
Մոտ է ճակատագրական որոշում ընդունելու պահը: Սթափվե՛ք:
Հետաքրքիր է, Կուրսկի մարզի դեպքերից հետո այս մարդիկ դեռ Ռուսաստանին համարու՞մ են դաշնակից:
Առհասարակ, ի՞նչ են մտածում բոլոր Ռուսաստանին դաշնակից համարողները, ռուսները պետք է աջակցե՞ն ՀՀ անվտանգությանը, եթե նրանք չեն պաշտպանում սեփական երկրի անվտանգությունը: Ռուսները պետք է աջակցե՞ն ՀՀ անվտանգությանը, ինչպես «դա արեցին Արցախու՞մ»` հանձելով Արցախը Ադրբեջանին:
Ամիսներ առաջ ՀՅԴ ղեկավարներից մեկը, ԱԺ ամբիոնից դիմելով ՔՊ-ին՝ ասաց. «Այո՛, մեր դաշնակիցը Ռուսաստանն է, ձերն էլ՝ Թուրքիան»:
Հետաքրքիր է, Կուրսկի մարզի դեպքերից հետո այս մարդիկ դեռ Ռուսաստանին համարու՞մ են դաշնակից:
Առհասարակ, ի՞նչ են մտածում բոլոր Ռուսաստանին դաշնակից համարողները, ռուսները պետք է աջակցե՞ն ՀՀ անվտանգությանը, եթե նրանք չեն պաշտպանում սեփական երկրի անվտանգությունը: Ռուսները պետք է աջակցե՞ն ՀՀ անվտանգությանը, ինչպես «դա արեցին Արցախու՞մ»` հանձելով Արցախը Ադրբեջանին:
Իսկ գուցե այդ մարդիկ լինելով Ռուսաստանի ջատագող և տառապելով ազգային շիզոֆրենիայով կարծում են, որ Հայաստանը կարող է միանալ Ռուսաստանին և ապահովել իր անվտանգությունը։
Չի՛ լինի Ռուսաստանին միացում, չի՛ լինի անվտանգություն:
Մենք բազմիցս նշել ենք այն մասին, որ Ռուսաստանը՝ ոչ իր կամքով, հեռանում է տարածաշրջանից և Հայաստանը հանձնում Թուրքիային։ Ուստի չի լինի Հայաստանը` ձեր սիրելի Խորհրդային Միության կազմում, որը մասնատեց և կործանեց Հայաստանը, և չի լինի այն զավթված Հայաստանը, որին չգիտես ինչու դուք անվանում եք «Հայաստանի եկրորդ հանրապետություն»: Չի լինի ԽՍՀՄ, որը հանձնեց Արցախը, Նախիջևանը, Կարսի մարզը և այլն: Չի լինի ձեր սիրելի Խորհրդային Միությունը, չի լինի տարեկան ուղեւորություններ դեպի սև ծովյան առողջարաններ և անվճար բժշկական երշիկեղենի կտրոններ, եթե դա է ձեր միակ երազանքը: Առհասարակ մոտ ապագայում չի՛ լինելու Ռուսաստանի այն մոդելը, որը հիմա կա:
Ռուսաստանի հետ հույս կապելու ձեր դիրքորոշումը բացարձակապես դուրս է ցանկացած տրամաբանությունից: Բարեբախտաբար աշխարհաքաղաքական իրադարձությունները նպաստում են ներազգային ինքամաքրմանը: Ռուսաստանը ոչ միայն հեռանում է տարածաշրջանիից, այլև լքում է իր սեփական տարածքները: Ռուսաստանը գնում է դեպի մասնատում և մոտենում է X պահը. կա՛մ թուրքացում, կա՛մ ինքնիշխան Հայաստան: Որոշումը ձերն է:
Ձեր երեխաները ձեզ չեն ների, եթե դուք չընտրեք ինքնիշխանության ուղին: Հենց նրանք, ում վրա դուք ապավինում եք, ձեզ կհանձնեն թուրքերին։ Ձեզ համար օրինակ թող լինի Բաքվի բանտերում գտնվող Արցախյան այսպես կոչված ղեկավարությունը, ում հե՛նց ռուսները հանձնեցին թշնամուն:
Մոտ է ճակատագրական որոշում ընդունելու պահը: Սթափվե՛ք: