Ժողովրդավարութիւնը առաջին հերթին մթնոլորտ է, եթէ արտոնենք անապահովութեան զգացում կորցնում է իր ուժն ու իմաստը

Ժողովրդավարութիւնը առաջին հերթին մթնոլորտ է, եթէ արտոնենք անապահովութեան զգացում կորցնում է իր ուժն ու իմաստը
shadow
Ժողովրդավարութիւնը առաջին հերթին մթնոլորտ է, եթէ արտոնենք անապահովութեան զգացում արդեն կորցնում է իր ուժն ու իմաստը, խորքն եւ նպատակը
Առողջ Ժողովրդավարութեան թիրախը ապահովելն է համերաշխութիւն եւ քաղաքացիին առնչուելու խթան ու մասնակցելու ապահովութեան զգացում, եւ անոր հիմնասիւններն են հանդուրժողականութիւն, որտեղ փոքրամասնութիւնները իրենք զիրենք պարտուած երբեք չեն զգար

Այս հոդուածին քույր Առավոտի տարբերակը կարող եք գտնել հետեվյալ հղումով:

Անընդհատ մեր իրավունքները պահանջելը մեզ վերածում է անիրավի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am/2025/01/24/1466439/

© 1998 - 2025 Առավոտ – Լուրեր Հայաստանից

-------------------------

Ժողովրդավարութիւնը, Դեմոկրասիան առաջին հերթին մթնոլորտ է, եթէ արտոնենք անապահովութեան զգացում արդեն կորցնում է իր ուժն ու իմաստը, խորքն եւ նպատակը

Առողջ Ժողովրդավարութեան թիրախը ապահովելն է համերաշխութիւն,ազգային համերաշխութիւն,քաղաքացիական համերաշխութիւն եւ քաղաքացիին առնչուելու խթան ու մասնակցելու ապահովութեան զգացում, եւ անոր հիմնասիւններն են հանդուրժողականութիւն, որտեղ փոքրամասնութիւնները իրենք զիրենք պարտուած երբեք չեն զգար

Եթէ անընդհատ համարում ենք թէ դիմացինները սխալ ընթացքի մեջ են ու պարտավոր ենք ուղում պարտադրել փորձել կամ պահանջել ապա մենք ամենայն հավականութեամբ շատ սխալած ենք ու վերանայումը հարկավոր է որոնել սեփական հայելիի մեջ

Հետեւելով զարմանալի ու ապշեցուցիչ այն լուրին թէ Ազգային Ժողովրդավարական Բեվեռի Մետիայի գլխավոր լրագրող Հերմինե Մկրտչյան եւ մոտ 30 աջակիցներ այս շարժման հրավիրուած են հարցաքնման

Անընդհատ մեր իրավունքները պահանջելը մեզ վերածում է անիրավի

Կարծում եք էլի այս Լիբանահայը նորեն անհասկանալի տարիրինակ բաներ է՞ խոսում, վստահ շատերն տենց են ասելու

Լավ, ընդունում եմ, շատ անգամ ես ալ բաներ ամ ասում որոնք ի հարկէ անհասկանելի ու անտրամաբանական են թուալու, կամ ալ զուտ իմաստազուրկ

Բացատրեմ իմ տեսակետը, եթէ ամեն մի իրավիճակ որտեղ մենք համարում ենք թէ մենք ենք իրավունքին տերը ու անիրավուած, մեր ամբողջ կեանքը անցնելու ենք այդ բոլոր մանր պայքարները վճռելու, ու շատ հավանաբար հազիվ թէ մեկ/տասաներորդ դեպքերում մեր նպատակին հասնելու, վատնելով ահավոր ժամանակ ու ճիգ – energy ու այդ ընթացքում կորսնցնելու շատ բարեկամներ

Ուրեմն առաջին հերթին մեք մեր հանդեպ անիրավութիւն ենք գործելու մենք մեզ հանդեպ ու նաեւ մեր հարազատների վշտացնելու

Ինչու այս բոլորը նշում եմ ու շատերն ասելու են թէ հեռանում եմ հիմնական թեմայեն, երբ եմ խոսելու հիմնական թեմայի մը մասին, առանց քողարկուած երկար բացատրութիւներու, որոնք շատերու համար այս բոլոր նախաբանները անկապ են թուալու

Իսկ հիմնական շարժառիթը այս հոդուածին այն ապշեցուցիչ խիստ զարմանալի այլ լուրն է որ երիտասարդ ու նրբիկ լրագրողուհի մը կանչուած է հարցաքննութեան

Ազգային Ժողովրդավարական Բեւեռի Մետիայի պատասխանատու Հերմինե Մկրտչեանը որ հանրածանոթ է իր սուր քննատադութիւններուն Հայաստանի օրուայ իշխանութեան եւ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինեանին, իբր վկայ

Հիմա ես ոչ մի գաղափար չունիմ ինչ են մանրամասնութիւնները եւ թէ արդեո՞ք ներկայանալու է պարզապես զուտ իբրեվ վկայ, թէ նրան հնարավոր է մեղադրանքներ կամ ամբաստանութիւններ ուղուեն, ոչ օրինական մասնագետ եմ, ոչ ալ նման գործընթացներէ հասկցող, որ կարողանամ այդ մակարդակի վրայ դատողութիւններ անել, կամ օրինական թեխնիկական գնահատանք տամ կամ նույնիսկ կարծիք հայտնեմ, անոր համար կան իրավաբաններ, այս ոլորտի արհեստավարժ professional փրոֆեշընելներ

Իսկ ինչ որ ասելու եմ ասելու եմ այն տեսանկունեն, որ սա ինչ տպավորութիւն եւ հավանական հետեվանքներ ունենալու է, պարզապես հավանականութիւններու ծիրեն ներս, մի կերպ խոսելու եմ թէ վերացական եվ թէ սկզբունքային մակարդակի վրայ

Նախ կայ այն հանգամանքը որ ընդհանրապես հարցաքնութեան կը կանչուին մեղապարտներ, որոնք կարող են վտանգավոր լինել, բիրտ, մի տեսակ մեղապարտներ, որոնք օրենքները կոպիտ խաղտող են, Սակայն երբ խնդռոյ առարկան այդ բոլորեն լռիվ հեռու  է, տրուած ըլլալով որ անձը հանրային դեմք մըն է, ընդիմաթիր, ու երիտասարդ օրիորդ, այս պատկերը մեր բոլորին մեջ շատ տհաճ տպավորութիւն կը թողէ ու չափազանց անհանգտացնող, մտահոգիչ, եւ նաեվ վրդովեցուցիչ

Իսկ ինչու վերեվ երկար նախաբանը, որովհետեվ հենց տուեալ անձին հետ միասին եղած ենք նույն ոլորտում ու նույն շրջանակում, եվ թերեվս մի քանիսը որ այդ խոհանոցին մոտ էին գիտեին թէ թէեւ երիատասարտ լրագրողուհիին հետ անձնական մակարդակի վրայ բավական մտերիմ էինք սակայն մեր լրատուողական հարաբերութիւնները ընդհանրապես չէին հեզասահ ընդանում, շատ բարդ ու նույնիսկ անձաջող, սակայն ես ընտրում էի միայն իրեն հետ փորձել կատակով հասցնել իմ հարցերը ու երբ անկարող էր ինձ համապատասխաննել ու գոհացում տալ, կամ հասկանալ ինչ եմ ուզում ասել, ընտրել եմ իմ ենդաթրեալ իրավունքը չի պաշտպանել, իմ պահանջքները ավելի հստակ ու մի գուցէ տափակ ներկայացնել, որովհետեվ այդ մեկը կարող էր կոպիտի տպավորութիւն թողել ու ես լինելով Լիբանահայ ուր մենք ծայրահեղ կնամեծար ենք երբեք րիսք չեմ արել հարցերը վերածելու ուղիղ արծարծումի, ու հրաժարուել "անիրավութեան բողոքից"

Հիմա եթէ այստեղ այնպիսի ծայրահեղ իրավիճակ չի կար, իմ կարծիքոբ շատ ավելի նախնտրելի էր մեր երիտասարդ լրագրողուհիներուն հարցով նման իրավիճակ, ժխտական բացասական տպավորութուն ու պատկեր չի ստեղծել

Սա ամենայն հավանականութեամբ շատ վատ տպավորութիւն է թողելու մեր հայրենիքի պատկերին նկատմամբ, ժողովրդավարական առումով

Ասեմ ավելին, լինեմ արդար ու առարկայական, ինչքան հետեվել եմ նման պարագաների, ընդիմաթիրները քրեթե ամեն պարագաններուն, առիթ են տուել, մի կերպ օրենքի վերաբերալ եթե չեն խախտել, բացթողում մը արտոնել են, ու այս կետը իմ "երեսիս խբել են" Սփիւրքահայ Իշխանութեան կողմնակիցները Այո տեխնիքական եւ մի գուցէ օրինական (անգամ մը եվս հարկ կա՞յ նշել, թէ ես օրենքի մասնագետ չեմ, իրավանան չեմ) առումով անթերի չե եղել ու կայ մասնակի թերացում/խախտում

Բայց, այսօր որ մեկ լրագրողը, հասարակ քաղաքացին, բլոկըրը, քաղաքական տեսակետ արտահայտողը կատարեալ օրենքին անխախտ հետեվողն է, դա ուղակի անհնար է

Սակայն այսօր արդեո՞ք չկան դեպքեր որտեղ իշխանութեան առաջատար ներկայացուցիչներ օրենքը մասնակի չեն խախտած

Լինենք իրապաշտ,  արդար, առարկայական ու տրամաբանական, երկու պարագաններուն ալ շատ հավանաբար կան perspective հեռանկար(տեսակետներ - նայած որ անկիւնեն ուզում ես դիտել) որտեղ թէ իշխանականը եւ թէ ընդիմաթիրը կարող ես հիմքեր ունենալ փաստարկելու թէ թէ օրենքը խախտած թէ եւ հարգած է

Իսկ ով կարող է ասել թէ ժողովորդավարութիւնը ոտնահարելը եւ բռնատիրութունը նշանակում է  միայն կոպտորեն օրենքը խախտելով կիրարկելը միայն ընդիմաթիրների վրայ, (Ինչպես էր Օրինակ Սիրիա), շատ անգամ երբ կարող ես օրենքը պահելով խտրականորեն կիռարկել միայն ընտրովի ընդիմաթիրների նկատմամբ, սակայն պահպանել օրենքը չի խախտելը, վիճելի պարագաներին իշխանամետներուն անպարտ նկատել իսկ ընդիմաթիրներին մեղավոր, արդեն ժողովրդավարութիւնը կարող ես կաթուածահար անել, եւ ասպիսով դեմոկրասիան կորցնում է իր իմաստը, խորքը, ուժը  

Ու հենց այս պարագային է որ ընդիմաթիրները, որոնք ընտրութեան արդիւնքով նկատվում են փոքրամասնութիւն, մեղադրում են օրուայ իշխանութեան ընտրելուն մեջ, զանոնք նկատելով մեղսակից, ահա ավելանում է ազգային պառակտումը ու ատելութիւնը, Այսպեսով իշխանութեան կողմնակիցներուն զանգուածը համարվում ու դիտարկվում է որպես զիրենք ընկճվածության մղող հակառակորդ աղբիւր

Իսկ իշխանութիւնը պարտավոր է հավասարկշռել որպեսի վերանայ այս զգացումը փոքրամասնութեան մոտ (թեխնիկան փոկրամասնութիւն), երբ իտեալ օրինակելի ժողովրդավարութեան մեջ փոքրամասնութիւնը ապահով կը զգայ

Նման պարագային ընդիմաթիրները երբ ասում են «մեզ հալածում է իշխանութիւնը» իշխանութիւնը կարող է հակադարձել ու ապացուցել թէ կան օրինական հիմքեր որպեսի ընդիմաթիրներին հարցաքննեն, սակայն եթէ սա հալածանք չէ, առնուազն բացահայտ, դիտվում է իբր ճնշման լավ մեխանիզմ

Ու շատ հավանաբար,օրույ իշխանութիւնը հանգիստ ու ապահով է զգում, կը գիտակցի թէ ինքը շատ ուժեղ դիրքի վրայ է այս մենամարտին մեջ, ոչ թէ որովհետեվ ինքը շատ ուժեղ է, այլ ընդհակառակը իր թուլութեան գագաթնակեթին գտնուելովհանդերձ ընդիմութիւնները գերազանցում են զինք կոպիտ սխալներով ու անկազմակերպ աննպատակասլաց իրավիճակով ու ոեվէ լուռջ քաղաքական ընտրանիի առաջարկելու անկարողութեամբ

Սակայն այտեղ կայ շատ ավելի հեռու վտանգ̕, այս իշխանւթիւնը հավիտեան չէ, բայց շատ հաջող կերպով տե ֆակթո օրինակացնում է այս բոլորը, որոնք եսպեսով դիտարկուելու են որպես նորմալ ու սովորական, ընդունելի, ու քալիք իշխանութիւններն ալ շատ հեստ կիռարկելու են, ու այսպես Հայաստանը մոտիկ ու առնուազն միջակ ժամակաշրջանի ապագայում չի ունենալու է առողջ ժողովրդավարութիւն

Ու մի օր իրեն հակառակորդներն ալ նույն թակթիկանները կիռարկելու են թէ իր վրայ, ու թէ իրար վրայ, ու նաեվ մեր նման անթիկունք լրագրողներու բլոգեր եւ ազատորեն հրապարակային արտահայտուողներու հանդեպ

Կոչ կուղեմ անհապաղ Հերմինե մկրտչեանի հարցը շատ արագ կերպով հեզասահ լուծել ու նամանավանդ մոռացութեան տալ, ինչքան շուտ այդքայն լավ

Որպեսի հայը ալ հայը չի նկատէ սպառնալիք

Ժողովրդավարութիւն,ազգային համերաշխութիւն,քաղաքացիական համերաշխութիւն,փոքրամասնութիւններ,հանդուրժողականութիւն,Դեմոկրասիան,Ժողովրդավարութեան թիրախ,Ազգային Ժողովրդավարական Բեվեռ,Հայաստանի լրագրողներ Հայ լրագրողաական դաշտ Հայկական Մեդիա

Պետրոս Մանուկեան - անկախ բլոգեր

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus