Վահէ Գասպարեան գռարում - ՇՆՈՐՀԱՎՈՐ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ 103 ԱՄՅԱԿԸ

Վահէ Գասպարեան գռարում - ՇՆՈՐՀԱՎՈՐ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ 103 ԱՄՅԱԿԸ
shadow
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ 103֊ԱՄՅԱԿԸ` ՇՈՒՏՈՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԸ ԱՎԱՐՏԻՆ ԿՀԱՍՑՆԵՆՔ!.. Vahe Gasparyan post on facebook

Vahe Gasparyan

On Facebook

⚡ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ 103֊ԱՄՅԱԿԸ` ՇՈՒՏՈՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԸ ԱՎԱՐՏԻՆ ԿՀԱՍՑՆԵՆՔ!..

❗Սիրելի Ժողովուրդ, հարգելի պայքարակիցներ,

Եթե թույլ տաք`որպես կարճ նախաբան, ուզում եմ այսօրվա իմ ելույթը սկսել Արամ Մանուկյանի թերևս քիչ հայտնի բառերով, որոնք սակայն շատ դիպուկ բնորոշում են Ազգային Ժողովրդավարական Բևեռի յուրաքանչյուր անդամին` ասել է թե գիտակից հային.

«Մենք ապրում ենք գաղափարով և գործում ենք միմիայն գաղափարի համար:

Մեզ համար ուրիշ դրդիչ պատճառներ չկան։

Ահա այդ ժամանակն է, որ մենք թևեր առած կթռչենք յոթերորդ երկինք և կզգանք, որ մենք երջանիկների երջանիկն ենք։

Երջանկություն, որ պատճառում է ոչ մի երեխայի ժպիտը կամ կնոջ գուրգուրանքը, այլ մի ամբողջ տառապած ժողովրդի վերածնության կարելիության իդեալը!»

Սա ի գիտություն նրանց, ովքեր հաճախ հարցնում են, թե որն է Բևեռի հազարավոր համակիրները համախմբման և անկոտրում կամքի ու պայքարի գաղտնիքը:

Իսկ հիմա ըստ էության։

Կարծում եմ չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր Հայոց պատմության ամենա նվիրական էջերից մեկի տարելիցն է!

Ուղիղ 103 տարի առաջ հենց այս օրը` 1921 թվականի փետրվարի 18-ին, հայ ժողովուրդը դիմեց զինված ապստամբության բոլշևիկյան անիծյալ լծի դեմ:

Ի դեպ մենք` հայերս, օկուպացված ժողովուրդներից միակն էինք, որ ապստամբեցինք բոլշևիկների դեմ և` թեկկուզ կարճ ժամանակով, բայց կարողացանք թոթափել չեկիստական անիծյալ լուծը!

Եկեք կարճ հիշենք, թե ինչ էր նախորդել դրան և ինչպես է տեղի ունեցել փետրվարյան ապստամբությունը։

1920 թվականի օգոստոսի 24-ին ձեռք բերվեց Լենին - Էնվեր գաղտնի պայմանավորվածություն` Հայաստանի հանդեպ համատեղ ագրեսիայի վերաբերյալ։

1920 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց քեմալական բանակի ագրեսիան Հայաստանի Հանրապետության հանդեպ:

Հոկտեմբերի 30-ին ընկավ Կարսը:

1920 թվականի նոյեմբերի 29-ին ռուսական 11-րդ կարմիր բանակը Հայաստան մտավ Իջևանից իր обоз-ների մեջ բերելով հայ բոլշևիկներից կազմած Հայհեղկոմը։

1920 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրվեց Դրո - Լեգրան իշխանության հանձնման Երևանի համաձայնագիրը:

Հայ ժողովրդին տրվեցին պարենի ու հագուստեղենի օգնության, երկաթուղին ու ճանապարհները բացելու և անձնական անվտանգության երաշխիքների բոլշևիկյան սին խոստումները։

Ինչ որ բան հիշեցնում է չէ?

Լեգրանը ինքը առաջինը խախտեց բոլոր տված խոստումները` նա հենց Երևանի համաձայնագրի ստորագրման օրը` դեկտեմբերի 2-ին, ստորագրեց մի հրաման, համաձայն որի ձերբակալվեցին Հայաստանի հին կառավարության բոլոր անդամները։

Հեղկոմի ձեռնարկած այս քայլերը ամբողջովին հակասում էին այդ նույն օրը Դրոյի հետ ստորագրած համաձայնագրի ոգուն:

Միայն Դրոյին չհամարձակվեցին հալածել քաղացիական բախումներից խուսափելու նպատակով և նրա բարձր հեղինակությունը հաշվի առնելով և նա Հունվարի 10-ին ստիպված եղավ հեռանալ Հայաստանից։

Ռուսական 11-րդ կարմիր բանակի ներկայացուցիչ Գևորգ Աթաբեկյանի ուղիղ հրամանով ձերբակալվեց 1200 մարդ` սպաներ, քաղաքական և հասարակական գործիչներ, ազնվականներ, հոգևորականներ, այդ թվում Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը և Նիկոլ Աղբալյանը։

Հազարավոր պետական և զինվորական գործիչներ աքսորվեցին ոտքով ձմռան ցրտին, այդ թվում Սարդարապատի հրաշքը կերտած հերոսները` Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և Դանիելբեկ Փիրումյանը։

Չդիմանալով նվաստացումներին` պոկում էին նրա ուսադիրները և ծաղրում, հունվարի 19-ին ինքնասպան եղավ Պողոսբեկ Փիրումյանը։

Ապստամբությունը սկսվեց փետրվարի 13-ին Արագածի ստորոտից և Գառնիի կողմից` գնդապետ Սուրեն (Կուռո) Թարխանյանի և բաշգառնեցի Մարտիրոսի ղեկավարությամբ:

Փետրվարի 18-ին Երևանը գրավված էր. քաղաքը ցնծում էր, շենքերի վրա եռագույններ էին, փողոցներում բոլորը գրկախառնվում էին ու երգում "Մեր Հայրենիքը", բանտերի դռները բացվեցին և հարյուրավոր մարդիկ ազատ արձակվեցին:

Բոլշեվիկները հասկանալով, որ ստիպված են լինելու հանձնել քաղաքը, նախորդ գիշերը թուրք մսագործի ձեռքերով կացնահարեցին 21 մարդ` մեծամասամբ Սարդարապատի հերոսներին, այդ թվում` գնդապետ Ղորղանյանին, որին ժողովուրդը Վանի ու Ասկերանի դյուցազն էր անվանում և խմբապետ Համազասպին` Ղարաքիլիսայի ճակատամարտի հեծելազորային գնդի հրամանատարին։

Նրանք հրամայել էին մեքենաներ կանգնեցնել բանտի դիմաց և միացնել ձայնային ազդանշանները, որպիսի ժողովուրդը չլսի բանտից եկող կացնահարվողների բացականչություններն ու գնդակահարության ձայները։

Նահանջի ճանապարհին կարմիր բանակը գյուղերում կատարեց խաղաղ բնակչության իսկական սպանդ։

Փետրվարի 18-ին ստեղծվեց Հայրենիքի Փրկության Կոմիտե, որը ղեկավարեց Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը։

Փետրվարյան ապստամբությանը 1921 թվականի Մարտի 17-ի իր համարում անդրադարձավ Ամերիկայի հայտնի "The New York Times" թերթը։

1921 թվականի ապրիլի 2-ին ապստամբությունը ճնշվեց վերադարձած ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից։

Սակայն հենց Փետրվարյան ապստամբության և Գարեգին Նժդեհի հերոսական դիմադրության շնորհիվ էր, որ բոլշևիկները ստիպված էին գնալ զիջումների, ստեղծելով Հայաստանի ԽՍՀ-ն, մինչդեռ ի սկզբանե ենթադրվում էր, որ Հայաստանը չի ունենա Խորհրդային Հանրապետության կարգավիճակ ԽՍՀՄ կազմում այլ մաս կկազմի Վրաստանի կամ Ադրբեջանի ԽՍՀ-ին։

Հենց Փետրվարյան ապստամբության շնորհիվ Հայաստանի Հանրապետության վերականգնված անկախության կարճ ժամանակահատվածի ընթացքում` 1921 թվականի մարտի 16-ին, մեր պետության մեջքի ետևում Մոսկվայում կնքվեց "Բարեկամության պայմանագիրը" կամ Լենին - Աթաթուրք պակտը, որի մեջ մասնավորապես ասվում է.

ԿԵՏ 1. "ՌՍՖՍՀ-ն համաձայնում է չճանաչել Սևվրի պայմանագիրը, այսինքն մերժում է անկախ Հայաստանի գոյությունը";

ԿԵՏ 9. "Հայաստանի տարածքով հաղորդակցությունների ապաշրջափակում", կամ այսօրվա լեզվով ասած “միջանցք”, որը փաստորեն կանխել է Գարեգին Տեր-Հարությունյանը (ՆԺԴԵՀԸ), փրկելով Հայոց Սյունիքը;

ԿԵՏ 15. "Ռուսաստանը պարտավորվում է ստիպել Հայաստանին ճանաչել նոր սահմանները և հրաժարվել իր իրավունքներից։"

Բոլոր այս երեք կետերը դեռ ակտուալ են և հիմա ռուս-թուրքական եղբայրությունը փորձում է ավարտին հասցնել դեռևս 100 տարի առաջ սկսած իր սև գործը։

Հենց սրա համար նրանք, ինչպես ասաց Շոյգուն "փայլուն օպերացիա" իրականացրեցին Ղարաբաղում, դարձյալ Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնելով և իրենց այսպես կոչված խաղաղության պայմանագիրը պարտադրելով։

Նրանք ակնկալում են վերջ դնել իրենց համար ցավոտ Հայկական հարցին և Հայկական պետությանը։

100 ՏԱՐԻ ԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է ՃԻՇՏ ՆՈՒՅՆՈՒԹՅԱՄԲ!

ԱՄՆ հիմնադիրներից մեկը` ԱՄՆ III նախագահ, ԱՄՆ Անկախության Հռչակագրի համահեղինակ և ԱՄՆ անկախության պատերազմի մասնակից, Թոմաս Ջեֆերսոնը ասում էր.

“WHEN UNJUSTICE BECOMES A LAW, RESISTANCE BECOMES DUTY”

(Երբ անարդարությունը դառնում է օրենք դիմադրությունը դառնում է պարտավորություն):

Այո, այս խոսքերը արդիական են նաև այսօր, քանզի 1921 թվականի ապստամբության պարտությանը հաջորդած Հայաստանի զավթումը ցավոք սրտի շարունակվում է առ այսօր, չնայած որ 1991 թվականից ի վեր մեր երկիրը ֆորմալ առումով համարվում է անկախ պետություն!

Հայ ժողովուրդը նաև երկրորդ անգամ է ապստամբել արդեն մերօրյա նեոբոլշևիկների դեմ և դա արել են Սասնա Ծռերը 2016 թվականի Հուլիսի 17-ին:

Ցավոք սրտի այդ անգամ ևս ապստամբությունը խեղդվեց արյան մեջ, սակայն Ծռերի կայծը շատ ու շատ հայ մարդկանց սրտերում վառեց այն անմար կրակը, որը շատ շուտով կապահովի Հայաստանի ազատագրումը!

Հայաստանը հիմա, ինչպես 100 տարի առաջ, կրկին կանգնած է լինել-չլինելու մարտահրավերի առջև:

Սիրելի հայրենակիցներ,

Մեր սերնդի ուսերին է ընկած 1921 և 2016 թվականների կիսատ մնացած ապստամբությունները հաղթական ավարտին հասցնելու պատմական ու պատվավոր առաքելությունը և մենք դա շուտով կանենք!

Ուղիղ 300 տարի մեզ՝ հայերիս, գաղութացված ու զավթված պահող ռսական չարիքի կայսրության արյունալի պատմությունը շուտով կմոտենա իր տրամաբանական ավարտին և այդ անիծյալ կայսրության ֆաշիստական-չեկիստական ռեժիմը շուտով կփլուզվի:

Դա նշանակում է, որ մոտենում է այն վճռորոշ պահը, երբ գիտակից, հայրենասեր և ապագա սերունդների առջև պատասխանատու հազարավոր հայ մարդիկ կլինեն ճիշտ ժամին ճիշտ վայրում և զարմացնելով ամբողջ աշխարհը կազատագրեն մեր Սուրբ Հայրենիքը նեոբոլշևիկյան կեղտից!

Խառնակ վիճակ Մոսկվայում, կայծ Երևանի հրապարակում, զանգ Վաշինգտոնից. սա է մոտակա զարգացումների հերթականության ու ժամանակագրության իմ կանխատեսումը!..

Ես հավատում եմ, որ 2024 թվականը լինելու է Հայաստանի վերջնական ազատագրման ու Արամի,» Նժդեհի, Մոնթեի, Լեոնիդի, Ռոբերտ Աբաջյանի, Ադամի ու մեր հազարավոր տղերքի ռևանշի տարին!

Հայաստանը արժանի է և անպայման կլինի ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական, անվտանգ ու բարեկեցիկ երկիր!

Եկեք` ինչպես մեծն Արամն էր ասում, "ցույց տանք աշխարհին, որ ՀԱՅԸ ազատ, անկախ ապրելու իրավունք ունի։ Այժմ կամ երբեք!"

ՀԱՇՎԱԾ ՇԱԲԱԹՆԵՐ ԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՆՎԵԼՈՒ Է ԵՎ ՄԵՆՔ ԴԱ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ!

Ի ԳՈՐԾ!

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus