
Հայկական կուսակցութիւնները նախ պետք է զբաղուին քաղաքականութեամբ որպեսի հետագային անցնինք հաջորդ հանգրուան իրենց ազգային առաքելութեան՝
Ամերիկայի մեջ ըմբշամարտութիւնը WWF շատ հաճելի եւ զուարճալի է, սակայն եթէ քիչ մը նշմարումդ ուժեղ է, կարող ես գուշակել թէ "կռուողները" ավելի ճիշտ Խաղցողները ոտքերնին գետին կը հարուածեն որ ուժեղ ձայն ստեղծեն մինչ ուժեղ ձեվացնող հարուածը վերջին պահին կը թեթեվցնեն, ստեղծելով այն պատրանքը թէ այդ զորավոր աղմուկը այդ "ուժեղ" հարուածը հառաջացուց, դիմացինը կը ձեվացնէ թէ բավական ցավցնող էր ստացուած հարուածը։
Նույնը Harlem GlobTrutters Հարլըմ Կլոպթրաթըրզը, Բավական հմուտներով օժտուած ճարպիկ եւ վարպետ Պասքեթպոլի որոշ ձիրքեր ունին ընկերացուած շատ զուարճալի կատակներով, ստեղծագործ են թէ որոշ Պասքեթպոլի հմտութիւներով թէ ալ իրենց կատակներով, ունին հսկայ ժողովրդավարականութիւն.
Երբ փոքր էի ինծի մորեղբայրս պատմեց թէ այս խումբը այնքայն վարպետ եւ ուժեղ որ Ան Պի Եյի NBA ախոյանութեան արգիլուած է մասնակցիլ որովհետեվ անհնար է որ ոեվէ խումբ զինքը կարողանայ պարտութեան մատնել միշտ ինքը պիտի հաղթէ ախոյեան հանդիսանալով , փոքր տարիքիս թէ զարմացայ թէ ինչպես կարելի է ոեվէ խումի մասնակցութիւնը արգիլել նման հիմնավորումով,եւ թէ ալ հավատացի.
Սակայն երբ քիչ մը ավելի հասունցայ, հասկցայ որ այս մեկը պարզապես Հեքաթ մըն է, անկարելի որ ոեվէ խումբ հավիտեանս հավիտենից հաղթէ եւ այն ալ տասնեակ տարիներու ընթացքին, երբ տասնեակ սերունդներ կը նորոգուին, աշխարհի վրայ նման օրենք անհնար է որ կիրառկուի թէ եթէ խումբ մը միշտ հաղթելու է, զինքը արգիլել կարելի է մասնակցիլ եւ եղած են խումբեր որ 5-6-8 տարաի հաղթած են զանազան սփորթային ոլորտներու մեջ.
Պատճառը շատ տրամաբանական է, Հարլըմ Կլոպթրաթըրզը դասական Պասքետպոլի խումբ չէ, այլ պարզապես շօու,Show եւ ինքը NBA Ան Պի Իյի օրենեքներուն չենթարկուիր, իր գործածած մեթոտները հարկավոր են այդ զուարճալի խաղերուն, որոնք իսկական լուռջ պրոֆեշընըլ արհեստավարժ օրենքները կը խախտեն, հաճելի "իմիտացիա" է, Illusion, Immitation, պատրանք, եւ շատ հավանաբար եթէ դեմ առ դեմ գայ Ան Պի եյի խումբերուն դեմ, այդ լուռջ խումբերուն մակարդակին դժուար թէ կարողաննայ դիմագրավել, այո լավ հաճելի ժամանց է, բայց Պասկեթպոլի խումբ չէ, իր հմտութւները կարող են գործել երեվակայական աշխարհի մը մեջ.
Ինչու՞ կըսեմ այս բոլորը
Որովհետեվ ցավոք, դժբախտաբար, մինչ Հայաստանի հանրապետութիւնը եւ հայ ազգը գոյութենական շատ ծանր, լուռջ եւ վտանգավոր մարտահրավերներ կը դիմագրավէ, Հայկական կուսակցութիւններու մեկ հսկայ տոկոսը տակավին կը շաորւնակեն պնդել կիռարկել հարլըմ Կլոպ թրաթըրզի տարբերակը, ըլլայ Հայաստանի մեջի գործող կուսակցութիւններու մեկ կարեվոր տոկոսը̕ ըլլայ Սփյուրքի մեջ.
Պահը արդեո՞ք չէ հասունցած, որ անոնք վերածուին իրենց հայտարարուած նպատակին եւ առաքելութեան, որն է դառնալ քաղաքական կուսակցութիւններ, զբաղուին քաղաքականութեամբ, նախ քաղաքականութեամբ, որ կաորղ ըլլայ խոսիլ ազգային քաղաքականութեան մասին, կարելի չէ խոսիլ ազգային քաղաքական առաքելութիւններու մասին, երբ նույնիսկ շատ մը ուժեր չեն զբաղուիր քաղաքականութեամբ, կը զբաղուին մշակութայինով, նիւթական ֆինանսական "առաքելութիւներով", "Սփորթով", "լավ հեղինակային նկարներ նկարուելով", "Պարախումբ", "Ասմունք", ..... եւ ատեն ատեն ալ քիչ մը "Քաղաքական ձեվանալով"
Սխալ է այն տեսակետը որ ես համարեայ թէ բոլոր քաղաքական կուսակցութիւնները Սփյուրքեն Հայաստան կը քննադատեմ, այդ մեկը անհնար է, պարզապես որովհետեվ մենք չունինք քաղաքական կուսակցութիւններ, ունինք պարզապես "հարլըմ Կլոպթրաթըրզի" բնութեամբ ոչ քաղաքական կուսակցութիւններ, այնպես ինչպես Հարլըմ կլոպ թրաթըրզը Իսկական պասքեթի խումբ չէ, հետեվաբար ԱՆ Պի Եյ ՆԲԱ իրավասութիւն չունի մասնակցելու, Հայ ազգին մեջ չի կայ ոչ մեկ կառույց որտեղ քաղաքական կառույցի հիմքերով կարող ես լուռջ գործ տանիլ.
Սփյուրքեն Հայաստան ունինք One Man Show "Ուան Ման Շօու", "Մենաշնորհներու ներքին օղակներ", "Առանց շարքը ըմբռնելու վերեն իջեցուած (Սփյուրքի պարագային հրահանգներ) (Հայաստանի պարագային քայլեր) որոշումներ, եւ կան անոնք որ երբ կը փորձեն հարցնել, Սփյուրքի մեջ կը պիտակուին "ԴԱՎԱՃԱՆ, ՄԻՒՍՆԵՐԵՆ ԴԱՐՁԱԾ", Հայաստան ալ "Պատեհապաշտ ճահելներ".
Հայ ենք էլի, վերջն ալ միշտ լավ թշնամիեն ծեծը կուտենք ու վերջավորութեան ալ զիրար կը մեղադրենք - եվ վերջն ալ "Աշխարհի ամեննե խելացի ազգն ենք, Հրեան մեզմէ կը վախնայ", Երբ Հրեան խելացիին առջեվ կը մղէ, մենք վայրկեան մը առաջ "Սա խենդուկ զարնուածին հեռացնենք" տեսակ ենք.
Ի հարկէ, իսկական այս վիճակեն դուրս գալ ուզողը հայկական հասկացողութեամբ "զարնուած է, խենդ̕ուկին մեկն է, բան մը չի հավնիր, միշտ պիտի քննադատէ".....
Թէ, պարտուինք, արդեն իսկ մենք մեր ճակատագիրը մեր ձեռքով կը խորտակենք դարերէ ի վեր.
Հիմա այն հազարավոր քաղաքացիները որոնք ոչ մեկ շարժումի չի միացան, կարող ե՞նք մեղադրել, բա ինձնման 3 տարիէ ճամբանները վազվզած եմ, գրպանենս դրամ դրած (որ ի վերջոյ ըսեն որ "Դրամ կառնէ կոր") , ես կարողացայ ոեվէ ավելի օգուտ մը տա՞լ, այդ տունը նստողներեն, ՈՉ, հիմա կըսեմ երանի ես ալ տունը նստեի, մեկ է, արդիւնքը նստելու եւ չի նստելու նույնն էր, եկեք իրար չի խաբենք ալ....!!!
Պետրոս Մանուկեան
Ազգային Ժողովրդավարական Ընկերվարական
Peter Manoukian
National Democratic Socialist