
Հանուն աթոռի Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքը» «վաճառելու» է Արևմուտքին - Աննա Մեկունց Աննա Մեկունց
Հանուն աթոռի Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքը» «վաճառելու» է Արևմուտքին Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթգծի կառուցումը, ինչի մասին X սոցիալական ցանցում գրել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովը։
Թուրք-ադրբեջանական տանդեմը սպառնում է Փաշինյանին, որ եթե «Զանգեզուրի միջանցք» չտրամադրվի Բաքուն և Անկարան ունեն նաև այլընտրանք՝կարող են լոգիստիկան կառուցել Իրանի տարածքով։ Եթե «Զանգեզուրի միջանցքը» չտրամադրվի խաղաղ ճանապարհով, Բաքուն փորձելու է այն ստանալ ռազմական ճանապարհով։
Ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին ձեռնտու չէ, որ միմյանց կապող ուղին անցնի Իրանի տարածքով, քանի որ այդ դեպքում Իրանն է հսկողություն իրականացնելու Թուրքիան և Ադրբեջանը՝Կենտրոնական Ասիայի հետ կապող ուղու վրա, ինչը չի տեղավորվում Անկարայի և Բաքվի պանթուրքական ծրագրերի մեջ։ «Զանգեզուրի միջանցքը» Փաշինյանն օգտագործելու է իշխանության մնալու համար՝նա այդ միջանցքը «վաճառելու» է Արևմուտքին՝2026թ․-ին վերընտրվելու նախապայմանով։
Այդ միջանցքի տրամադրումը Արևմուտքին կամ Բաքվին կործանարար է ՀՀ-ի համար, սակայն ՔՊ-ն ու նրա ղեկավարը վաղուց ապացուցել են, որ նրանց հետաքրքրում են միայն փողն ու սեփական շահերը, այլ ոչ թե ՀՀ-ի ազգային, պետական շահերը։ Հարավային Կովկասում տեղի են ունենում գեոպոլիտիկ բուռն գործընթացներ, իսկ Փաշինյանը հեծանիվ է վարում, իսկ նրա թիմակիցները միմյանց են հայհոյում ԱԺ-ում։ ՀՀ քաղաքացիները հասկացել են, որ Փաշինյանի ու ՔՊ-ի օրոք Հայաստանը վերածվում է թուրքական վիլայեթի և միակ փրկությունը համազգային պայքարն է այս իշխանության դեմ։