
Աշխարհը և մենք - Սամվել Մանյան
ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակը լավ հնարավորություն տվեց ռեգիոնալ հորդայական տերություններին ի դեմս Ռուսաստանի և Թուրքիայի իրենց ռեգիոնալ խնդիրները զենքի ուժով լուծելուն
Samvel Manyan wrote on facebook
Աշխարհը և մենք
( Իմ սուբյեկտիվ կարծիքը).
ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակը լավ հնարավորություն տվեց ռեգիոնալ հորդայական տերություններին ի դեմս Ռուսաստանի և Թուրքիայի իրենց ռեգիոնալ խնդիրները զենքի ուժով լուծելուն։ Ռուսները էլ ավելի "էնտուզիազմով" շարունակում են Ուկրաինան հողին հավասարեցնելու իրենց սև գործը։
Թուրքերը ակտիվացան Սիրիական ճակատում։ Դամասկոսի անկումը շատ մոտ է։ Թուրքական հաջորդ թիրախը կարող է լինել Իրան, Իրաք,Հայաստան ուղղությունները։ Այս երեքից ամենահեշտը Հայաստանն է։ Հայաստանի հարցը լուծվելու է Թուրքիայի պրոքսի Ադրբեջանի միջոցով։ Արդեն գրեթե ամեն ինչ պատրաստ է։ Մնում է casus belli -ի գտնելը, իսկ ազերիները դա անպայման կգտնեն։ Հայաստանի անկումը բացելու է դեպի Միջին Ասիա թուրքերի դռները։ Սակայն թուրքերի նկրտումները տարածվում են դեպի Իրաք և Պարսից ծոց եվս։ Իրաքյան ուղղությունը նույնպես համեմատական իմաստով գայթակղիչ է թուրքերի համար։
Իրաքը ԱՄՆ -ի օկուպացիայից հետո փաստացի մասնատված երկիր է։ Թուրքերի համար ամենաբարդ ուղղությունը Իրանն է։ Իրանի հարցերը նրանք փորձելու են լուծել ԱՄՆ -ի միջոցով։ Իրանը իր հերթին չի համակերպվելու իր կորուստների հետ Պաղեստինում,Լիբանանում և Սիրիայում ու ամեն ինչ անելու է,որպեսզի ստեղծի միջուկային զենք։
Մի գուցե նա արդեն ունի որոշակի քանակությամբ մորտագլխիկներ, սակայն այդ հրթիռների քչության պատճառով դեռևս չի հրապարակում։ Ինչպիսին կլինի ԱՄՆ-ի ու Իսրայելի վերաբերմունքը Իրանի հանդեպ,երբ նա ստեղծի միջուկային զենք դժվար է ասել ։ Ռուս ուկրաինական պատերազմը շարունակվելու է այնքան ժամանակ,ինչքան կգոյատևի Պուտինի ռեժիմը։ Իսկ Պուտինի ռեժիմին բացի որոշակի տնտեսական խնդիրներից ոչինչ չի սպառնում։
ԱՄՆ կենտրոնանալու է իր գլխավորած ախոյան Չինաստանի ուղղությամբ։ Նա առաջվա նման, չի աջակցելու Ուկրաինային։ Եվրոպացիները կենտրոնանալու են ուկրաինական ուղղությամբ ու իրենց ամբողջ ռեսուրսները ուղղելու են Ուկրաինային օգնելու գործին։ Հայաստանը անտեր է մնալու։ Հայաստանի գլխավոր տեր հայ ժողովուրդը պառակտված է ու շարունակում է պառակտվել "հայկական" անատամ ու դավաճան էլիտայի կողմից։