Հայաստանի Եվրոպական կուսակցությունը բաց է համագործակցության - Տիգրան Խզմալյան

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը բաց է համագործակցության - Տիգրան Խզմալյան
shadow
Հարցազրույց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ պարոն Տիգրան Խզմալյանի հետ

Պարոն Խզմալյան, երբ Բայդենը ստանձնեց Ամերիկայի նախագահութիւնը, նա մի քանի նշանակալից դրական քայլեր է արել հօգուտ հայերի, Էրդողանի հետ վերջին օրերին նրա հարաբերությունները լարված են, մինչդեռ Էրդողանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները։ Պուտինի հետ կարծես թե աճում է, ի՞նչ եք կարծում, ի վերջո այս ամենը կհանգեցնի թուրք-ամերիկյան դաշինքի ավարտին, գուցե մի քանի տարի անց.

-Հայ-ամերիկյան հարաբերությունները տեւում են ավելի քան մեկ դար՝ այն պահից ի վեր, երբ ԱՄՆ 28-րդ նախագահ Վիլսոնը ընդունեց ռազմավարական որոշում մտցնելու իր երկիրը Առաջին աշխարհամարտի մեջ, ճանաչելով Հայաստանի հանրապետությունը եւ սահմանագծելով մեր պետությունը ըստ Սեւրի պայմանագրի: Պետք է գիտակցենք ինքներս եւ ներկայացնենք աշխարհին մի զարմանալի իրողություն՝ ԱՄՆ փաստացի դարձավ գերտերություն եւ աշխարհի քաղաքական ու բարոյական առաջնորդը հենց Հայաստանի Եղեռնը ճանաչելու եւ փոխհատուցելու իր 1920 թվականի որոշմամբ, դրանով իսկ սահմանելով նոր չափանիշ միջազգային հարաբերություններում՝ արդարություն եւ գթասրտություն: Այդ փորձը չստացվեց, քանի որ պատերազմից հյուծված աշխարհը չկարողացավ պաշտպանել Հայաստանին սովետառսական եւ քեմալաթրքական հարձակումից ու զավթումից 1920-21 թվականներին: Սակայն Վիլսոնյան սխրանքը դարձավ ԱՄՆ քաղաքական ուղենիշ գրեթե ողջ իր հետագա պատմության համար: Հենց Վիլսոնյան գաղափարներով էին առաջնորդվում ԱՄՆ նախագահներ Ռուզվելթն ու Թրումենը, Քեննեդին ու Ջոնսոնը, Քարտերն ու Ռեյգանը, Օբաման ու Բայդենը: Պատահական չէ, որ հենց ամերիկյան մեկուսացման ջատագով Թրամփի օրոք էր պատահել 2020 թ. ռուս-թրքա-ազրբեջանական հարձակումը հայոց Արցախի վրա: Նույնքան պատահական չէ, որ հենց ռուս եւ թուրք կայսերապաշտության գաղափարակիրներ Պուծինն ու Էրդողանը հարյուր տարի անց վերակառուցեցին բոլշեւիկ Լենինի եւ ազգայնամոլ Քեմալի հակահայկական դաշինքը: Սակայն հենց դա օրինաչափ է դարձնում նրանց քաղաքական ճակատագրերի անխուսափելի նմանությունը՝ կարելի է վստահությամբ ասել, որ Պուծինի մոտալուտ տապալումին կհետեւի նաեւ Էրդողանի անկումը, ինչպես եւ նրանց կրտսեր դաշնակից Ալիեւի վերջը: Բնականաբար, այդ գործընթացները տեղի են ունենում նախեւառաջ ԱՄՆ եւ ԵՄ նոր հակաբռնապետական քաղաքականության շրջանակներում, որը զարկ առավ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո: ԱՄՆ ղեկավարները վերջին ամիսներին բազմիցս նշում էին ՛՛ճամբարներ ընտրելու՛՛ անհրաժեշտությունը եւ բարեբախտաբար ՀՀ-ն համարվում է Արեւմուտի կողմից ժողովրդավարական աշխարհի մասը, ինչի ապացույցն էր ՛՛Գագաթաժողով հանուն ժողովրդավարության՛՛ ձեւաչափին մասնակցելու Փաշինյանին ուղարկված Բայդենի հրավերը: Նշենք, որ դեռեւս ուկրաինական պատերազմից առաջ կայացած այս հանդիպմանը հրավիրված չէին Ռուսասատնը, Թուրքիան եւ Ազրբեջանը: Ողջ աշխարհը տեսնում է, թե ինչպիսի աննախադեպ ռազմական, տնտեսական եւ քաղաքական աջակցություն է տրամադրում Արեւմուտքը Ուկրաինային՝ պուծինյան զավթման դեմ նրա պայքարում: Մենք նկատում ենք նաեւ ԱՄՆ ուղիղ ռազմական օգնությունը Հունաստանին եւ քրդերին՝ ընդդեմ Թուրքիայի նկռտումների: Ահա ինչու Հայաստանի Եվրոպական կուսակցությունն այդքան կարեւոր է համարում ՀՀ կողմից Ուկրաինային ուղիղ կամ անուղղակի աջակցությունը՝ գոնե դրան չվնասելու, դրա դեմ չքվեարկելու քաղաքականությունը, որը պաշտոնական Երեւանը որդեգրել է պատերազմի սկզբից, այդ թվում նաեւ ՀԵՎԿ-ի պնդմամբ: Ժողովրդավարական աշխարհի մաս կազմելով, ԵՄ եւ ՆԱՏՕ անդամակցության հայտ ներկայացնելու դեպքում, մեր երկիրը կհայտնվի շահեկան դիրքում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ազրբեջանի մոտալուտ քայքայման պատմական պահին:

Դուք նրանցից եք, ովքեր հստակ կանխատեսում էինՌուսաստանի պարտությունը Ուկրաինայի դեմ պատերազմում,մինչ այժմ ձեր կանխատեսումը իրականությանը մոտ է թվում,կցանկանայի՞ք մեկնաբանել.

-Ռուսաստանի պարտությունն արդեն իսկ կայացել է աշխարհաքաղաքական իմաստով, դա մեզ համար ակնհայտ էր պատերազմի առաջին իսկ օրը: Ահա ինչու ՀԵՎԿ-ն արդեն փետրվարի 24-ի կեսօրին, պուծինյան հարձակումից ժամեր անց բողոքի ցույց էր կազմակերպել ՌԴ դեսպանատան մոտ, որից հետո մենք պարբերաբար անց ենք կացնում Ուկրաինայի հետ համերաշխության միջոցառումներ: Ռուսաստանի պարտությունը քաղաքակրթական է՝ այն միավորեց ողջ ածխարհն իր դեմ, աննախադեպ պատժամիջոցները հյուծում են ռսական տնտեսությունը եւ սնանկացնում են դրա ֆինանսա-բանկային համակարգը, այնտեղից միլիոնավոր կրթված ու գրագետ մասնագետներ են հեռացել վերջին երեք-չորս ամսիսների ընթացքում: 100 հազարից ավել նրանցից ժամանել են նաեւ ՀՀ, այդ թվում տեղեկատվական ոլորտի բազմաթիվ փորձագետներ եւ գործարարներ: Մեր հանրության եւ Սփյուռքի համար անչափ կարեւոր է գիտակցել այս նոր իրողությունը, ազատվել վերջին 200 տարիների կառծրատիպերից ՛՛ռսական հովանավորության՛՛ մասին: ՀԵՎԿ-ը նոր ռազմավարություն է առաջարկում ՀՀ համար՝ դա Հարավ-Արեւելյան Եվրոպայի մաս կազմելու, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան աշխարհաքաղաքական առանցքի կարեւոր մաս դառնալու, Իրանի դարպաս հանդիսանալով՝ Պարսից Ծոց-Սեւ ծով կամ այլ կերպ ասած Հյուսիս-Հարավ պատմական միջանցքի կամուրջ լինելու հեռանկարն է: Դրան ակտիվորեն հակադրվում են ՌԴ, Թուրքիան եւ Ազրբեջանը, սակայն մեր դաշնակիցներն անչափ ավելի հզոր են՝ ԱՄՆ, ԵՄ, Իրան, Հնդկաստան, հնարավոր է նաեւ Չինաստանը միանա այս նախագծին: Ահա ինչու պուծինյան վարչակազմի պարտությունը անչափ կարեւոր եւ դրական արդյունք է Հայաստանի համար

Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի կառավարության իրավիճակը եւ դիրքորոշումը մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու վերաբերյալ, տեսնու՞մ եք, որ Կրեմլը ճնշում է Հայաստանի կառավարությանը

-Անցած ապրիլի վերջից մինչեւ հունիսի սկիզբ ՀՀ-ում տեղի էր ունենում մի յուրահատում նեօբոլշեւիկյան ՛՛մայիսյան ապստամբություն՛՛, երբ ռսամետ ուժերը փորձում էին քաղաքացիական պատերազմ հրահրել մեր երկրում: Մեր գնահատականով, դա ավելի մեծ Կրեմլյան նախագծի մաս պետք է կազմեր, որը ընթացքում ռսական զորքերը փորձելու էին մինչեւ մայիսի 9, ՛՛Հաղթանակի օրը՛՛ ծածափելի առավելություն ապահովել Ուկրաինայում, իսկ Ազրբեջանը զուգահեռ պետք է գրոհեր հայկական դիրքերը Արցախում: Արդյունքում Երեւանի փողոցներում լցված քոչարյանա-դաշնակցական ուժերը պետք է հեղաշրջում եւ իշխանափոխություն կատարեին Հայաստանում, վերադարձնելով գահին Ռոբերտ Քոչարյանին՝ Պուծինի մտերիմ դաշնակցին: Սակայն ԱՄՆ եւ ԵՄ միջամտությունը եւ հայ ժողովրդի ատելությունը նախկին իշխանավորների հանդեպ բեկանեցին այդ փորձը: Հակամարտության պահին ՀԵՎԿ-ը դասական ընդդիմության պես միացել էր ժողովրդավարական ուժերի դիմադրությանը՝ ընդդեմ արտաքին դավադրության եւ ներքին դավաճանության: Այսօր, երբ ուղիղ վտանգը ժամանակավոր թուլացել է, պահն է եկել ճշտելու եւ բարձրձայնելու մեր անհամաձայնությունները Փաշինյանի քաղաքականության հետ: Նախեւառաջ դա նրա անորոշ ու երկիմաստ դիրքորոշումն է պուծինյան վարչակազմի հանդեպ: Զգուշավոր ու կրավորական քայլերի ժամանակն անցել է: ՈՒկրաինային եւ Մոլդովային տրվեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, Վրաստանի համար նման արտոնությունը հետաձգված է, ինչն ուղիղ առիթ է ստեղծում ՀՀ-ին միանալու այս շարժմանը եւ օր առաջ դուրս պրծնել Մոսկվայի մահաբեր ճանկեչից: Փոխարենը մենք տեսնում ենք ՀՀ նախագահի հերթական այցը Ռուսասատն, վարչապետի այցը Բելառուս՝ եւ դա սխալ ուղերձներ են ածխարհին, մեր համոզմամբ: ՀԵՎԿ-ն այսուհետեւ պահանջելու է Փաշինայնից հստակ եւ խիզախ քայլեր դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ, այլապես մենք նախաձեռնելու ենք հասարակական լայն քննարկում եւ չնշում կառավարության վրա այս պահանջով:

Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը կհեռանա տարածաշրջանից, եւեթե այո, ապա ո՞վ կլրացնի բացը, ո՞ւմ եք տեսնում Հայաստանիպոտենցիալ դաշնակցին այս պարագայում եւ ընդհանրապես

-Այո, ես չեմ կասկածում, որ Ռուսասատնը կրկին լքելու է մեր տարածաշրջանը, ինչպես արդեն արել էր 1918 թ. Ռսական կայսրության փլուզումից հետո եւ 1991 թ. ԽՍՀՄ տապալումից հետո: Հենց այս իրատեսական եւ մեր ազգային փորձի վրա հիմնված գնահատականն է ստիպում մեզ պատրաստվել Ռսասատնի անխուսափելի երրորդ հեռացմանը: Դա չհասկացողներն ու չտեսնողները կամ միամիտ են, կամ չարամիտ: Ինչեպս ասացի, մենք դիտում ենք ապագա Հայաստանը Հարավ-Արեւելյան Եվրոպայի առանցքային ժողովրդավարական պետություն, ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ, Իրանի տնտեսական գործընկեր, Արեւմուտքի հուսալի դաշնակից:

Դուք կոչ եք անում Հայաստանին միանալ եւ՛ ՆԱՏՕ-ին, եւ՛Եվրամիությանը, ՆԱՏՕ-ի դեպքում Թուրքիան անպայման վետոկդնի եւ ինքնաբերաբար այս փորձը կդնի, նաեւ այն երկրները,որոնք հողային եւ սահմանային վեճեր ունեն իրենց հարեւանների հետ, չեն կարող մտնել ՆԱՏՕ, ինչպես եք դուք պատասխանելու այսդ իտողություններին

-Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի արգելքը՝ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցությանը, շրջանցվում է եւ միայն վատացնում է Անկարայի դիրքն ու համբավը ՆԱՏՕ-յում: Չենք բացառում, որ երբ հասնելու է ՀՀ հերթը ՆԱՏՕ հայտ ներկայացնելու, Թուրքիան այլեւս չի լինի այդ դաշինքի անդամ, կամ էլ դաշինքը փոխելու է իր ձեւաչափը, ինչն արդեն առաջարկում է Մեծ Բրիտանիան: Ընդհանրապես, ռաջիկայում մենք տեսնելու ենք մեծ ատյանների լուրջ փոփոխություններ, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի, որոնք կապված են լինելու Ռուսասատնի համաշխարհային տեղի եւ դիրքի կտրուկ նվազեցմանը: Հայաստանը պետք է կատարի իր ՛՛տնային աշխատանքը՛՛, մեծ ծավալով բարեփոխումներ իրականացնելով երկրի ժողովրդավարական, տնտեսական, դատական, իրավապահական, տեղեկատվական, քաղաքական ոլորտներում: Մենք արդեն հիմա պետք է զբաղվենք դրանով, դաս քաղելով Ուկրաինային եւ Վրաստանին ուղղված պահանջներից: Իսկ ԵՄ եւ ՆԱՏՕ չափանիշներին համապատասխանելը միայն համապատասխանում է մեր ժողովրդի ու պետության բարձրագույն շահերին, ապահովելով զարգացում, անվտանգություն եւ բարգավաճում:

Կցանկանա՞ք մեկնաբանել ձեր հարաբերություններըիշխանության հետ, հայկական եվրոպական կուսակցությունըմասնակցում է խորհրդարանից դուրս ուժերի նիստերին,կմանրամասնե՞ք.

-ՀԵՎԿ-ը որոշում ընդունեց համագործակցելու Փաշինյանի կառավարության հետ երբ նա ստացավ ժողովրդի քվեն եւ դա ճանաչվեց ԵՄ եւ ԱՄՆ կողմից: Մենք ընդունեցինք մեր ժողովրդի ընտրությունը, քանի որ հարգում ենք ՀՀ սահմանադրությունը: Տարօրինակ է, որ այս տարրական հարցը դեռեւս քաղաքական շահարկումներ է առաջացնում: Մեր համագործակցությունը հեշտ չէր, բայց մենք հպարտությամբ կարող ենք նշել, որ ոչ մի գայլ չենք զիջել մեր ծրագրային դրույթներից, հակառակը՝ ՀՀ կառավարությունն ակնհայտորեն մոտեցել է Եվրաինտեգրման մեր ցանկացած օրակարգին: Առաջիկայում  ՀԵՎԿ-ը ավելացնելու է մեր պահանջների եւ առաջարկների ցանկն այս իմաստով, համագործակցելով նաեւ այլ արտախորհրդարանական ժողովրդավար կուսակցությունների հետ:

Որոշ ուժերի համար ներկայիս իշխանությունը ծայրահեղ ռուսամետ է համարում, ուրիշների համար՝ ավելի արեւմտյանթեքված, ի՞նչ դիրքորոշում ունի հայկական եվրոպականկուսակցությունն այս հարցում.

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը բաց է համագործակցության համար բոլոր այն ժողովրդավարական ազգային ու-երի հետ, որոնք բացառում են բռնությունը եւ հակասահմանադրական գործողությունները քաղաքական պայքարում: Մենք համարում ենք, որ արտաքին սպառնալիքի եւ չավարտված պատերազմի պայմաններում ցանկացած հակաիրավական, հակադեմոկրատական քայլը դավաճանություն է հայոց պետականության հանդեպ: Սահմանադրության շրջանակներում մենք պատրաստ ենք դաշինք կազմել այն կուսակցությունների հետ, ովքեր կընդունեն մեր ծրագրային նպատակները՝ ՀՀ անդամակցությունը ԵՄ եւ ՆԱՏՕ, Եվրաինտեգրում, ժողովրդավարական ազատական հասարակության ու երկրի կառուցում:

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus