
Ազգային-ժողովրդավարական Բևեռի երիտասարդական թևի համակարգող խումբ 19.02.2024թ, Երևան
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանում մեր պետության ինքնիշխանության հաշվին գտնվող այսպես կոչված ՌԴ Սահմանապահ զորքերը, ՌԴ ռազմաբազան, Արցախում ՌԴ «խաղաղապահները» իրականում մեր երկիրը զավթված պահող օկուպանտներ են, որոնք ապահովում են Կրեմլի՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանը որպես առևտրի առարկա օգտագործելու քաղաքականությունը:
Անցած երեսուն և ավելի տարիների ընթացքում Հայաստանում իշխել են կրեմլադրածո ադմինիստրացիաներ, որոնք ի պաշտոնե պարտավոր էին ապահովել ՀՀ ինքնիշխանությունը: Սակայն, հակառակ դրան, բոլոր չորս ադմինիստրացիաները ավելի ու ավելի են ամրապնդել ռուս օկուպանտի սապոգը մեր հողի վրա:
Ուստի մեր՝ ՀՀ քաղաքացիներիս ուսերին է մնացել մեր հողից ռուս օկուպանտին դուրս շպրտելու և մեր պետության սահմաններում ՀՀ ինքնիշխանությունը հաստատելու ծանր գործը:
Այդ խնդրի բարձրաձայնման և դրա լուծման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու նպատակով Ազգային-Ժողովրդավարական Բևեռի երիտասարդ աջակիցների նախաձեռնությամբ փետրվարի 23-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա հավաք Հայաստանում ՌԴ Սահմանապահ զորքերի գլխավոր շտաբի մերձակայքում (Ազատության պողոտա 14, Լամբադա կամրջի և Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ):
Մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում մասնակցել հավաքին և ցույց տալ մեր ժողովրդի և պետության ինքնիշխան լինելու կամքը:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի երիտասարդական թևի համակարգող խումբ
19.02.2024թ, Երևան