Արմեն Վարդանյան ֆեյսբուքյան գրառում

Արմեն Վարդանյան ֆեյսբուքյան գրառում
shadow
Ալիևը իր գործունեության ընթացքում շատ ավելի հակառուսական քայլեր է արել՝ ժամանակին Ադրբեջանից դուրս ա վռնդել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանն օգտագործող ռուսներին, հրաժարվել ա Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով ադրբեջանական նավթի տարանցումը և փոխարենը կառուցել այն շրջանցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը և այլն, և այլն....

Էսօր Ալիևը Մյունխենում հանդիպել ա Զելենսկիի հետ ու հայտնել, որ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը Ադրբեջանի կողմից ցուցաբերվող օգնությունն անսասան է»:

Հիշեցնեմ նաև, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Ադրբեջանը ավելի քան 30մլն դոլարի օգնություն է ուղարկել Ուկրաինա: Հիմա Էն էշ-էշ խոսացողներն ու՞ր են, որ ստուդիայից ստուդիա էին գնում ու ասում այ, որ Նիկոլը չդիմավորեց Պուտինին նա էլ թարսվեց մեր հետ ու սկսեց աջակցել Ադրբեջանին:

Ալիևը իր գործունեության ընթացքում շատ ավելի հակառուսական քայլեր է արել՝ ժամանակին Ադրբեջանից դուրս ա վռնդել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանն օգտագործող ռուսներին, հրաժարվել ա Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով ադրբեջանական նավթի տարանցումը և փոխարենը կառուցել այն շրջանցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը և այլն, և այլն....

Հիմա բա Պուտինը ինչու՞ չի պատժում Ալիևին: Էդ էշ-էշ խոսացողները գոնե հոգու խորքում հասկանու՞մ կամ ընդունում են, որ Պուտինի խնդիրը ոչ թե Նիկոլը, կամ թեկուզ Սերժն ու Ռոբերտն են, այլ ընդհանրապես Հայաստանի հանրապետությունը:

Տեսնես, գոնե, հասկանու՞մ են, որ չպետք է Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտները նվիրվեին Ռուսաստանին ու երկիրն էլ դարձնեին մի ֆորպոստ, որից հետո Պուտինը համարելով, որ Հայաստանն արդեն իր գրպանում ա և որ արդեն պիտի սկսել սիրաշահել Ադրբեջանին ու որպես մանրադրամ մեզ օգտագործել էդ խաղի մեջ:

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus