"բոլորը եղել են դաշնակցական - նիկոլականների առաջնորդ «սենսացիոն» հայտարարություն" Նարեկ Գալստյան

"բոլորը եղել են դաշնակցական - նիկոլականների առաջնորդ «սենսացիոն» հայտարարություն" Նարեկ Գալստյան
shadow
նիկոլականների առաջնորդն այսօր հերթական «սենսացիոն» հայտարարությունն արեց, թե Հայաստանում իրենից բացի բոլորը եղել են դաշնակցական, տո ինքն էլ է եղել, բայց հիմա նոր սկսել է տրանսֆորմացիա ապրել

Narek Galstyan Writes on facebook

Հայաստանում կա երկու քաղաքական գաղափարական հոսանքների հակադրություն՝ ՀՀՇ և ՀՅԴ: Սա չի նշանակում, որ չկան այլ կայացած քաղաքական կազմակերպություններ, օրինակ՝ ՀՀԿ-ն, բայց պայքարը միշտ գնացել է 1988-ի Շարժման արժեքների և ավելի Հայդատական պատկերացումների միջև:

ՀՀ նիկոլականների առաջնորդն այսօր հերթական «սենսացիոն» հայտարարությունն արեց, թե Հայաստանում իրենից բացի բոլորը եղել են դաշնակցական, տո ինքն էլ է եղել, բայց հիմա նոր սկսել է տրանսֆորմացիա ապրել:

Սա հերթական կեղծ ու թշնամու հետ համագործակցության արդարացումը հայցելուն միտված ճամարտակությունն է այն պարզ պատճառով, որ չի կարող 5 տարի առաջ Սևրի պայմանագրի 100-ամյակ նշածն այսօր հանդես գալ իբր «ռեալիզմի» դիրքերից:

Իր ռեալիզմը Հայաստանի թրքացման անխուսափելիության համար քաղաքական հիմքի պատրաստումն է, մի փակուղի, ուր մեր երկիրը հասել է իր «շնորհիվ»:

Ուստի ՀՅԴ թե ՀՀՇ գաղափարական քննարկումը պատկերավոր ասած տան, ընտանիքի ներսի բանավեճ է, որտեղ Փաշինյանն օտար է, որովհետև սպասարկում է այդ տան վրա աչք ունեցող անկուշտ հարևանի շահերը: Տան մեջ այդ քննարկումները կշարունակվեն դեռ տասնամյակներ, բայց ինքն այդ գաղափարական վեճի հետ ոչ մի կապ չունի: Ինքն օտար մարմին է, որ այդ տան դռները գիշերը բաց է թողել գողերի համար:

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus