
Մարազմի մարաթոնը, խարանն ու ամոթը շարունակվում է: Միջազգայնագետ Դավիթ կարապետյան
Վերջինս կհայտարարի, թե՝ «Արևմտյան Հայաստան» ասելով պետք է հասկանալ Արմավիրի մարզը, Թալինը, Բաղրամյանի շրջանը», որ «Արևմտյան Հայաստանն Արաքս գետի մոտ ավարտվում է, և սա մեր անվտանգության կոնցեպտն է»:
David Karapetyan writes on facebook
Посты и тосты, демоны и монстры…
Մարազմի մարաթոնը, խարանն ու ամոթը շարունակվում է:
Ֆեյսբուքաբլոգերի ֆանտաստիկ, պրոզայիկ ու աբստրակտ բաժակաճառերով պոստերը մեկը մյուսից անզուգական են:
Ապազգային, հակազգային, հակագիտական թեզերը, խոհափիլիսոփայական ու լիրիկական զեղումները, էմոցիոնիալ սպեկուլյացիաները, դեմագոգիան ու պաթոսը հասել են պիկին:
Վարչապետի աթոռը զբաղեցնող անդեմ ու ամոռալ կերպարն, իր ամպլուայի մեջ, պարադոքսալ ու էկլեկտիկ մտքերով, տակտիկական մտավարժանքով հերթական տաֆտալոգիայի ու աբսուրդի չափաբաժնով է հանդես գալիս:
Վերջինս կհայտարարի, թե՝ «Արևմտյան Հայաստան» ասելով պետք է հասկանալ Արմավիրի մարզը, Թալինը, Բաղրամյանի շրջանը», որ «Արևմտյան Հայաստանն Արաքս գետի մոտ ավարտվում է, և սա մեր անվտանգության կոնցեպտն է»:
Դե իսկ՝ «Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը կառուցվում է»:
Կբարբաջի, թե՝ «Նրանք, ովքեր մեզ քննադատում են հրապարակաին լինելու մեջ, ուզում են Հայաստանում կյանքը կանգնի, ուզում են տիրի պատերազմի տրամադրությունը»:
Իրեն ռեֆորմատոր-հեղափոխական կարգած պաթոլոգիկ պոպուլիստն, իր ակունք իմաստությամբ ու մտքի Էվերեստ տեսակով, ում կնախանձեր անգամ Եզոպոսն ու Դիոգենեսը, Ցիցերոնն ու Նիցշեն, Հեգելն ու Կանտը՝ տաս րոպեն մեկ նորանոր ակոստիկոսներով, թևավոր խոսքերով ու լոզունգներով է հանդես գալիս, սոցիալ-էթնո հոգեբանություն է մեզ բացատրում ու էքստրավագանտ մտքի թռիչքներով, սենսացիոն «բացահայտումներով» զարմացնում-սարսափեցնում է մեզ:
Միաժամանակ համոզում է ազգին, թե բա՝ «Եթե մենք Արարատի նկարով գնանք, ասենք՝ մեզ զենք տվեք, ոչ մեկ չի տալու. ոչ ոք Հայաստանին զենք չի տա, եթե Արարատ լեռն անվանենք հայկական»:
Դե արի ու այս ազգակործան պատուհասին բացատրի, որ եթե դու չես բաշարում զենք բերես, Մասիս սարն այդտեղ ի՞նչ կապ ու ի՞նչ մեղք ունի:
Կամ որ մինչ ոչուբարով գալդ Հայաստանը ստանում էր զենք, դու էլ Հնդկաստանից ու Ֆրանսիայից ես հիմա բերում, բա ինչպե՞ս է որ Արարատը չի խանգառում:
Թե՞ խանգարում է, դրա համար բերում ես քո իսկ ասած ոչ պիտանի կամ օգտագործված զենք ու զինամթերք:
Բա որ Ալիևն ասում է՝ «Հայաստանը արևմտյան ադրբեջան է», ողջ սուվերեն տարածքդ էլ քարտեզներով նշում որպես իր պատմական հայրենիք, քեզ անվանում է ֆաշիստական պետություն, որին պետք է վերացնի, ազգիդ էլ կոտորի-բնաջնջի, ինպե՞ս է որ իրեն զենք տալիս են, բայց արի ու տես՝ Արարատ բառն արտաբերելու համար աշխարհը կհրաժարվի մեզ զենք վաճառել:
Սա ինչ ցնդաբանություն է:
Գոնե խելքին մոտ ու համոզիչ մեկ այլ «պրեդլոգ» գտնեիր, ժողովրդիդ հրամցնեիր:
Այս ուղեղով ու տրամաբանությամբ վաղն էլ կասի հայերեն խոսալու ու Հայ լինելու համար մեզ զենք չեն վաճառի կամ մեզ հետ չեն շփվի:
Այս մտքի գոհարներն էլ քիչ չեն, գենետիկ հակահայ, թուրքից թուրք պիղծ արարածն, ի լուր աշխարհին, կասի թե՝ «դեռ պետք է հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել 1915 թվականին, Հայոց Ցեղասպանության ժամանակ»:
Գարշելի նողկանքը պետք է զարմանա ու հարցադրում կատարի, թե բա՝ «ինչու՞ 1939 թվականին չէին խոսում ցեղասպանության մասին, իսկ 1950-ին սկսեցին խոսել»:
Դեռ մի կողմ, որ պետական դավաճանն ու օտարի շահը սպասարկող այս մարազմատիկ կերպարը հստակորեն ակնկարկում է, որ ցեղասպանության հարցը արհեստական և կեղծ օրակարգ էր, որը իբրև թե այն մեզ հրամցվել է Սովետական Միության կողմից` Թուրքիայի հետ հարաբերությունների սրված փուլում:
Բայց այն, որ թուրքական նարատիվներով առաջնորդվող տգետ դատարկագլուխն առ այսօր չգիտի, որ 1939 թվականին «հայոց ցեղասպանություն» տերմինը չի եղել, քանի որ «ցեղասպանություն» տերմինն առաջին անգամ կիրառվել է հայտնի հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թ֊ին, ով երկրորդ աշխարհամարտում հրեաների ողջակիզումը նոր տերմինով անվանեց «ցեղասպանություն»՝ դրա հիմք ընդունելով առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրությունում հայերի պլանավորված մասսայական ոչնչացումը թուրքական իշխանությունների կողմից՝ փաստ է:
Այս անհաղորդը գուցե չի լսել նաև Հիտլերի՝ «Ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» արտահայտությունը, երբ իրեն անպատիժ համարելով կոտորում էր հրեաներին:
Եթե այս դիլետանտ ապիկարը փոքր ինչ կրթված լիներ, ապա տեղյակ կլիներ այս ամենից, լսած կլիներ 1948թ.-ի դեկտեմբերի 9-ին առաջին անգամ ընդունված՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու» կոնվենցիայի մասին:
Կիմանար, որ Աշխարհի մի շարք երկրներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, նրանցից շատերն այն ժխտողին կամ կասկածի տակ դնողին անգամ դատապարտում են։
Որ ՀՀ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը ևս դատապարտում է ցեղասպանության ժխտումը։
Ու այս անմեղսունակ ապիկարը հարցականի տակ է դնում «Հայոց ցեղասպանության» եղելությունը և բացահայտ մեղադրում է ռուսներին, ովքեր 1965 թ֊ին թույլ տվեցին հայերին Երևանում կառուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և ոգեկոչել թուրքերի կողմից սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակը:
Կասկածի տակ դնել ու քննարկման առարկա սարքել մի բան, որն ապացուցված փաստ է, որն անգամ ճանաչել է թուրքական դատարանը՝ կազմակերպիչներին դատապարտելով մահապատժի:
Ծաղրուծանակի ենթարկված ծաղրածուն իրո՞ք չգիտի կամ դեռ պետք է պարզի, թե առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում և հիմնականում հայերի բնօրրան Արևմտյան Հայաստանում ի՞նչ է տեղի ունեցել հայերի հետ, և ինչու՞:
Ի՞նչ պետք է պարզի, ի՞նչը ուսումնասիրի:
Զավեշտն էլ այն է, որ ցեղասպանությունից մազապուրծների շվեյցարահայ մեծահարուստ թոռները բառ անգամ չասեցին, ծպտուն չհանեցին տիեզերական տականքատգետ բիոզանգվածի նման բարբաջանքը լսելիս:
Ո՛չ արձագանք, ո՛չ ցասում, ո՛չ պոռթկում:
Ձայն չհանեցին, որովհետև՝ քծնող են, կոմֆորմիստ են, փորերը կուշտ է, գրպանները՝ լիքը, տեղները՝ տաք։
Դե իսկ թուրքերը, ադրբեջանցիները, շեվչենկոները, կորոտչենկոները, ժուռավլյովներն ու նմանատիպ պրոպագանդիստ տականքները վայրկյան չկորցնելով լծվեցին Հայոց ցեղասպանությունը մերժման հակագիտական քարոզչական աշխատանքին:
Առիթն ընձեռված էր.
Այն սկսեցին անվանել միֆ՝ որպես ապացույց բերելով Փաշինանի խոսքերը:
«Փաշինյանը ձեռնոց է նետում միֆոլոգիային» վերտառությամբ հոդվածներ են ու հաղորդաշարեր են հրապարակվում, մաքսիմալ տարածվում, Փաշինյանին էլ շնորհակալական ուղերձներ հղվում:
Ինչևէ, չենք զարմանում:
Կոլաբորանտ ղեկավարից, ով ասում է՝ «ես չեմ վիրավորվում, երբ ինձ թուրք են անվանում»՝ այլ բան չէր կարելի սպասել:
Մի պադոշ երեսպաշտ, ում համար 2020թ֊ի փետրվարին՝ Արցախը մեր ինքնությունն էր, իսկ հիմա՝ ուրիշի հայրենիքն է:
Շարքային ստահակ, ըստ որի «մենք չպետք է գնանք պատմության հետևից, մենք պետք է գնանք կյանքի հետևից․
քանի դեռ մենք մեզ ասոցացնում ենք Մուշի հետ, մեր ինքնությունը հնարավոր չի լինելու պահպանել», «Հայոց կոտորածները նախապատրաստել ենք ինքներս՝ որպես ցեղասպանության մեխանիկայի կրողներ»:
Դե արի ու այս տեսակին բացատրի, որ այն ժողովուրդը, որն ուրանում կամ մոռացության է մատնում իր պատմությունը, էթնիկ դիմագիծը, իր ծագումն ու իր մշակույթը՝ ապագա չունի։
Որ այս պատվիրված լոլոներն ու մուսաները գիտակից հայը չի հանդուրժի:
Առայժմ Թուրքիային ու Ադրբեջանին կարծես հաջողվում է այս տականք պատրոնաժի միջոցով զրկել մեզ մեր արմատներից ու վերը թվարկվածից:
Դրա համար էլ վերջինս նպատակաուղղված ու ծրագրավորված վերացնում է ազգայինը, ջնջում է մեր պատմությունը, ինքնությունը, արժեհամակարգը, մեր հիշողությունը, մշակույթը, եկեղեցին:
Ու սա մի պատեհապաշտ բախտախնդիր, ով առնվազն 6 տարի շարունակ, ամենօրյա ռեժիմով ապացուցում է, որ վաճառել ու շարունակում է վաճառել հող-հայրենիքը:
Ով անձամբ է ասում, որ դեռևս 2018-ին գիտեր, որ Արցախը պիտի հանձնի Ադրբեջանին։
Շուստրի շիզոֆրենիկ, ըստ որի բոլորս ենք մեղավոր, իսկ նա արդար է, ոտքերն էլ՝ ամպոտ:
«Այսօր ՀՀ բանակում չկա գեթ մի պրոբլեմ, որի հեղինակը ինքը՝ բանակը լինի. բանակի բոլոր պրոբլեմները բխում են մեր քաղաքացիական կյանքից, մեր բարքից» - կասի «գերագույն գլխավոր հրամանատարը»…
Էլի ժողովուրդն է մեղավոր:
Հեշտ է մեղավոր պիտակելը:
Մեղավոր են միշտ կա՛մ հասարակ քաղաքացիները կա՛մ նախկինները, այլ ոչ թե պատասխանատվություն ստանձնած գործող իշխանությունները:
Դե արի ու բացատրի, որ ցանկացած պրոբլեմ, այդ թվում նաև բանակի բոլոր խնդիրներն անգրագետ ղեկավարման արդյունքն է:
Որ բավ է ամեն ինչ բարդել քաղաքացիների վրա:
Որ սեփական սխալները գիտակցելն է պատվաբեր, որ դա առաջին քայլն է՝ այն անընդհատ չկրկնելու համար:
Ժողովուրդն է նաև մեղավոր, քանզի պարզվում է՝ «կոռուպցիոնիստ» է:
Դրա համար էլ բարեփոխումների անվան տակ՝ «համակարգ ենք ներդնում՝ կոռուպցիոն ռիսկերը զսպելու համար»:
Ու այդ «ատմասկայով» ստիպում են հայտարարագրում, որովհետև ժողովրդին պոտենցիալ հանցագործ են տեսնում, տոտալ վերահսկողություն են սահմանում, ջեբն են մտնում, ամեն լուման հաշվում, հարկում ու տուգանքի մատերիալ սարքում:
Ի՞նչ բանկային, ի՞նչ անձնական գաղտնիք, պետք լինի հեռախոսդ էլ կքչփորի, կոմպրոմատ գտնի, շինծու գործ սարքի ու դեմ տալու համար պրեսինգ բանեցնի:
Սուտի շուստրիներ, ովքեր ժողովրդին միամիտի տեղ դրած, տրանսպորտը 300 դրամ են սարքում, հետո իբր «ուստուպկա» անում ու իրենց նախատեսած գնին իջեցնեցնելուց հետո, այն «ադալժենիայով որպես լավություն վաճառում»:
Զավեշտն էլ այն է, որ նախաձեռնողները որոշել են 1200 հսկիչ գործի դնել ավտոբուսներում, որոնց վճարելու համար, բոլոր ծախսերի համագումարով հանդերձ կտրամադրվի 1 մլն 200 հազար դոլար:
Այսինքն՝ ուղեվարձի առնվազն 50 դրամը գնալու է հսկիչներին պահելու վրա:
Իհարկե՝ դա էլ կներկայացվի որպես նոր աշխատատեղի բացում:
Ինչևէ.
մի ժամանակ բոլորս վարչապետ էինք, հիմա էլ՝ «Պետությունը Դու ես, Դու՛ ես Հայաստանի Հանրապետությունը»:
Դե իսկ՝ «Ձվածեղ անող ու հեծանիվ քշող վարչապետը չի կարող լինել բռնապետ» - կասի ժողջանբաստիոնապետը:
«Հանուն արդարության ու մեր ընդհանուր շահի էլ», կհարցնի. «եթե վաճառում ես մոմ, ինչի՞ պիտի չտաս ՀԴՄ կտրոն»:
Առանց հաշվի առնելու, որ եկեղեցին ոչ մի կերպ չի ֆինանսավորվում պետությունից, որ մի հատ էլ մոմ ծախի, ծախելուց էլ ՀԴՄ խփի:
Հարկայինի տեսուչ վարչապետ ունենալն էլ սա է:
Դե իսկ Հունվարի 28-ին Բանակի տոնի շնորհավորանքը հետևյալն էր.
«Այսօր բանակի տոնն է, շնորհավորում եմ բոլորիս, բայց հիմա ուզում եմ խոսել, թե ինչպես է աշխատում սոցիալական կրեդիտների համակարգը»…
Եռաբլուրում էլ ականատես դառձանք մի խինդ ու ծիծաղի, մի հռհռոցի:
Ինչեր ասես դեռ տեսնելու ու լսելու ենք, քանի դեռ ապատիկ ֆոնի ու թմբիրի տակ հանդուրժում են այս քաոտիկ, նվաստացուցիչ իրականությունն ու ողբերգությունը:
Ու՞ր են պատմաբանները, գիտնականները, ակադեմիկոսները, պրոֆեսորները, դասախոսները, մանկավարժները, գրող-բանաստեղծները, գիտաշխատողները, մտավորականները, արվեստագետները:
Սու՜ս, նրանք քնած են լեթարգիկ քնով…
Նրանք կապ չունեն այս ամենի հետ:
Ակամա մտաբերում եմ՝ Գեբելսի կյանքի վերջին նախադասություններից մեկը.
«Իմ սիրտը չի ցավում ժողովրդի համար, քանի որ իրենք են ընտրել այս ճակատագիրն իրենց համար։ Նրանք են մեղավոր, մենք մեղավոր չենք, իրենք են մեզ տվել իշխանությունը։ Ես չեմ խղճում նրանց․․․ նրանք են ընտրել այս ճակատագիրը, և հիմա հատուցում են իրենց ընտրության համար»։
Ակամա մտաբերում եմ նաև ոչուբարով Բատյայի՝ «Հանգստացրե՜ք Փաշինյանին, նա կոչնչացնի Հայաստանը» հորդորը:
Ինչևէ, մեզ հասնում է նման դառն ու խայտառակ իրականությունը:
Մեզ հասնում է, որովհետև հանդուրժում ենք:
Որովհետև ժողովուրդը դեռ թողնում է այս մարդուն պաշտոնավարել, թքած, թե հետո՝ ուշ է լինելու:
Այնպես որ՝ ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին:
Շարունակե՛ք ապրել ամոթով ու խարանով:
Միակ հուսադրողն այն է, որ մեր ազգը (ավելի ճիշտ, արդեն իսկ խառնամբոխ ժողովուրդը) հենց լուրջ քաղաքական այլընտրանք տեսնի, Նիկոլի ու նրա Քայլող Պատուհասների օրերը հաշված են լինելու...
Մնում է այդ այլընտրանք լինի: