
Պարույր Հայրիկյան կոչ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական գործիչներու կուսակցութիւնների ղեկավարներու
Պարույր Հայրիկյան Պարույր Հայրիկյան կոչ
Պարույր Հայրիկյան իր ֆայբուկի էջի վրայ հետեվյալ գրառումը կատարած է :
Հայաստանի Հանրապետութեան սիրելի քաղաքական գործիչներ, առաջին հերթին գրանցուած կուսակցութիւնների ղեկավարներ։
Ձեզնից ոմանց հետ արդէն խաւսել եմ, միւսների հետ դեռ կը կապուեմ (կամ էլ դուք կը զանգահարեք), բայց մինչ այդ անձամբ ձեզ (Ձեզ) տեղեկացնում եմ, որ Փետրուարի 18-ին Ազատութեան հրապարակում հրաւիրուած է համազգային բողոքի՝ Նիկոլ Փաշինեանի մերժման հանրահաւաք։ Այն կը սկսուի ժամը 15։00-ին եւ կաւարտուի (եթէ հանրութիւնն այլ բան չորոշի) ժամը 19։30 Հանրապետութեան հրապարակում։
Ես այս նախաձեռնութիւնն սկսել եմ որպէս անհատ մտաւորական՝ Անկախութեան եւ Ազատութեան պայքարի երգերի ու բանաստեղծութիւնների հեղինակ, 1968 թ.-ից Հայաստանի անկախութեան եւ ժողովրդավարութեան պայքարի միջազգայնաւրէն ճանաչուած առաջնորդ, բայց կրկնում եմ՝ ՈՐՊԷՍ ԱՆՀԱՏ եւ կոչս էլ անհատ քաղաքացիներին է ուղղուած։ Դրանով հանդերձ այս միջոցառմանը, մանաւանդ, քաղաքացիներին սեփական կառոյցներում արդէն միաւորած ուժերի՝ կուսակցութիւնների, աւելի լիարժեք մասնակցելու բոլոր նախաձեռնութիւնները, ի սկզբանէ ասում եմ, կը ողջունեմ։
Այս պահին մի բան է պահանջւում՝ չխանգարել իրար եւ աւելին՝ անտեսելով մանր կամ մեծ տարաձայնութիւնները Նիկոլ Փաշինեան երեւոյթին տարբեր պատճառներով, հիմնաւորումներով մերժելու հարցում միասնաբար հյանդէս գալ։
PS Վստահ եմ, որ այս գրութիւնս տեսանելի է բոլոր ՔԱՂԱՔԱԿԱՆ գործիչներին ․․․․