
Պարույր Հայրիկյան : ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԱՀԱԶԱՆԳ
Պարույր Հայրիկյան Paruyr Hayrikyan Writes on Facebook
Միանու՞մ ենք այս յայտարարութեանը․․․ Եթէ այո + դրեք եւ տարածեք ․․․ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԱՀԱԶԱՆԳ
Պետական լծակների չարաշահմամբ հայության մեջ թշնամական՝ ապազգային, հակաիրավական տրամադրությունների տարածումը անհրաժեշտ է դարձնում հասարակական- քաղաքական լայն շերտերի անհապաղ արձագանքը:
1990թ․ օգոստոսի 23-ին ընդունված հայոց պետականության հիմնարար փաստաթղթի ՝ Անկախության հռչակագրի դեմ ոտնձգությունները ուղղված են հայ ժողովրդի բարձրագույն արժեքների դեմ: Դրանք հանգեցնելու են Հայաստանի ինքնիշխանության եւ միջազգային կարգավիճակի նսեմացմանը, որի հետեւանքով մենք ակամա հայտնվելու ենք թշնամական ուժերի շարունակական թելադրանքի դաշտում:
Համակերպվել այս ազգադավ գործողությունների տրամաբանությանը կնշանակի, ոչ միայն հրաժարվել պետական ինքնիշխանությունից, այլեւ բնականոն համարել հետագա սերունդների ազգային ինքնության կորուստը եւ անխուսափելի ուծացումը։
Քաղաքակիրթ աշխարհից մեկուսացման եւ օրեցօր ծանրացող սոցիալական վիճակի պայմաններում Հայաստանի քաղաքացիներին պարտադրվում է մոռանալ արդարության եւ ճշմարտության կարեւորության մասին եւ ապրել միջազգային իրավունքով արգելված պատերազմի սպառնալիքի մթնոլորտում։ Խաղաղության երաշխիք կարող է լինել արդարությունը՝ այն բարձրագույն արժեք համարող միջազգային հանրության հետ հարաբերությունների սերտացմամբ, եւ երբեք՝ միակողմանի զիջումների՝ պարտվողականության քաղաքականությունը:
Մենք գործ ունենք պետական հեղաշրջմանը հավասարազոր հակասահմանադրական գործողությունների հետ, ինչը ՀՀ բոլոր քաղաքացիներին, պետական, քաղաքական եւ հանրային կառույցներին պարտավորեցնում է հանուն մեր ժողովրդի արդար իրավունքների ի մի գալ եւ կանխել Հայաստանում 1921 թ․ ռուս-թուրքական ապօրինի պայմանագրի թելադրած իրավիճակի վերականգնումն ու «օրինականացումը»։
Paruyr Hayrikian
Պարույր Հայրիկյան
Disclaimer: this channel/forum/website does not necessarily agree or adopt with all the statements of its guests, and merely provides a means for expressing one's view freely and democratically
Հրաժարում պատասխանատվությունից. այս ալիքը հարթակը պարտադիր չէ, որ համաձայնի կամ ընդունի իր հյուրերի բոլոր հայտարարությունները, և պարզապես միջոց է տրամադրում ազատ և ժողովրդավարական - տեսակետն արտահայտելու համար: