29800 քառ.կմ. տարածքով ՀՀ-ն ոչ միայն չի կարող փոխել վեկտորը, այլ նաև չի կարող ունենալ ապագա

29800 քառ.կմ. տարածքով ՀՀ-ն ոչ միայն չի կարող փոխել վեկտորը, այլ նաև չի կարող ունենալ ապագա
shadow
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման հարցն ինքնանպատակ չէ։ Տվյալ փոփոխությունը պետք է բերի Հայաստանի սուբյեկտացմանը, հայ ժողովրդի համար ապահովի անվտանգություն և բարգավաճում։

29800 քառ.կմ. տարածքով ՀՀ-ն ոչ միայն չի կարող փոխել վեկտորը, այլ նաև չի կարող ունենալ ապագա


Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման հարցն ինքնանպատակ չէ։ Տվյալ փոփոխությունը պետք է բերի Հայաստանի սուբյեկտացմանը, հայ ժողովրդի համար ապահովի անվտանգություն և բարգավաճում։

Եթե Հայաստանը հրաժարվելու է իր ազգային նպատակներից, հրաժարվելու է Արցախից և մյուս հայապատկան տարածքներից, եթե մնալու է Լենին- Քեմալ ռուս- թուրքական մոսկովյան պայմանագրի աշխարհաքաղաքական ճարտարապետության տրամաբանության ներքո, ապա նույնիսկ եթե Հայաստանը որոշի դուրս գալ ռուսական վերպետական միավորներից ՝  ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, ինչը  թրքամետ փաշինյանական ռեժիմը իհարկե  չի անի, և որոշի դուրս գա և որոշակի ռազմաքաղաքական կապեր հաստատի Արևմուտքի հետ, դա չի բերելու Հայաստանի սուբյեկտացմանը, հայ ժողովրդին չի տալու անվտանգություն ու բարգավաճման հնարավորություն

Դա նաև չի բերի լիարժեք արտաքին աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությանը, քանզի, մնալով մոսկովյան պայմանագրի աշխարհաքաղաքական ճարտարապետության ներքո, մենք տարածաշրջանից հեռացող Ռուսաստանի համար ոտնատեղ ենք թողնում Հայաստանում և ապագայում  թուրքական գործոնի հաշվին վերադառնալու հնարավորություն ենք ստեղծում Ռուսաստանին։

29800 քառ.կմ.-ով Հայաստանը կենսունակ պետություն չի կարող լինել։ Առանց Արցախի Հայաստանը դատապարտված է կործանման ու վիլայեթացման։ Առանց Քարվաճառի, Բերձորի և նախկինում  ազատագրված մյուս տարածքների՝ Սյունիքը դատապարտված է թրքացման։

Բոլոր այն ուժերը, որոնց համար Հայաստանը 29800 քառ.կմ. է (լինի դա թե՛ ՀՀ իշխանությունը զավթած փաշինյանական թրքամետ ռեժիմը, թե՛ կիսամեռ ռուսական «ընդդիմադիր» հինգերորդ շարասյունը, թե՛ Բրյուսելում պարապ խոսող մանիպուլյատորների խումբը), քաղաքական գործիքներ են, որոնք  լծված են Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը փոխելուն, բայց նրանք Ռուսատանի միջամտությամբ փոխում են վեկտորը դեպի Թուրքիա, այլ ոչ թե դեպի Արևմուտք։

Հայ ժողովուրդը կհասնի դեպի Արևմուտք աշխարհաքաղաքական և քաղաքակրթական վեկտորի փոփոխության միայն այն դեպքում, երբ միջազգային քաղաքական գործընթացներում դառնա սուբյեկտ. վերադառնա իր քաղաքական ակունքներին, ընդունի իրեն որպես Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդ, տեր կանգնի ՀՀ իրական տարածքային ամբողջականության տեսլականին, որն ընդունվել է 103 տարի առաջ միջազգային ատյաններում և կարմիր գծեր սահմանի՝ ելնելով ազգային-պետական շահերից։

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus