Հավանական հույն-թուրքական պատերազմ. բացասական և դրական սցենարներ Հայաստանի համար - Սամվել Ասլիկյան

Հավանական հույն-թուրքական պատերազմ. բացասական և դրական սցենարներ Հայաստանի համար - Սամվել Ասլիկյան
shadow
Աթենքը զգուշացնում է թուրքերին. Անկարան իր սադրանքներով և հունական կղզիների ապառազմականացման պահանջներով անցնում է զսպվածության և համբերության սահմանները: Այս մասին հայտնում է Greek Reporter պորտալը։

«Մենք ամեն ինչ անելու ենք մեր ինքնիշխան իրավունքները պաշտպանելու համար։ Մենք վտանգավոր կերպով մոտ ենք զսպվածության և համբերության մեր սահմաններին»,- ասվում է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի հայտարարության մեջ։ 

Պանայոտոպուլոսը նաև հավելել է, որ Հունաստանը չի ցանկանում ունենալ այնպիսի դաշնակից, որն օրական ավելի քան 40 թռիչք է կատարում Հունաստանի օդային տարածքում։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին կարծում է, որ հունական կղզիներում տեղակայված ռազմակայաններն ուղղված են ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի դեմ։ 

«Երբ ԱՄՆ-ին հարցնում ենք, թե ինչու եք ստեղծում այդ բազաները, նրանք պատասխանում են՝ «Ռուսաստանի դեմ»։ Նրանց խոսքերը լի են ստերով։ Արևմուտքին չի կարելի վստահել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է նրանց քաղաքականությանը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: 

Իսկ երեկ Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար և փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարեց, որ Թուրքիան սնանկացման եզրին է: «Ի՞նչ է Թուրքիայի համար դեֆոլտը, ի՞նչ է սնանկությունը: Սա նշանակում է, որ Թուրքիան չի կարողանա վճարել ներկրվող բնական գազի ու նավթի համար»,- նշում է Բաբաջանը: Ձևերից մեկը, թե ինչպես շեղել հանրությանը և արդարանալ տնտեսական ճգնաժամի և սոցիալական խնդիրների համար, պատերազմելն է հարևան երկրների հետ: Դա բռնապետական պետությունների և ղեկավարների վարքն է. «Դիմացե՛ք ժողովուրդ, լինել կամ չլինելու պատերազմ ենք վարում»: 

Հարկավոր է նշել, որ ավելի վաղ ԱՄՆ-ն հրաժարվել էր F-35 կործանիչներ վաճառել Թուրքիային, քանի որ Թուրքիան ձեռք էր բերել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր։ Թուրքիան պահանջում էր ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ստանալ, որին ի պատասխան ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահը սառը ջուր լցրեց ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի առևտրի վրա՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի դաշինքին միանալու թույլտվությամբ։ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին բացառվում է. «Թուրքիան չի վերադառնա F-35 ծրագրին»,- ասել է Ադամ Սմիթը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ինտենսիվ զինում է Հունաստանին: 

Մյուս կողմից էլ առկա են Արևմուտքի կողմից (ի դեմս Մեծ Բրիտանիայի) որոշակի փափուկ ուժով զսպման քաղաքականություն Թուրքիայի հանդեպ` հրավիրելով նրան նոր դաշինքների մասնակցութան Ուկրաինային աջակցելու նպատակով: Դա արվում է Թուրքիային զսպելու ավելի խորը մտնել Ռուսաստանի հետ դաշնակցային դաշտ: Սակայն պարզ է, որ եթե ռազմավարական տեսանկյունից դիտենք աշխարհին, հույն-թուրքական բախման դեպքում Արևմուտքը, հանձինս ԱՄՆ-ի, լիակատար աջակցություն է ցուցաբերելու Հունաստանին: Դա նաև նկատվում է ամերիկյան պաշտոնյաների հայտարարությունների բովանդակությունից: 

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ անդամ  այդ երկրների զինուժին, ապա հունական օդուժն ունի այնպիսի տեսակի հրթիռներ, որոնք կարող են խոցել Բոսֆորի վրայով անցնող կամուրջները: Այդ հրթիռների խոցման գոտին մոտավոր 400-500 կմ է: Այս համատեքստում հարց է առաջանում. Թուրքիայի ինչի՞ն էին պետք ռուսական հակաօդային C-400 համակարգերը, որի ձեռք բերման համար Անկարան ընկավ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ: Տրամաբանական է, որ Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու նպատակը Ռուսաստանից պաշտպանվելը չի կարող լինել: Ակնհայտ է դառնում, որ Հունաստանից բացի որևէ այլ պետություն օդային տարածքում չի կարող սպառնալ Թուրքիային: 

Ամփոփելով կարելի է հստակ ասել, որ հույն-թուրքական պատերազմը հնարավոր է: Այդ բախումը կտեղավորվի նոր աշխարհակարգի ծննդյան տրամաբանության մեջ և որպես նոր աշխարհի ճարտարապետության մասնիկը: Նոր աշխարհակարգի ծնունդ, որի կերտման հիմքերից մեկը հանդիսանում է տնտեսական դիմադրությունը, ինչպիսին է Հուսիս-հարավ միջազգային աշխարհաքաղաքական և տնտեսական կապող առանցքը՝ ընդդեմ արդեն իսկ վիժած թուրք-ռուսական 3+3 նախագծին: 

Դառնալով Հայաստանին և հայ ժողովրդի ապագային՝ հարկ է նշել, որ հնարավոր հույն-թուրքական պատերազմը և ընդհանրապես նոր աշխարհակարգի ձևավորումը սպառնում է Հայաստանին մի շարք վտանգներ, բայց նաև կարող է դուռ բացել Երևանի առջև դեպի աշխարհաքաղաքական պրոցեսներից օգուտ քաղելու և ինքնիշխան ու առաջադեմ ազգային պետություն դառնալու տեսլական:

Հնարավոր հույն-թուրքական պատերազմը և ընդհանրապես նոր աշխարհակարգի ձևավորումը կարող է Սյունիքի միջանցքի ռուս-թուրք-ադրբեջանական զավթումով ավելի թույլացնել հայկական պետականությունը, սակայն միևնույն ժամանակ վրա հասնող աշխարհաքաղաքական ալեկոծումները և հայ ժողովրդի կամքը, «Ազգ-բանակ» դառնալու ձգտումը և նոր վստահելի դաշնակցային հարաբերությունները կարող են տանել հայ զինվորին դեպի Կարսի մատույցներ: 

Ընտրությունը հայ ժողովրդինն է:
_
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից

 

Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And 
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression (Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)

Related to category Politics

Related to subcategory International

Comment on Facebook

Comment on Disqus