Աննա Մեկունց բանաստեղծութիւններ ինչու՞ ենք մենք իդեալականացնում մարդկանց, որոնք մեզ միշտ ցավ են պատճառում

Աննա Մեկունց բանաստեղծութիւններ ինչու՞ ենք մենք իդեալականացնում մարդկանց, որոնք մեզ միշտ ցավ են պատճառում
shadow
Ես այդպես էլ չհասկացա, սեր իմ, թե ինչու՞ ենք մենք իդեալականացնում մարդկանց, որոնք մեզ միշտ ցավ են պատճառում։
Թե ինչու՞ ենք մենք պարբերաբար ընտրում
Սխալ մարդկանց։ Մարդկանց, ովքեր մեզ չեն գնահատում և մեր արժեքն այդպես էլ չեն գիտակցում։

Աննա Մեկունց

Ես այդպես էլ չհասկացա, սեր իմ, թե ինչու՞ ենք մենք իդեալականացնում մարդկանց, որոնք մեզ միշտ ցավ են պատճառում։

Թե ինչու՞ ենք մենք պարբերաբար ընտրում

Սխալ մարդկանց։ Մարդկանց, ովքեր մեզ չեն գնահատում և մեր արժեքն այդպես էլ չեն գիտակցում։

Թե ինչու՞ ենք նվիրվում նրանց, ովքեր ամենաշատն են մեզ հիասթափեցնում` միշտ և պարբերաբար։

Թե ինչու՞ են մեզ համար կարևոր մարդիկ դառնում մեր կյանքի կարևոր դասն ու գլխավոր, մեզ կործանող սխալը, իսկ հետո` օտարանում։

Թե ինչու՞ ենք կյանքի ամենավտանգավոր և կործանիչ պահերին զգում, որ խեղդվում ենք սեփական միայնության ձեռքերով, և այն "կարևոր,, մարդիկ միշտ հեռվում են ու չկան...

Ես չհասկացա, թե ինչպե՞ս կարելի է սիրել մեկին, բայց բռնել մյուսի ձեռքը։

Կոչել մեկին Ընկեր, բայց հարվածել մեջքի հետևից...

Ես չհասկացա այս կյանքը, սիրելիս...

Բայց սովորեցի միշտ մնալ ինքս ինձ հավատարիմ։ Որովհետև ամեն անգամ, երբ մահը գալիս էր իմ հետևից` ես միայն ինքս Ինձ ունեի, ով փրկում էր, գրկում և ասում.

-Դու ուժեղ ես և մենակ չես։ 🤍

#մեկունց_մտքեր

Կորցրու ինձ,

Մոռացիր մի տեղ,

Թող քեզ անինձ

Ու հեռացիր...

Գուցե մի օր վերագտնեմ ես ինքս ինձ.

Անքեզ,

Խաղաղված ու հանդարտ,

Հանգիստ ու անդարդ.

Կորցրու ինձ...

Ու թող մեզ։

Դու մնացիր այն հայելին,

Ով տեսել է,

Գիտի ամեն բան իմ մասին։

Դու մնացիր նա,

Ով քանդեց իմ ներսի շենքերը,

Ով չներկեց խամրած պատերն իմ,

Այլ մթություն պարգևեց,

Որ սիմետրիկ քաոս տիրի իմ մեջ։

Դու մնացիր նա,

Ով տեսել է սևաներկս հոսող աչքերիս,

Մաքրված շրթներկս,

Չսանրված տեսքս ու հոգիս։

Նա, ով մեղքերս հաշվել է ինձ հետ միասին,

Աղոթել հանուն այդ "Ինձ,,֊ի...

Ուրեմն

Կորցրու ինձ,

Որպես մի գիրք,

Որին ժամանակին գնել ես,

Ու շփոթված կորցրել

Քո հին դարակներից մեկում։

#մեկունց

Related to category Cultural

Related to subcategory Poetry

Comment on Facebook

Comment on Disqus