«Հայեր, Երևանում մեկնարկել է խորհրդակցությունների շարք» Արմեն Աղայան

«Հայեր, Երևանում մեկնարկել է խորհրդակցությունների շարք» Արմեն Աղայան
shadow
Հայեր,
Երևանում մեկնարկել է խորհրդակցությունների շարք
քաղաքական դաշտի ԱԶԳԱՅԻՆ հատվածի համար
ԸՆՏՐԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳ տիպի բաց կուսակցություն ձևավորելու խնդրի շուրջ։ Համոզված ենք, որ միայն նման կառույցը կարող է հաղթական այլընտրանք առաջարկել հայությանը ներկա ճգնաժամային իրավիճակում։
Արմեն Աղայան

Արմեն Աղայան Writes on Facebook

Հայեր,

Երևանում մեկնարկել է խորհրդակցությունների շարք

քաղաքական դաշտի ԱԶԳԱՅԻՆ հատվածի համար

ԸՆՏՐԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳ տիպի բաց կուսակցություն ձևավորելու խնդրի շուրջ։ Համոզված ենք, որ միայն նման կառույցը կարող է հաղթական այլընտրանք առաջարկել հայությանը ներկա ճգնաժամային իրավիճակում։

ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՆ

բոլոր խմբերը և անհատները, որոնց նպատակը ԻՆՔՆԻՇԽԱՆ, ՀԱՅՐԵՆԱՏԵՐ, ՄԱՐՏՈՒՆԱԿ, խմբիշխանությունն ու արտաքին կողմորոշումները մերժող ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ է, որոնք կամենում են քաղաքական պատասխանատվություն ստանձնել և փորձում են մասնակից դառնալ հայության ազգային-քաղաքական ինքնակազմակերպման գործին։

ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՔ ՆԱԵՎ ԱՆՁԱՄԲ ԴՈՒՔ

եթե ընդունում և կարևորում եք նշված նպատակը և պատրաստ եք կառուցողական ներդրում ունենալ այս դժվարին հավաքական գործում։

Մեկնաբանությունների մեջ կգտնեք

"Հայկական ընտրություն" ազգային ժողովրդավարական համակարգերի զարգացման հասարակական կազմակերպության բաց առաջարկությունը, որը ներառում է անհրաժեշտ բացատրությունները, առաջարկվող գաղափարական սկզբունքների շրջանակը և ընտրական ենթահամակարգ տիպի, ոչ հաճախորդային բաց կուսակցության կազմակերպական սկզբունքները։

Մեզ կուռքեր և ինքնահռչակ փրկիչներ պետք չեն, մենք ուզում ենք միասին ընտրել մեր առաջնորդներին մեր միջից, ծանոթանալով նրանց դիրքորոշումներին, հետևելով բովանդակային բանավեճերին, ինքուրույն ֆինանսավորելով մեր ընտրյալների առաջադրումը և հաղթանակը։

Այդ նպատակով մենք ուզում ենք կազմակերպել նախընտրություն հազարավոր ընտրողների և ազգային պատասխանատվությամբ առաջնորդվող հարյուրավոր գործիչների մասնակցությամբ, ծավալուն բովանդակային քննարկումներին հաջորդող վարկանիշային քվեարկությամբ։

Վստահ ենք, որ միայն այդպիսի քաղաքական թիմն է ունակ փոխարինել բազմիցս մերժված և ձախող ընդդիմությանը, ձևավորել անհայրենիք ճղճիմ իշխանության հաղթական այլընտրանք, և պատասխանատվություն ստանձնելով հանել մեզ և երկիրը ճգնաժամի անդունդից։

Link:
https://docs.google.com/document/d/1O96migLN1TnE-ErN6qptIWYZvEPeKzy1/edit

Links states:

 

Հարգելի ՀՀ քաղաքացիներ, Ազգային պատասխանատվությամբ առաջնորդվող կազմակերպություններ, անկուսակցական գործիչներ, ակտիվ կամավորականներ, ազգային նախագծերի հովանավորներ, երկրով մտահոգ Արտերկրի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ,

«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ» ազգային ժողովրդավարական համակարգերի զարգացման հասարակական կազմակերպությունը, Առաջիկա ԱԺ ընտրությանն ընդառաջ, Ձեզ է ներկայացնում հանրային նախընտրությամբ Վարչապետի միասնական այլընտրանքային թեկնածու և պատգամավորության թեկնածուների միասնական ցուցակ առաջադրելու մեր նախագիծ-առաջարկությունը։

Սա կարող է հետաքրքրել բացառապես այն գործիչներին և կազմակերպություններին, ովքեր դուրս են ներկա ու նախկին իշխանավորների ձևավորած սևուսպիտակ քաղաքական դաշտից, չեն ծառայում այս կամ այն մեծահարուստի քաղաքական հավակնություններին, գաղափարական ասելիք ունեն Հայ ժողովրդին և իրենց քաղաքական պայքարում կամենում են հենվել բացառապես քաղաքացիների, հատկապես նրանց գիտակից և պատասխանատու հատվածի աջակցության վրա։

Մեր նախագիծը քաղաքական տեխնոլոգիա է, որի նպատակն է Հայաստանում քաղաքական ընտրության մշակույթի արմատական բարեփոխումը։ Նախագծի էությունը ծավալուն բովանդակային քննարկումների և բանավեճերի արդյունքում, հազարավոր ընտրողների մասնակցությամբ, հարյուրավոր թեկնածուներից, վարկանիշային քվեարկությամբ թեկնածուների միասնական ցուցակ ընտրելն է, որն այնուհետև կմասնակցի պետական ընտրությանը։ 

Միաժամանակ նախագիծը ենթադրում է նոր՝ ոչ հաճախորդային (ոչ կլիենտարիստական), ընտրական ենթահամակարգ տիպի կուսակցության ստեղծում, որը չի պատկանի որևէ անհատի կամ խմբակի, այլ կծառայի բոլորին, ովքեր կընդունեն համաձայնեցված գաղափարական և կազմակերպական սկզբունքները, և կկամենան մասնակցել պետական ընտրություններին որպես թեկնածուներ, նրանց առաջադրողներ և աջակցողներ, պետական ընտրություններից առաջ կուզենան հանրությանը ներկայանալ իրենց քաղաքական ծրագրերով, դիրքորոշումներով, ձեռք բերել համակիրներ և արձանագրել իրենց հանրային աջակցության աստիճանը։

Ազգային պատասխանատվությամբ առաջնորդվող Հայ ընտրողը պետք է բովանդակային այլընտրանք ունենա, պետք է գիտակցված ընտրություն կատարելու առարկայական հնարավորություն ստանա, ինչպես նաև իր նախընտրած թեկնածուների առաջադրմանը մասնակցելու հնարավորություն։ Դա հնարավոր չէ ապահովել պետական ընտրություններում, որտեղ ամեն բան որոշում է փողն ու գովազդը, իսկ ցուցակները կազմվում են կուսակցապետերի աշխատասենյակներում։

Մենք հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անհատ գործիչներին քննարկել նախընտրությանը իրենց մասնակցության սկզբունքային նպատակահարմարությունը։ Կոչ ենք անում կարևորել այս հնարավորությունը, ուշադրությամբ ծանոթանալ առաջարկվող նախագծի մանրամասներին, ակտիվորեն և առանց ձգձգումների խորհրդակցել նախաձեռնողների, պոտենցիալ մասնակիցների, կազմակերպիչների, հովանավորների հետ և համաձայնության գալ Նախընտրության կարգի, գաղափարական սկզբունքների, դրանից բխող կանոնագրային փաստաթղթերի վերաբերյալ։ Սիրով պատրաստ ենք ներկայացնել մեր հավելյալ պարզաբանումները, քննարկել բարեփոխման առաջարկները բոլոր պոտենցիալ մասնակիցներից։ 

Առաջարկում ենք միանալ միջկազմակերպական նախաձեռնող խմբին և մասնակցել նախընտրությունը մեկնարկող ժողովին, որտեղ վերջնական կհամաձայնեցվեն գաղափարական և կազմակերպական սկզբունքները, կհաստատվեն ընտրակարգը, ժամանակացույցը, կանոնագրային փաստաթղթերը, կընտրվեն ընտրական հանձնաժողովի անդամները։

Կից ներկայացնում ենք «Հայկական ընտրություն» ՀԿ-ի կողմից մշակված գաղափարական և կազմակերպական սկզբունքները, որոնք առաջարկում ենք դնել հետագա քննարկումների հիմքում։

«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ» 

ազգային ժողովրդավարական համակարգերի զարգացման հասարակական կազմակերպության խորհուրդ

 

 

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus