարշապարը» հենց ՀՕՊ-ն է: Մեր հակաօդային պաշտպանության համակարգը առանց այն էլ այքան էլ ուժեղ չէր, բացի այդ էլ այն զգալիորեն տուժել է 44 օրյա պատերազմի ժամանակ:Ֆրանսիան աշխարհի ամենաուժեղ  ռազմարդյունաբերություն ունեցող երկրներից մեկն է, ֆրանսիական զենքերը լավագույններից են աշխարհում: Բնականաբար, Ֆրանսիայի հետ ստորագրած ռազմատեխնիկական պայմանագիրը Հայաստանի համար չափազանց կարևոր է, իսկ ֆրանսիական սպառազինության գնումը՝ մեծ իրադարձություն: Նաև շատ կարևոր է, որ առաջին անգամ Հայաստանը կստանա արևմտյան զենք, ինչը կարող է շղթայական ռեակցիայի արդյունք տալ. արևմտյան այլ երկրներ նույնպես մեզ զենք կարող են վաճառել:  

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի մասնակցությունը այս 3+3 ձևաչափին, հատկապես, որ հիմա նույնիսկ Վրաստանը դուրս եկավ և հրաժարվեց մասնակցել:

Շատ վատ եմ գնահատում այդ ձևաչափին Հայաստանի մասնակցությունը, դա բացարձակապես մեր շահերից չի բխում: Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի նպատակը այս տարածաշրջանից Արևմուտքի դուրս մղումն է, իսկ դա մեզ ձեռնտու չէ: Արևմուտքը այժմ առավել քան երբևէ Հայաստանի դաշնակիցն է, մենք Արևմուտքից ստանում ենք մեծ ֆինանսական օժանդակություն, այժմ նաև սպառազինություն և պետք է զերծ մնանք այդպիսի ձևաչափերով հանդիպումներին մասնակցելուց:

Արմեն Վարդանյան
Քաղաքագետ - քաղաքական վերլուծաբան

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus